Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/3
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.08.1998-04.03.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.08.18/10(16)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
13.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.03.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

13 հունվարի 1998 թ.

 N 01/3

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ 16.06.97 Թ. ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 18 ԿԵՏԻ ԵՎ 16 ՀՈԴՎԱԾԻ 10 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի համաձայն և հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 18 կետում կատարված փոփոխությունը`

 

Հրամայում եմ.

 

Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ 16.06.97 թ. օրենքի 15 հոդվածի 18 կետի և 16 հոդվածի 10 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգում փոփոխություն կատարելու մասին» հրահանգը։

 

ՀՀ հարկային տեսչության
պետ

Ա. Թումանյան

 

Հաստատված է
ՀՀ հարկային
տեսչության
թիվ 01/3 հրամանով
13.01.1998 թ.

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն
__ ______1998 թ.

Համաձայնեցված է
ՀՀ քաղաքաշինության
նախարարություն
13.01.1998 թ.

Համաձայնեցված է
ՀՀ վիճակագրության
պետական ռեգիստրի
և վերլուծության վարչություն
1.07.1998 թ.

 Հ Ր Ա Հ Ա ՆԳ

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ 16.06.97 թ. օրենքի 15 հոդվածի 18 կետի եվ 16 հոդվածի 10 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգում փոփոխություն կատարելու մասին

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի համաձայն և հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 18 կետում կատարված փոփոխությունը՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 16.06.97 թ. օրենքի 15 հոդվածի 18 կետի և 16 հոդվածի 10 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգի I բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

I. Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 18 կետի ավելացված արժեքի հարկից ազատվում են՝

1. Պետական, համայնքային և գերատեսչական բնակարանային ֆոնդի վարձակալությունը, սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից գանձվող սպասարկման վարձն ու հանրակացարաններում բնակվելու վարձը։

1.1. Պետական, համայնքային և գերատեսչական բնակարանային ֆոնդի (բնակարանների ) վարձակալներից, հանրակացարաններում բնակվողներից, տեղական ինքնակառավարման մարմնի, գերատեսչության կամ նրանց կողմից լիազորված անձի (ձեռնարկության) կողմից վարձակալական պայմանագրի հիման վրա գանձվող վարձակալական վճարը (բնակվարձը) ազատվում է ավելացված արժեքի հարկից։

1.2. Սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից սպասարկման վարձ գանձվում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման շինությունների և ընդհանուր նպատակներին ծառայող գույքի՝ քաղաքաշինական, սանիտարատեխնիկական, հակահրդեհային նորմերին ու կանոններին համապատասխան, սահմանված կարգով պարտադիր կատարման ենթակա, աշխատանքների իրականացման համար։ Սույն հրահանգի առումով բազմաբնակարան շենքերի (այդ թվում՝ հանրակացարանների) ընդհանուր օգտագործման շինություններ են համարվում շենքի մուտքերը, աստիճանավանդակները, վերելակային և այլ հորերը, բնակելի և ոչ բնակելի շինություններից դուրս գտնվող միջանցքները, տանիքները, ձեղնահարկերը, տեխնիկական հարկերը) և ընդհանուր նպատակներին ծառայող գույք՝ վերելակները, ջրի պոմպերը, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, աղբահեռացման և այլ ինժեներական համակարգերը, շենքի հիմնամասերը, կրող կառուցվածքները, շենքի մեխանիկական, էլեկտրական, սանտեխնիկական և այլ սարքավորումները։

1.3. Սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից գանձվող սպասարկման վարձը ազատվում է ավելացված արժեքի հարկից քաղաքաշինական, սանիտարատեխնիկական, հակահրդեհային նորմերին ու կանոններին համապատասխան պարտադիր կատարման ենթակա՝ 1.2. կետում նշված աշխատանքների իրականացման վերաբերյալ բնակարանի սեփականատերերի հետ կնքված պայմանագրերի առկայության պայմաններում։

1.4. Սույն հրահանգի 1.3 կետում նշված պայմանը կիրառության մեջ է մտնում 1998 թ. սեպտեմբերի 1-ից։

1.5. Պետական, համայնքային և գերատեսչական բնակարանային ֆոնդի (բնակարանների) վարձակալներին, սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերին, հանրակացարաններում բնակվողներին այլ ծառայությունների մատուցումը ավելացված արժեքի հարկով հարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։

2. Համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների՝ իրենց անդամներին մատուցված օրենսդրությամբ սահմանված ծաոայությունները։

Համատիրությունների բնակարանային-շինարարական կոոպերատիվների՝ իրենց անդամներին մատուցված օրենսդրությամբ սահմանված ծառայություններ են համարվում բնակարանային ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման ու սպասարկման և օրենսդրությամբ սահմանված (կանոնադրական) այլ ծառայությունները։

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
28 հուլիսի 1998 թ.
պետական գրանցման թիվ 439800163