Գլխավոր տեղեկություն
Համար
N 718-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2006-11.12.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.09.01/22(231) Հոդ.281
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.06.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006250

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 հունիսի 2006 թ.
ք. Երևան

N 718-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.III-4.10-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III-4.10-սանիտարական կանոնները և նորմերը (կցվում է):

 

Նախարար

Ն. Դավիդյան

 

Հավելված 1

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2006 թ. հունիսի 23-ի N 718-Ն հրամանով

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.III-4.10-

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն սանիտարական կանոնները (այսուհետ՝ կանոններ) սահմանում են համակարգիչներին, դրանցից օգտվող անձանց աշխատանքի կազմակերպման և պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները:

1.2. Սույն կանոնները տարածվում են.

2. Համակարգիչներին ներկայացվող պահանջներ

 

2.1. Համակարգիչների օգտագործման ժամանակ.

Ձայնի մակարդակի և ձայնային ճնշման մակարդակի չափումները կատարվում են համակարգչային սարքավորումների մակերեսից 50 սմ հեռավորության և աղմուկ առաջացնող աղբյուներից 50 սմ բարձրության վրա.

3. Համակարգչային աշխատասենյակներին ներկայացվող պահանջներ

 

3.1. Համակարգչային դասարանները, աշխատասենյակները, խաղային և ինտերնետ սրահները, «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03.96 պահանջներին համապատասխան, պետք է ունենան բնական և արհեստական լուսավորություն:

3.2. Համակարգչային աշխատասենյակների (սրահներ, դասարաններ և այլն) աշխատատեղում օդի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը և օդի շարժման արագությունը սահմանվում է համաձայն «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» N2.2.4-001-05 սանիտարական նորմերին:

Հանրակրթական հաստատությունների համակարգչային աշխատասենյակներում միկրոկլիմայի լավագույն չափորոշիչները ներկայացված են աղյուսակ 4-ում (Հավելված 2):

3.3. Հանրակրթական հաստատությունների համակարգչային աշխատասենյակներում յուրաքանչյուր օր կատարվում է հատակի և աշխատատեղերի խոնավ մաքրում, իսկ համակարգչով աշխատելու յուրաքանչյուր ժամից հետո պետք է օդափոխել սենյակը:

3.4. X-XII դասարանների սովորողների համար ինֆորմատիկայի պարապմունքները կազմակերպվում են շաբաթը 2 դասից ոչ ավելի, մնացած դասարաններում՝ շաբաթը 1 դաս:

3.5. Դասերի (պարապմունքների) ժամանակ համակարգիչներով անմիջական աշխատանքի տևողություններն են.

- 6 տարեկան սովորողների համար՝ 10 րոպե,

- 7-10 տարեկան սովորողների համար՝ 15 րոպե,

- 11-12 տարեկան սովորողների համար՝ 20 րոպե,

- 13-14 տարեկան սովորողների համար՝ 25 րոպե,

- 15-18 տարեկան սովորողների համար ուսումնական պարապմունքների առաջին ժամին 30 րոպե, երկրորդին՝ 20 րոպե:

3.6. Սեղանի աշխատանքային մակերեսի լուսավորվածությունը սահմանվում է` 300-500 լք, իսկ էկրանի լուսավորվածությունը` 300 լք: Անհրաժեշտ է բացառել լուսավորության հետևանքով մոնիտորի էկրանի վրա փայլքերի առաջացումը: Մոնիտորի էկրանից մինչև համակարգչով աշխատող անձի աչքերը առաջարկվում է 600-700 մմ հեռավորություն, բայց ոչ պակաս 500 մմ-ից՝ հաշվի առնելով այբբուբենաթվային նշանների և խորհրդանիշների չափերը:

 

 4. Համակարգչային աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտի մակարդակի հիգիենիկ գնահատման և գործիքային վերահսկման ընթացակարգը

 

4.1. Աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտի գործիքային վերահսկումը կատարվում է.

4.2. Էլեկտրամագնիսական դաշտերի մակարդակների գործիքային վերահսկողությունը իրականացվում է պետական ստուգաչափում անցած և չափումերի 20% թույլատրելի հարաբերական սխալ ունեցող սարքերով:

4.3. Գործիքային վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է.

4.4. Աշխատատեղերում ստատիկ էլեկտրական դաշտերի, փոփոխական մագնիսական և էլեկտրական դաշտերի չափումները կատարվում են մոնիտորի էկրանից 50 սմ հեռավորության վրա, 3 մակարդակներում՝ 0,5 մ, 1,0 մ և 1,5 մ բարձրության վրա:

4.5. Աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտի մակարդակների հիգիենիկ գնահատում.

Հավելված 2

 

Աղյուսակ 1

 

Ձայնային ճնշման մակարդակները օկտավային գոտիներում

 

Ձայնային ճնշման մակարդակները օկտավային գոտիներում, միջին երկրաչափական հաճախականություններով 

Ձայնի մակարդակը,
դԲԱ

31,5Հց

63 Հց

125 Հց

250 Հց

500 Հց

1000 Հց

2000 Հց

4000 Հց

8000 Հց

 

86 դԲ

71 դԲ

61 դԲ

54 դԲ

49 դԲ

45 դԲ

42 դԲ

40 դԲ

38 դԲ

50

 

Աղյուսակ 2

 

Էլեկտրամագնիսական դաշտերի ժամանակավոր թույլատրելի մակարդակները

 

Չափորոշիչներ ԷԴԺԹՄ
Էլեկտրական դաշտի լարվածությունը

հաճախականությունների լայնքաչափը 5Գց-2կԳց

25 Վ/մ
հաճախականությունների լայնքաչափը 2Գց-400կԳց 2,5 Վ/մ
Մագնիսական դաշտի խտությունը հաճախականությունների լայնքաչափը 5Գց-2կԳց 250 նՏլ
հաճախականությունների լայնքաչափը 2Գց-400կԳց 25 նՏլ
Մոնիտորի էկրանի էլեկտրաստատիկ պոտենցիալը 500Վ

 

Աղյուսակ 3

 

Համակարգչի մոնիտորի պատկերի արտացոլման թույլատրելի չափորոշիչները

 

N Չափորոշիչներ Թույլատրելի արժեքներ
1 Սպիտակ դաշտի պայծառություն 35 կդ /մ2 ոչ պակաս
2 Աշխատանքային դաշտի պայծառության անհավասարաչափ լինելը +/- 20% -ից ոչ ավելի
3 Ցայտագունություն (մոնոքրոմ ռեժիմի համար) 3:1 ոչ պակաս
4 Պատկերի ժամանակավոր անկայունություն (պատկերի պայծառության ժամանակավոր փոփոխություն) չպետք է ֆիքսվի
5 Պատկերի տարածական անկայունություն (Էկրանի վրա պատկերի որոշ մասերի դիրքի փոփոխություններ) 2 x 1E(-4L) - ից ոչ ավելի, որտեղ L - դիտելու նախագծային հեռավորություն է, մմ

 

Աղյուսակ 4

 

Հանրակրթական հաստատությունների համակարգչային աշխատասենյակներում միկրոկլիմայի լավագույն չափորոշիչները

 

Օդի ջերմաստիճան, C0 

Հարաբերական խոնավություն, %

Օդի շարժման արագություն, մ/վրկ

19

62

< 0,1

20

58

< 0,1

21

55

< 0,1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.09.2010, N 19-Ն 11.12.2010, N 718-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան