Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.05.03/12(98) Հոդ.110
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
16.02.2006
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11506069

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

16 փետրվարի 2006 թ. 
ք. Երևան

N 20-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 15-րդ կետով և N 3 հավելվածի 15-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`


 

Հաստատել՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այն փակ բաժնետիրական ընկերությունների, որոնց հարյուր տոկոս բաժնեմասի տիրապետման իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, գործադիր մարմինների ատեստավորման անցկացման և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման և կազմի հաստատման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2. ատեստավորման թերթի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
 

                                                                   Ա. Վարդանյան

Հավելված N 1
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2006 թվականի փետրվարի 16-ի
 N 20-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այն փակ բաժնետիրական ընկերությունների, որոնց հարյուր տոկոս բաժնեմասի տիրապետման իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ` նախարարություն),  գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ատեստավորման անցկացման և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման և կազմի հաստատման կարգը:

2. Ատեստավորումը` տնօրենի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է զբաղեցրած պաշտոնին:

3. Սույն կարգով ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացման պատասխանատուն նախարարության աշխատակազմի ղեկավարն է:

4. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են նախարարության աշխատակազմի միջոցների հաշվին:

5. Հանձնաժողովի տեղեկատվական և տեխնիկական ապահովումն իրականացնում է նախարարության աշխատակազմը:

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովը ձևավորում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար): Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից:  Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

7. Հանձնաժողովի կազմը հաստատվում է նախարարի հրամանով` ատեստավորում անցկացնելուց  ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Նույն հրամանով նախարարը հանձնաժողովի անդամներից նշանակում է  հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

8. Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա նախարարի հրամանով հանձնաժողովի կազմից նշանակվում է համապատասխանաբար հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

9. Ատեստավորումն անցկացվում է նախարարի հրամանով սահմանված ժամկետում:

10. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ տնօրենը ենթակա է ատեստավորման` աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

11. Ատեստավորման ենթակա անձինք ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացվում են ատեստավորման  անցկացման մասին:

12. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ նախարարի տվյալ ոլորտը համակարգող տեղակալը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ատեստավորման ենթակա տնօրենի ծառայողական բնութագիրը, որը պետք է բովանդակի տվյալներ տնօրենի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը:

Ատեստավորման ենթակա տնօրենը ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ ծանոթանում է իր ծառայողական բնութագրին:

13. Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել տնօրենի ատեստավորման արդյունքների վրա:

14. Տնօրենը ատեստավորումից մեկ շաբաթ առաջ նախարարության աշխատակազմ է ներկայացնում տեղեկանք նախորդ 5 տարիների ընթացքում իր կատարած աշխատանքների մասին:

IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Ատեստավորումն անցկացվում է տնօրենի անմիջական մասնակցությամբ` փաստաթղթային ուսումնասիրության և հարցազրույցի միջոցով:

16. Տնօրենն ատեստավորման  ներկայանալիս` ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ:  

17. Յուրաքանչյուր տնօրենի հետ հարցազրույցն ավարտվելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն` հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է տնօրենի անունը, ազգանունը և հայրանունը: Ատեստավորման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

18. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցը անցկացվում է հարցատոմսերի միջոցով: Հարցազրույցի ժամանակ կարող են տրվել հարցատոմսի մեջ չմտնող այլ հարցեր` սույն կարգի 20-րդ կետում նշված նպատակներով:

Հարցատոմսերը կազմվում են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք,

գ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք,

դ) պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ատեստավորման համար` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

ե) փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ատեստավորման համար` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

զ) տվյալ ոլորտը կարգավորող այլ իրավական ակտեր:

19. Հարցատոմսերը ձևավորվում են համակարգչի միջոցով:

20. Հարցատոմսի մեջ չմտնող հարցերը կարող են տրվել.

ա) կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողությունը ստուգելու նպատակով,

բ) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը ստուգելու նպատակով,

գ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողությունը ստուգելու նպատակով,

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակությունը ստուգելու նպատակով,

ե) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտությունը ստուգելու նպատակով:

21. Հարցազրույցը գրավոր արձանագրվում է:

22. Հարցազրույցի ընթացքում հարցատոմսերին տրված պատասխանները (ճիշտ կամ սխալ) գնահատվում են հանձնաժողովի նախագահի կողմից: Հարցատոմսի մեջ չմտնող հարցերը գնահատվում են հարցը հնչեցնող հանձնաժողովի անդամի կողմից:

23. Արձանագրության մեջ առնվազն  ամրագրվում է հարցատոմսի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ատեստավորվող տնօրենի տված պատասխանը, ինչպես նաև հարակից բանավոր հարցերը և դրանց վերաբերյալ ատեստավորվող տնօրենի տված պատասխանները:

24. Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների և ատեստավորվող տնօրենի կողմից:

25. Ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումները`

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

26. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում տնօրենի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

27. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ:

28. Ատեստավորման ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ:

29. Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն հանձնածողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

30. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո, ծանոթանում է ատեստավորման թերթի հետ և ստորագրում:

V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

31. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորում անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:

Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է հանձնաժողովի կողմից:

32. Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են`

ա) ատեստավորման անցկացման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը,

բ)  ատեստավորվող անձի պաշտոնը, անունը, ազգանունը և հայրանունը, նրա վերաբերյալ հանձնաժողովի ընդունած որոշումը:

33. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո, կարող է ծանոթանալ  հանձնաժողովի որոշումներին,  ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկին: Տնօրենը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ հանձնաժողովի որոշումների և ատեստավորման թերթի պատճենները:

34. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները տնօրենի կողմից կարող են   գրավոր բողոքարկվել նախարարին` ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում:

35. Բողոքը նախարարը քննության է առնում այն աշխատակազմում մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

36. Նախարարը բողոքը քննության առնելիս ուսումնասիրում է տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում տնօրենի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ հանձնաժողովի գնահատականները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

ա) ատեստավորման արդյունքը կոնկրետ տնօրենի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին,

բ) կոնկրետ տնօրենի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին:

37. Ատեստավորման արդյունքների հրապարակումից հետո սույն կարգի 34-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում հանձնաժողովից ստացված ատեստավորման թերթը  նախարարության աշխատակազմը եռօրյա ժամկետում ներկայացնում է նախարարին:

Սույն կարգի 34-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում,  սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով ատեստավորման թերթի հետ միաժամանակ ներկայացվում է նաև ատեստավորող հանձնաժողովի որոշումները և նիստի արձանագրությունները:

38. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո հանձնաժողովի նախագահը նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին է հանձնում բաժնի կնիքը, ատեստավորման թերթերը, ատեստավորող հանձնաժողովի որոշումները, նիստի արձանագրությունները և տնօրենին վերաբերող մյուս բոլոր փաստաթղթերը:

39. Նախարարը տնօրենի ատեստավորման թերթը, իսկ սույն կարգի 34-րդ կետով նախատեսված գրավոր բողոք լինելու դեպքում սույն կարգի 37-րդ կետի երկրորդ պարբերությունով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) տնօրենի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր,

բ) տնօրենին ազատել զբաղեցրած պաշտոնից:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

40. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) ապահովել ատեստավորվող անձանց համար իրենց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների դրսևորման հավասար հնարավորություններ, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

բ) ապահովել անցկացվող ատեստավորման թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

41. Հանձնաժողովը`

ա) նախարարության աշխատակազմից ստանում է ատեստավորմանը մասնակցող տնօրենի փաստաթղթերը, նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի կլոր կնիքը և ատեստավորմանը վերաբերող նյութերը.

բ) քննության է առնում փաստաթղթերի հավաստիությունը, ամբողջականությունը.

գ) ատեստավորվող անձի հետ անցկացնում է հարցազրույց.

դ) կազմում է քվեաթերթիկ.

ե) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.

զ) քվեարկության արդյունքում ատեստավորվողի վերաբերյալ կայացնում է որոշում.

է) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

ը) պաշտոնապես հրապարակում է ատեստավորման արդյունքները.

թ) իր գործառույթներն իրականացնելիս կարող է պետական և (կամ) այլ մարմիններից, կազմակերպություններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ժ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

42. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

43. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

44. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի  մասնակցության դեպքում:

45. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորման  անցկացման կարգը խախտելու դեպքում հանձնաժողովը  տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է նախարարին: Նախարարն իր հրամանով կարող է ազատել հանձնաժողովի անդամին տվյալ հանձնաժողովի կազմից:

46. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում և կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

բ) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.

գ) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

դ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև հանձնաժողովի գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը.

ե) հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվություն է ներկայացնում նախարարին.

զ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

47. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

բ) բացատրում է մասնակիցներին հարցազրույցի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) իրականացնում է հանձնաժողովի նիստերի նախապատրաստումը.

դ) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

48. Հանձնաժողովի անդամը`

ա) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.

բ) բարձրաձայն հայտարարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում   տալիս է ճիշտ պատասխանը.

գ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.

դ) ստորագրում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

ե) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

զ) հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում նախապես տեղեկացնում է հանձնաժողովի քարտուղարին.

է) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգի դրույթների խախտման դեպքում տվյալ տնօրենի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր դատական կարգով:

Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը տնօրենի պաշտոնում նշանակված և այդ պաշտոնը 5 տարուց ավելի զբաղեցնող անձը ենթակա է ատեստավորման` սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում:

 

Հավելված N 2
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2006 թվականի փետրվարի 16-ի
N 20-Ն հրամանի



Ձև

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

(Տնօրենի)

 

 

Ատեստավորման եղանակը.

հարցազրույցի

 

1. Ազգանուն, անուն, հայրանուն__________________________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը______________________________________

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու տարեթիվը

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

______________________________________________________________

 

4. Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի ______________ անդամներ,

որոնց կողմ է քվեարկել _______ անդամ:

5. Հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը __________

_______________________________________________________________

_______________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ`

____________________

_____________________

 

(անուն, ազգանուն)

 (ստորագրություն)

 

 

 

Հանձնաժողովի անդամներ`

____________________

_____________________

 

(անուն, ազգանուն)

 (ստորագրություն)

 

____________________

____________________

 

____________________

____________________

 

____________________

____________________

 

____________________

____________________