Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.02.15/4(181) Հոդ.57
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
19.01.2005
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32205093


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

19 հունվարի 2005 թ.  
ք. Երևան

N 4-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 56 ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի /2001թ. մայիսի 2-ի ՀՕ-185/ 56 հոդվածի պահանջներով


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝


 

1. Հաստատել` «Պետական սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքային կամ գյուղական համայնքներին ՀՀ Հողային օրենսգրքի 56 հոդվածի պահանջների համաձայն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» հրահանգը` համաձայն հավելվածի /կցվում է/:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

Հավելված

Հաստատված Է
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
2005 թ. հունվարի 19-ի N 4-Ն հրամանով

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 56-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԱՆՀԱՏՈՒՅՑ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Սույն հրահանգով սահմանվում է՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ քաղաքային և գյուղական համայնքների /բացառությամբ Երևան քաղաքի/ վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելուց հետո, դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները:

2. Հողամասերի նկատմամբ իրավունքները՝ հողամասի հատակագծի հիման վրա սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման համապատասխան գույքի նկատմամբ
իրավունքների պետական գրացման միասնական մատյաններում, որտեղ՝

ա/ «Հողամաս» ենթաբաժնում, ըստ սյունակների լրացվում  են՝

ա) կադաստրային համարը - կադաստրային քարտեզագրման արդյունքների հիման վրա տրված ծածկագիրը (նշված սյունակի տողերում թվերը չտեղավորվելու դեպքում օգտագործվում է հաջորդականությամբ մյուս տողերը).

բ)  գտնվելու վայրը-համառոտ հասցեն (մարզ, համայնք, փողոց, հնարավորության դեպքում նաև հողամասի անվանումը).

գ) նպատակային նշանակությունը նշվում է ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված նպատակային նշանակությունն ըստ հողային ֆոնդի՝

1) գյուղատնտեսական նշանակության.

2) բնակավայրերի.

3) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության.

4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների.

5) հատուկ պահպանվող տարածքների.

6) հատուկ նշանակության.

7) անտառային.

8) ջրային.

9) պահուստային հողերի.

դ) օգտագործման նպատակը - նշվում է հողամասի օգտագործման նպատակը՝

1) վարելահող.

2) բազմամյա տնկարկ.

3) խոտհարք.

4) արոտավայր.

5) բնակելի կառուցապատման.

6) հասարակական կառուցապատման.

7) խառը կառուցապատման.

8) ընդհանուր օգտագործման հող.

9) այլ հող՝ ըստ դրանց գործառնական նշանակության դասակարգման, սահմանված ՀՀ հողային օրենսգրքով.

ե) կադաստրային  արժեքը (դրամ) - (նշվում է ՀՀ դրամով) կադաստրային գնահատման արդյունքով հաշվարկված արժեքը.

զ) չափը (մակերես)- նշվում է հեկտարով /հա/:

Հողամասի չափը լրացնելիս ենթաբաժնի 6-րդ սյունակում լրացվում է հողամասի ընդհանուր մակերեսը և 7-14 սյունակներում լրացվում են ըստ հողատեսքերի (վարելահող, բազմամյա տնկարկներ, խոտհարք, տնամերձ, այգեգործական, բնակելի տան կառուցման և դրա սպասարկման համար և այլն)  հողամասերի չափերը, այն դեպքում, երբ գրանցվում է մեկից ավելի հողատեսք, ապա մատյանի 4-րդ սյունակում լրացվում են հողատեսքերը /տարանջատելով դրանք ստորակետերով/, իսկ 7-14 սյունակներում լրացվում են ըստ հողատեսքերի յուրաքանչյուրի չափը:

բ/ «Հողամաս, իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժին՝

ա) սեփականատիրոջ (օգտագործողի) անունը (անվանումը), սեփականատերերի (օգտագործողների) թիվը լրացվում է տվյալ համայնքի անվանումը.

բ) անձնագրային տվյալները կամ իրավաբանական անձանց ռեկվիզիտները չեն լրացվում.

գ) իրավունքի տեսակը և գործողության ժամկետը- նշվում է սեփականություն.

դ) սեփականության բաժնեմասի չափը նշվում է- 100%.

ե) իրավունքը  հաստատող  փաստաթղթի  անվանումը - նշվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, որով տվյալ համայնքին փոխանցվել են հողերը.

զ) իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը - նշվում է օրինակ՝ եթե օտարվել է հողամասը առուվաճառքի պայմանագրով, ապա նշվում է տվյալ պայմանագիրը, երբ է կնքվել՝ ամիսը, ամսաթիվը:

3. Համայնքներին փոխանցվող հողամասերի վրա շինությունների առկայության դեպքում դրանց նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ համապատասխան իրավունք հաստատող փաստաթղթերի հիման վրա, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում:

«Շենքեր» ենթաբաժնում ըստ սյունակների լրացվում են՝

ա) կադաստրային համարը.

բ) շենքի տեսակը - նշվում է բնակելի, հասարակական, արտադրական.

բնակելի - նշվում է՝ բնակարան, բնակելի տուն, այգետնակ.

հասարակական (կրթական, առողջապահական, մշակութային, սպասարկման, առևտրի, սննդի և այլն).

արտադրական (գործարան, անասնաշենք, արտադրամաս, պահեստ և այլն).

գ) օգտագործման նպատակը` նշվում է օգտագործման նպատակը իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա.

դ) ընդհանուր բնութագիրը (ընդհանուր նկարագիրը. անհատական բնակելի տների համար նշվում է արտաքին հարդարումը, պատերի շինանյութը (տուֆ, երկաթբետոն, բազալտ, փայտ, աղյուս, խամքար, կոպտատաշ քար և այլ տեսակի քար), ծածկը (փայտ, երկաթբետոն), տանիքի նյութը (կղմինդր, թիթեղ, թերթաքար/շիֆեր/), ավարտվածության աստիճանը (մինչև 50%, 50%-80%, 80%-ից ավելի), կոմունալ հարմարությունների ապահովություն, տեղադրությունը (գոտիականությունը), հարկի բարձրությունը, հարկայնությունը, վնասվածության աստիճանը, կառուցման տարեթիվը).

ե) ընդհանուր մակերեսը նշվում է կոտորակով արտաքին և ներքին մակերեսները՝ քառակուսի մետրով,

զ/ Այդ թվում՝ բնակելի, օժանդակ, 

է) շենքի կադաստրային արժեքը - նշվում է կադաստրային գնահատման արդյունքով ստացված արժեքը՝ դրամով:

«Շինություններ» ենթաբաժնում նշվում  է՝

ա) կադաստրային համարը.

բ) շինության  անվանումը (նշվում է անվանումը իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա՝ ավտոտնակ, խորդանոց, անասնաշենք և այլն).

գ) ընդհանուր բնութագիրը- նշվում է ծածկը (փայտ, երկաթբետոն), տանիքի նյութը
(կղմինդր, թիթեղ, թերթաքար /շիֆեր/), պատերի շինանյութը (տուֆ, երկաթբետոն, բազալտ, փայտ, աղյուս կամ սնամեջ մանր բլոկ, մետաղ, խամքար, կոպտատաշ քար և այլ տեսակի քար), ավարտվածության աստիճանը՝ տոկոսներով, տեղադրությունը, կառուցման  տարեթիվը.

դ) շինության ընդհանուր  մակերեսը - նշվում է կոտորակով արտաքին և ներքին մակերեսները քառակուսի մետրով.

ե) շինության կադաստրային արժեքը (դրամ)- կադաստրային գնահատման արդյունքում հաշվարկված արժեքը:

4. Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների բաժնի ենթաբաժինների սյունակները լրացվում են՝

«Շենքեր, իրավունքի ձեռքբերում և դադարում» և «Շինություններ, իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժիններում նշված  սյունակների լրացումները կատարվում են վերը նշված «հողամաս. իրավունքի ձեռքբերում և դադարում» բաժնին համապատասխան:

5. Հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կամ տիրազուրկ կամ անշարժ գույք, որի սեփականատերը հայտնի չէ՝ առկայության դեպքում, պետական գրանցման միասնական մատյանի «լրացուցիչ նշումներ» բաժնում կատարվում է գրառում ինքնակամ կառուցված շինությունների, տիրազուրկ անշարժ գույք կամ անշարժ գույք, որի սեփականատերը հայտնի չէ առկայության վերաբերյալ, ըստ հաջորդականության նշելով ինքնակամ, տիրազուրկ:

6. Իրավունքների պետական գրանցումից հետո յուրաքանչյուր համայնքի համար կազմվում է կադաստրային գործ, որտեղ պահվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, որի հիման վրա հողամասը փոխանցվել է համայնքին, տվյալ համայնքի կադաստրային քարտեզը՝ համայնքին փոխանցվող, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողերի նշագրումով:

7. Մինչև համայնքներին հողամասերը փոխանցելը, պետական գրանցման միասնական մատյանների այն թերթիկները, որտեղ գրանցված են տվյալ հողամասերի նկատմամբ այլ անձանց վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք, իսկ հողամասերը կառուցապատված չեն՝ սահմանված կարգով փակվում և տեղափոխվում են համապատասխան պետական գրանցման միասնական մատյաններ, տեղափոխելով նաև վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքները:

8. Մինչև համայնքներին հողամասերը փոխանցելը, պետական գրանցման միասնական մատյանների այն թերթիկները, որտեղ գրանցված են տվյալ հողամասերի նկատմամբ այլ անձանց վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքները, իսկ հողամասերը կառուցապատված են և սահմանված կարգով գրանցված են շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունք, թերթիկները չեն փակվում, համապատասխան մատյաններում գրանցում է տվյալ հողամասի նկատմամբ իրավունքները «Լրացուցիչ նշումներ» բաժնում կատարելով գրառում շինությունների նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ, իսկ շենքերի, շինության նկատմամբ գրանցված իրավունքների համապատասխան թերթիկի «Լրացուցիչ նշումներ» բաժնում կատարվում է գրառում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման միասնական մատյանի և համապատասխան թերթիկի համարների նշումով:

9. Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը իրականացվում է սահմանված կարգով, ընդ որում, այն տրամադրվում է ոչ միայն հողամասի, այլ նաև սույն հրահանգի 5-րդ կետով սահմանված, դրանում առկա ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կամ տիրազուրկ կամ անշարժ գույքի, որի սեփականատերը հայտնի չէ մասով` նշելով դրանց ծածկագիրը /երը/ կամ հերթական համարը/ները/, մակերեսը/ները/ և «օգտագործվում է ինքնակամ և/կամ/ տիրազուրկ և/կամ/ անհայտ» բառակապակցությունները:

10. Սեփականատիրոջ կողմից հողամասերից հրաժարվելու դեպքում որպես հիմք ընդունվում է համայնքի ղեկավարի որոշումը, որում պետք է անպայման նշված լինի հողամասից հրաժարվողի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի տվյալները, հողամասից հրաժարվելու մասին դիմումի ամիսը, ամսաթիվը և մտից համարը: Պետական գրանցման միասնական մատյանի տվյալ գույքի թերթիկի «իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը» բաժնում լրացվում է համայնքի ղեկավարի որոշման համարը, ամիսը, ամսաթիվը, նշված թերթիկը փակվում է սահմանված կարգով, որից հետո համայնքային սեփականություն հանդիսացող պետական գրանցման միասնական մատյանում կատարվում է համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում:

11. Պետական կամ համայնքային հողամասերը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող հողամասերի հետ փոխանակման դեպքում պետական գրանցման միասնական մատյանների համապատասխան թերթիկները փակվում են, «իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը» բաժիններում նշելով փոխանակման պայմանագրի համարը, ամիսը, ամսաթիվը, որից հետո նոր իրավունքի սուբյեկտին պատկանող մատյանում բացվում է նոր գրանցման թերթիկ և սահմանված կարգով կատարվում տվյալ հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցում:

12. Օտարերկրյա քաղաքացիներին պատկանող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դեպքում, երբ շինությունները պատկանում են սեփականության իրավունքով, իսկ հողամասը՝ մշտական անհատույց օգտագործման կամ վարձակալության, ապա պետական գրանցման միասնական մատյանի թերթիկի «Հողամաս, իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժին՝ իրավունքի տեսակը և գործողության ժամկետը սյունակում - նշվում է մշտական անհատույց օգտագործում կամ վարձակալություն, «իրավունքը հաստատող  փաստաթղթի անվանումը» սյունակում նշվում է համապատասխան պայմանագրի համարը, ամիսը, ամսաթիվը, որի հիման վրա տվյալ անձին հատկացվել է հողամասի նկատմամբ իրավունքը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան