Գլխավոր տեղեկություն
Համար
N 931-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.15/27(236) Հոդ.411
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.10.2006
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806359

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

9 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 931-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 Թ. ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 715-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

2004 թ. հուլիսի 23-ի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի  քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 715-Ն հրամանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

հրամանով հաստատված «Աշխատակարգ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի  քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի» N 2 հավելվածի՝

1. 11-րդ կետի «, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը» բառերը հանել.

2. 12-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում»:

Նախարար՝

Վ. Խաչատրյան