«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006250
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հունիսի 2006 թ. |
N 718-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.III-4.10-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III-4.10-սանիտարական կանոնները և նորմերը (կցվում է):
Նախարար |
Ն. Դավիդյան |
Հավելված 1 |
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.III-4.10-
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն սանիտարական կանոնները (այսուհետ՝ կանոններ) սահմանում են համակարգիչներին, դրանցից օգտվող անձանց աշխատանքի կազմակերպման և պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները:
1.2. Սույն կանոնները տարածվում են.
2. Համակարգիչներին ներկայացվող պահանջներ
2.1. Համակարգիչների օգտագործման ժամանակ.
Ձայնի մակարդակի և ձայնային ճնշման մակարդակի չափումները կատարվում են համակարգչային սարքավորումների մակերեսից 50 սմ հեռավորության և աղմուկ առաջացնող աղբյուներից 50 սմ բարձրության վրա.
3. Համակարգչային աշխատասենյակներին ներկայացվող պահանջներ
3.1. Համակարգչային դասարանները, աշխատասենյակները, խաղային և ինտերնետ սրահները, «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03.96 պահանջներին համապատասխան, պետք է ունենան բնական և արհեստական լուսավորություն:
3.2. Համակարգչային աշխատասենյակների (սրահներ, դասարաններ և այլն) աշխատատեղում օդի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը և օդի շարժման արագությունը սահմանվում է համաձայն «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» N2.2.4-001-05 սանիտարական նորմերին:
Հանրակրթական հաստատությունների համակարգչային աշխատասենյակներում միկրոկլիմայի լավագույն չափորոշիչները ներկայացված են աղյուսակ 4-ում (Հավելված 2):
3.3. Հանրակրթական հաստատությունների համակարգչային աշխատասենյակներում յուրաքանչյուր օր կատարվում է հատակի և աշխատատեղերի խոնավ մաքրում, իսկ համակարգչով աշխատելու յուրաքանչյուր ժամից հետո պետք է օդափոխել սենյակը:
3.4. X-XII դասարանների սովորողների համար ինֆորմատիկայի պարապմունքները կազմակերպվում են շաբաթը 2 դասից ոչ ավելի, մնացած դասարաններում՝ շաբաթը 1 դաս:
3.5. Դասերի (պարապմունքների) ժամանակ համակարգիչներով անմիջական աշխատանքի տևողություններն են.
- 6 տարեկան սովորողների համար՝ 10 րոպե,
- 7-10 տարեկան սովորողների համար՝ 15 րոպե,
- 11-12 տարեկան սովորողների համար՝ 20 րոպե,
- 13-14 տարեկան սովորողների համար՝ 25 րոպե,
- 15-18 տարեկան սովորողների համար ուսումնական պարապմունքների առաջին ժամին 30 րոպե, երկրորդին՝ 20 րոպե:
3.6. Սեղանի աշխատանքային մակերեսի լուսավորվածությունը սահմանվում է` 300-500 լք, իսկ էկրանի լուսավորվածությունը` 300 լք: Անհրաժեշտ է բացառել լուսավորության հետևանքով մոնիտորի էկրանի վրա փայլքերի առաջացումը: Մոնիտորի էկրանից մինչև համակարգչով աշխատող անձի աչքերը առաջարկվում է 600-700 մմ հեռավորություն, բայց ոչ պակաս 500 մմ-ից՝ հաշվի առնելով այբբուբենաթվային նշանների և խորհրդանիշների չափերը:
4. Համակարգչային աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտի մակարդակի հիգիենիկ գնահատման և գործիքային վերահսկման ընթացակարգը
4.1. Աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտի գործիքային վերահսկումը կատարվում է.
4.2. Էլեկտրամագնիսական դաշտերի մակարդակների գործիքային վերահսկողությունը իրականացվում է պետական ստուգաչափում անցած և չափումերի 20% թույլատրելի հարաբերական սխալ ունեցող սարքերով:
4.3. Գործիքային վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է.
4.4. Աշխատատեղերում ստատիկ էլեկտրական դաշտերի, փոփոխական մագնիսական և էլեկտրական դաշտերի չափումները կատարվում են մոնիտորի էկրանից 50 սմ հեռավորության վրա, 3 մակարդակներում՝ 0,5 մ, 1,0 մ և 1,5 մ բարձրության վրա:
4.5. Աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտի մակարդակների հիգիենիկ գնահատում.
Հավելված 2
Աղյուսակ 1
Ձայնային ճնշման մակարդակները օկտավային գոտիներում
Ձայնային ճնշման մակարդակները օկտավային գոտիներում, միջին երկրաչափական հաճախականություններով |
Ձայնի մակարդակը, | ||||||||
31,5Հց |
63 Հց |
125 Հց |
250 Հց |
500 Հց |
1000 Հց |
2000 Հց |
4000 Հց |
8000 Հց |
|
86 դԲ |
71 դԲ |
61 դԲ |
54 դԲ |
49 դԲ |
45 դԲ |
42 դԲ |
40 դԲ |
38 դԲ |
50 |
Աղյուսակ 2
Էլեկտրամագնիսական դաշտերի ժամանակավոր թույլատրելի մակարդակները
Չափորոշիչներ | ԷԴԺԹՄ | |
Էլեկտրական դաշտի լարվածությունը |
հաճախականությունների լայնքաչափը 5Գց-2կԳց |
25 Վ/մ |
հաճախականությունների լայնքաչափը 2Գց-400կԳց | 2,5 Վ/մ | |
Մագնիսական դաշտի խտությունը | հաճախականությունների լայնքաչափը 5Գց-2կԳց | 250 նՏլ |
հաճախականությունների լայնքաչափը 2Գց-400կԳց | 25 նՏլ | |
Մոնիտորի էկրանի էլեկտրաստատիկ պոտենցիալը | 500Վ |
Աղյուսակ 3
Համակարգչի մոնիտորի պատկերի արտացոլման թույլատրելի չափորոշիչները
N | Չափորոշիչներ | Թույլատրելի արժեքներ |
1 | Սպիտակ դաշտի պայծառություն | 35 կդ /մ2 ոչ պակաս |
2 | Աշխատանքային դաշտի պայծառության անհավասարաչափ լինելը | +/- 20% -ից ոչ ավելի |
3 | Ցայտագունություն (մոնոքրոմ ռեժիմի համար) | 3:1 ոչ պակաս |
4 | Պատկերի ժամանակավոր անկայունություն (պատկերի պայծառության ժամանակավոր փոփոխություն) | չպետք է ֆիքսվի |
5 | Պատկերի տարածական անկայունություն (Էկրանի վրա պատկերի որոշ մասերի դիրքի փոփոխություններ) | 2 x 1E(-4L) - ից ոչ ավելի, որտեղ L - դիտելու նախագծային հեռավորություն է, մմ |
Աղյուսակ 4
Հանրակրթական հաստատությունների համակարգչային աշխատասենյակներում միկրոկլիմայի լավագույն չափորոշիչները
Օդի ջերմաստիճան, C0 |
Հարաբերական խոնավություն, % |
Օդի շարժման արագություն, մ/վրկ |
19 |
62 |
< 0,1 |
20 |
58 |
< 0,1 |
21 |
55 |
< 0,1 |