Գլխավոր տեղեկություն
Համար
N 305-Կ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Անշարժ գույքի կադաստր
Ընդունման ամսաթիվ
12.07.2000
Ստորագրման ամսաթիվ
15.08.2000

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

«15» «08» 2000 թ.

Պետական գրանցման թիվ 32200078

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

12 հուլիսի 2000 թ.

N 305-Կ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 05.08.99 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 212 - ԿԱ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության 7-րդ կետի պահանջներով

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 05.08.99թ. թիվ 212-ԿԱ հրամանով հաստատված վճարների ցանկում կատարել հետևյալ լրացումները`

 ա) Չափագրում բաժնում «դ» կետի «գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված» բառերից հետո լրացնել «ինչպես նաև համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական պահուստային ֆոնդի» բառերը:

 2. «Պետական գրանցման համար գանձվող վճարների ցանկի» առաջին և երկրորդ կետերում «գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված» բառերից հետո լրացնել «ինչպես նաև համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական պահուստային ֆոնդի» բառերը:

 3. «Պետական գրանցման համար գանձվող վճարների ցանկից հետո լրացնել առանձին պարբերություններ հետևյալ բովանդակությամբ.

 

 - Համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության և պահուստային ֆոնդի հողամասերի (պետական ֆոնդի ամառային արոտներ) վարձակալության պայմանագրերից ծագող իրավունքների` հիմք ընդունելով մարզպետների կողմից հաստատված տվյալ հողամասի հատակագիծը, պետական գրանցման վճար սահմանել` 2000 դրամ:

 

 «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանված կարգով տրված դիմումների հիման վրա բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումից և «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցումից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման, տվյալ բնակարանի չափագրման, կամերալ և գնահատության աշխատանքների համար սահմանել վճար` 1000 դրամ»:

 4. Վերը նշված լրացումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

 

 Համաձայնեցված է  Հաստատված է
 Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 ___________ Լ. Բարխուդարյան

«____»____________ 2000թ.

 ____________ Մ. Վարդանյան

«____»____________ 2000թ.