Գլխավոր տեղեկություն
Համար
N 351-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.02.18/5(153)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.04.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


3 ապրիլի 2006 թվականի N 351-Ա
ք. Երևան
 

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Ֆերդինանդ Գյոլեցյանի լիցենզիայի գործողության կասեցման մասին
 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը.


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել Ա/Ձ Ֆերդինանդ Գյոլեցյանի 2005 թվականի ապրիլի 1-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա - XX- 000127 լիցենզիան մինչև 2007 թվականի մարտի 1-ը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2.  Ա/Ձ Ֆերդինանդ Գյոլեցյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`  

Ն. Դավիդյան