ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 մարտի 2006 թվականի N 305-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Ջուլիետա Բաղդասարյանի լիցենզիայի գործողության կասեցման մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել Ա/Ձ Ջուլիետա Բաղդասարյանին 2006 թվականի փետրվարի 22-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա - XX- 000315 լիցենզիան մինչև 2006 թվականի նոյեմբերի 15-ը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Ա/Ձ Ջուլիետա Բաղդասարյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |