«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11505099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
7 փետրվարի 2005 թ. ք. Երևան |
N 13-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի N 152 և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2004 թվականի նոյեմբերի 9-ի N 133-Ն/1 համատեղ հրամանը, որով սահմանվել են մարզպետարանների աշխատակազմերի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների քաղաքացիական ծառայողներին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`
Ուժը կորցրած ճանաչել.
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 7-ի «Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնեական հրահանգը հաստատելու մասին» N 156-Պ հրամանը,
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 7-ի «Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի գլխավոր տեսուչի պաշտոնեական հրահանգը հաստատելու մասին» N 154-Պ հրամանը,
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 7-ի «Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տեսուչի պաշտոնեական հրահանգը հաստատելու մասին» N 153-Պ հրամանը,
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 7-ի «Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի գլխավոր հաշվապահի պաշտոնեական հրահանգը հաստատելու մասին» N 155-Պ հրամանը:
Ա. Վարդանյան |