Գլխավոր տեղեկություն
Համար
N 783-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.09.16/23(109) Հոդ.159
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
06.09.2002
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2002

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
9 սեպտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 32202156

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

6 սեպտեմբերի 2002 թ. 
ք. Երևան

N 783-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 12.02.2002 Թ. N 89-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Տեղեկատվության տրամադրում» բաժնի 3-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 կետերով նախատեսված, ինչպես նաև բնակելի նշանակության անշարժ գույքի (անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ, ավտոտնակ, տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասեր և այլն), գյուղատնտեսական նշանակության և պահուստային հողերի, մինչև 200 քմ հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի («Փոքր» օբյեկտ), չկառուցապատված հողամասերի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվության տրամադրումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող աշխատանքային օրը:

200 քմ-ից ավելի հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվության տրամադրումն իրականացվում է պատվիրատուի կողմից դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 2-րդ աշխատանքային օրը: Պատվիրատուի պահանջով այն կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող աշխատանքային օրը` կիրառելով 2 գործակից (2 x 7000 դրամ):

Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող փաստաթղթերի քսերոպատճենների տրամադրումն իրականացվում է պատվիրատուի կողմից դիմումի ներկայացման նույն օրը»:

2. «Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն և հատակագծի տրամադրում.» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Անշարժ գույքի վերաբերյալ միավորման, բաժանման և այլ բնույթի մասնագիտական եզրակացությունը և հատակագիծը տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող աշխատանքային օրը, որի համար գանձվում է 5000 դրամ»:

3. «Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ» բաժնի 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1 կետ հետևյալ խմբագրությամբ.

4. «1.1 Անշարժ գույքի` հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններում և դրանցից դուրս գտնվող պետական պահուստային ֆոնդի հողամասերի) և դրանց վրա ամրակայված շենքերի և շինությունների համար սեփականատերերին և օգտագործողներին մինչև իրավունքների պետական գրանցման համակարգի ներդրումը (1998 թվականի մարտի 1-ը) տրամադրված իրավունքը հաստատող փաստաթղթերի փոխարինման` իրավունքների պետական գրանցման համար 3000 դրամ»:

5. «Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ» բաժնի «10»-րդ կետը փոխարինել «7»-րդ կետով:

6. «Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ» բաժնի 7-րդ կետից հետո լրացնել նոր 8-րդ կետ հետևյալ խմբագրությամբ. «8. Միջազգային կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական բյուջեի միջոցների հաշվին (այդ թվում` Շիրակի և Լոռու մարզերում) կառուցված և քաղաքացիներին փոխանցված բազմաբնակարան շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների նկատմամբ իրավունքների պետական գրանցման, Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հանձնված նախկին պետական բնակարանային ֆոնդի նկատմամբ համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական բյուջեի միջոցների հաշվին Շիրակի և Լոռու մարզերում կառուցված բնակելի ֆոնդի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի օտարման (նվիրատվություն, առուվաճառք), պայմանագրի կնքման արդյունքում քաղաքացիների սեփականության իրավունքի պետական գրանցման համար` 1000 դրամ»:

7. «Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ» բաժնի վերջին 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պատվիրատուի պահանջով անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցումը կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 4-րդ աշխատանքային օրը, 2-րդ աշխատանքային օրը (բացառությամբ բնակելի նշանակության անշարժ գույքի (անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ, ավտոտնակ, տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասեր և այլն), գյուղատնտեսական նշանակության և պահուստային հողերի, մինչև 200 քմ հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի («Փոքր» օբյեկտ), չկառուցապատված հողամասերի), գրանցման նպատակով իրականացված չափագրման կամ տեղազննության, կամերալ աշխատանքների համար սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 2 և 3 գործակիցներ:

Բնակելի նշանակության անշարժ գույքի (անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ, ավտոտնակ, տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասեր և այլն), գյուղատնտեսական նշանակության և պահուստային հողերի, մինչև 200 քմ հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի («Փոքր» օբյեկտ), չկառուցապատված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 2-րդ աշխատանքային օրը` առանց արագացման գործակիցների կիրառման»:

8. «Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ» բաժնի վերջին 4-րդ պարբերության «միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «առաջին պետական գրանցման հավաստագրի տրման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում, որից հետո այն իրականացվում է վճարովի, սեփականատիրոջ, օգտագործողի միջոցների հաշվին» բառերը:

9. Սույն հրամանով հաստատված փոփոխություններն ուժի մեջ են մտնում 01.10.2002 թ-ից:

 

Կոմիտեի նախագահ`

Մ. Վարդանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան