Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 50-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2006-11.10.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.02.18/5(153) Հոդ.128
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.03.2006
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206087

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

27 մարտի 2006 թ.
ք. Երևան

թիվ 50-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով.


 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Քրեակատարողական ծառայությունում ծառայության անցնելու համար ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգը» (հավելված N 1-ը կցվում է)։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


Դ. Հարությունյան

 

Հավելված N 1

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2006 թվականի մարտի 27-ի
թիվ 50-Ն հրամանով

Կ Ա Ր Գ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է քրեակատարողական ծառայությունում՝ որպես քրեակատարողական ծառայող, ծառայության անցնելու համար քաղաքացիների (այսուհետ՝ թեկնածու) պաշտոնի նշանակվելու համար մասնագիտական աշխատանքային փորձ չունենալու դեպքում մեկամսյա ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները։

2. Ուսումնական դասընթացում ներգրավվելու և դասընթաց անցնելու հետ կապված թեկնածուի ընտրության և կազմակերպչական բնույթի այլ աշխատանքներն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական վարչություն) կադրային հարցերով զբաղվող համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` կադրային ստորաբաժանում): 

 

II. ԹԵԿՆԱԾՈՒԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

3. Ուսումնական դասընթացում կարող է ներգրավվել այն թեկնածուն, ով բավարարում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի պահանջները։

4. Քրեակատարողական ծառայությունում ծառայության անցնելու ցանկություն ունեցող զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության այն ծառայողները, որոնք բավարարում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի պահանջները, քրեակատարողական ծառայությունում պաշտոնի են նշանակվում առանց ուսումնական դասընթաց անցնելու։

5. Կադրային ստորաբաժանումը ուսումնական դասընթացից առաջ միջնորդություն է ներկայացնում «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված քրեակատարողական ծառայությունում համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (այսուհետ՝ ուղեգրող)՝ թեկնածուին ուսումնական դասընթաց անցնելու համար ուղեգրելու վերաբերյալ։

6. Կադրային ստորաբաժանումը ուսումնական դասընթացից առնվազն մեկ շաբաթ առաջ դասընթացը սկսվելու մասին տեղեկացնում է թեկնածուին՝ տրամադրելով ուղեգիր (Ձև N 1)՝ կցվում է:

7. Թեկնածուի ուսուցումն իրականացվում է տեսագործնական պարապմունքների միջոցով։

8. Քրեակատարողական ծառայությունում թեկնածուի ուսումնական դասընթացը ղեկավարում է ուղեգրում նշված և ուղեգրողի կողմից նշանակված քրեակատարողական վարչության կամ հիմնարկի համապատասխան ծառայողը (այսուհետ՝ տեսագործնական պարապմունքների ղեկավար)։

Թեկնածուի դիմումի համաձայն ուղեգրողը կարող է փոխել թեկնածուի ղեկավարին։

9. Ուսումնական դասընթաց անցնող թեկնածուն ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում է քրեակատարողական ծառայության ոլորտին առնչվող իրավական ակտերը, մասնակցում է ղեկավարի կամ վերջինիս հանձնարարությամբ՝ քրեակատարողական վարչության կամ հիմնարկի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ծառայողի աշխատանքային պարտականություններից բխող գործառույթների իրականացմանը։

Թեկնածուն կարող է ներգրավվել առանձին տեսական պարապմունքների։

10. Ուսումնական դասընթացն ավարտվում է ղեկավարի կողմից ուսումնական դասընթաց անցած թեկնածուի ընդհանուր պատրաստվածության մակարդակի, տեսական և գործնական պարապմունքների ընթացքում նրա կողմից ստացված տեսական գիտելիքների և գործնական հմտությունների գնահատմամբ: Այդ մասին նշվում է համապատասխան եզրակացությունում (Ձև N 2)՝ կցվում է։

11. Ուսումնական դասընթացը ավարտվելուց հետո կադրային ստորաբաժանման ղեկավարը կազմում և քրեակատարողական վարչության պետի հաստատմանն է ներկայացնում եզրակացություն՝ ուսումնական դասընթացի արդյունքների մասին (Ձև N 2)՝ կցվում է։

Եզրակացության մեկ օրինակը պահվում է կադրային ստորաբաժանումում՝ քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնելու նպատակով, իսկ երկրորդ օրինակը տրամադրվում է ուսումնական դասընթաց անցած թեկնածուին։

12. Թեկնածուի ուսումնական դասընթացը կարող է վաղաժամկետ դադարեցվել կադրային ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ՝ թեկնածուի դիմումի համաձայն։

Թեկնածուի կողմից անհարգելի պատճառով տասն օր անընդմեջ դասընթացներին չհաճախելու, կամ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքերում կադրային ստորաբաժանման ղեկավարը միջնորդություն է ներկայացնում ուղեգրողին՝ թեկնածուի ուսումնական դասընթացը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։


 

 

Ձև N 1

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր

 

ԹԵԿՆԱԾՈՒԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ

 

Տրվում է _______________________________________________________-ին,

(անուն, ազգանուն, հայրանուն)

թեկնածուի _______________________________________________________

(ուսումնական դասընթաց անցնելու)


________________________________________տեսագործնական պարապմունքներին

(պարապմունքների բովանդակությունը)


և ___________________________________________________________-ում

(քրեակատարողական վարչության կամ հիմնարկի համապատասխան ստորաբաժանման անվանումը)


__________________________________________________ մասնակցելու համար:

(տեսագործնական պարապմունքների ժամկետի սկիզբը և ավարտը)

_______________________________________________________________

(պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ստորագրությունը, անունը, ազգանունը) 

 

Ձև N 2

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ քաղաքացի ____________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և վայրը)

_____________________________________________________________

(կրթությունը)

 

Ղեկավարի կարծիքը (նշվում է ուսումնական դասընթաց անցած թեկնածուի ընդհանուր

պատրաստվածության մակարդակը, տեսական և գործնական պարապմունքների ընթացքում նրա

կողմից ստացված տեսական գիտելիքները և գործնական հմտությունները).

 

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

______________________

 

______________________

(ղեկավարի պաշտոնը)

 

 (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

«____» _______________ 20 թ.

 

Քրեակատարողական ծառայության կադրային ստորաբաժանման ղեկավարի եզրակացությունը

(նշվում է ինքնուրույն աշխատանքի համար ուսումնական դասընթաց անցած թեկնածուի

պատրաստվածության աստիճանը)

_____________________________________________________________

_____________________________________________________________ 

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

______________________

 

______________________

(Կադրային ստորաբաժանման ղեկավարի

ստորագրությունը)

 

 (Կադրային ստորաբաժանման ղեկավարի 

 անունը, ազգանունը)

 

 

 

«____» _______________ 20 թ.

 

«Հաստատում եմ»

 

______________________

 

______________________

(Քրեակատարողական վարչության

պետի ստորագրությունը)

 

 (Քրեակատարողական վարչության

պետի անունը, ազգանունը)

 

 

«____» _______________ 20 թ.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.09.2010, N 183-Ն 11.10.2010, թիվ 50-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան