Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 67-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.03/3(121) Հոդ.142
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.04.2006
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 ապրիլի 2006 թ.
ք. Երևան

 թիվ 67-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 290 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի հուլիսի 1-ի «Իրավական ակտերի պետական գրանցման գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 290 հրամանի 3-րդ կետով հաստատված «Իրավական ակտերի պետական գրանցամատյանում իրավական ակտերն ընդունող մարմինների դասիչները» թիվ 17 հավելվածի «124. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային ծառայության պետ» տողից հետո լրացնել «125. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչության պետ» բառերը:


Դ. Հարությունյան