Գլխավոր տեղեկություն
Համար
N 365-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.07.15/18(195) Հոդ.157
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.04.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006130


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 ապրիլի 2006 թ.
ք. Երևան

N 365-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 56 ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» N 715 որոշման 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12-րդ կետի «դ» ենթակետը.


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2001 թվականի փետրվարի 6-ի «Տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 56 հրամանով հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մահվան փաստը հավաստող վկայական կարող է տալ մահացածի տարածքային պոլիկլինիկայի ղեկավարը՝ դատաբժշկական հիմնարկի կողմից կատարված ախտաբանաանատոմիական հերձման արդյունքների հիման վրա: Ախտաբանաանատոմիական հերձումը կարող է կատարվել բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատությունների ախտաբանաանատոմիական ստորաբաժանումների կողմից միայն հետևյալ դեպքերում.

ա) տերմինալ ստադիայում գտնվող չարորակ նորագոյացություններից (քաղցկեղից) մահվան դեպքում, եթե առկա է տեղամասային բժշկի համապատասխան գրանցումը ամբուլատոր քարտում,

բ) եթե մահվանից առաջ 3 օրվա ընթացքում առնվազն 2 անգամ ամբուլատոր քարտում առկա են տեղամասային բժշկի կողմից կատարված նշումները հիվանդության ծանրության աստիճանի վերաբերյալ (այդ թվում՝ դիալիզի տակ եղած անձանց),

գ) սահմանամերձ, մարզկենտրոններից հեռու գտնվող և ճանապարհային դժվարանցանելի գյուղերում բնակվող, երկարատև քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց մահվան դեպքում, եթե հնարավոր չէ հերձումը կազմակերպել դատաբժշկական հիմնարկներում, համապատասխան գրանցում կատարելով ամբուլատոր քարտում,

դ) հիվանդանոցից անհուսալի վիճակում դուրս գրված, մահացած հիվանդներին՝ համապատասխան էպիկրիզի առկայության դեպքում»:

2. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

Նախարար՝ Ն. Դավիդյան