Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.03.15/7(216) Հոդ.93
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2006
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32006053


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

13 փետրվարի 2006 թ.
ք. Երևան

N 25-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 22-րդ հոդվածի 3-րդ կետերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 192-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգում» (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1.1  Կարգի 5-րդ կետի բ/ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ՝

«Գլխավոր Վարչության կողմից ճանաչվում են այն տեսակի Հավաստագրերը, որոնք տրված են՝ 

ԽՍՀՄ ՆԼԳՍ (НЛГС), ՆԼԳՍ-2 (НЛГС-2), ԵՆԼԳՍ (ЕНЛГС), ՆԼԳՍ-3 (НЛГС-3), ՆԼԳՎ (НЛГВ),

Միջպետական Ավիացիոն Կոմիտեի Մաս 23 (АП-23), Մաս 25 (АП-25), Մաս 27 (АП-27), Մաս 29 (АП-29),

Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-22 (JAR-22), ՋԱՌ-23 (JAR-23), ՋԱՌ-25 (JAR-25), ՋԱՌ-27 (JAR-27), ՋԱՌ-29 (JAR-29), ՋԱՌ-ՎԼԱ (JAR-VLA), ՋԱՌ-ՎԼՌ (JAR-VLR)

ԱՄՆ ֆեդերալ ավիացիոն իշխանությունների (FAA) ՖԱՌ-23 (FAR-23), ՖԱՌ-25 (FAR-25), ՖԱՌ-27 (FAR-27), ՖԱՌ-29 (FAR-29), ՖԱՌ-125 (FAR-125) և Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության (EASA) ՍիՍ-22 (CS-22), ՍիՍ-23 (CS-23), ՍիՍ-25 (CS-25), ՍիՍ-27 (CS-27), ՍիՍ-29 (CS-29), ՍիՍ-ՎԼԱ (CS-VLA), ՍիՍ-ՎԼՌ (CS-VLR) նորմերից որևէ մեկին համապատասխան,».

1.2 Կարգի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրում գրանցված քաղաքացիական օդանավին՝ ըստ նշանակության, կարող է տրվել հետևյալ անվանումներից մեկը.

ա/ Առևտրային տրանսպորտային օդանավերին որպես՝

ուղևորատար (passenger),բեռնատար (cargo),փոխարկելի (convertible),

բ/ Ավիացիոն աշխատանքների (գյուղատնտեսական, շինարարական, նկարահանման, սանիտարական, փրկարարական և այլ աշխատանքների կատարման համար նախատեսված) օդանավերին որպես՝

հատուկ կիրառման (special),

գ/ Ընդհանուր նշանակության, ոչ առևտրային օդանավերին որպես՝       մասնավոր (private):

Սույն կետի ա/ և բ/ ենթակետերում նշված օդանավերը պետք է բավարարեն

ԽՍՀՄ ՆԼԳՍ (НЛГС ), ՆԼԳՍ-2 (НЛГС -2), ԵՆԼԳՍ (ЕНЛГС ), ՆԼԳՍ-3 (НЛГС-3), ՆԼԳՎ (НЛГВ), Միջպետական Ավիացիոն Կոմիտեի Մաս 23  (АП -23), Մաս 25 (АП -25), Մաս 27 (АП 27), Մաս 29 (АП-29), Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-23 (JAR-23), ՋԱՌ-25 (JAR-25), ՋԱՌ-27 (JAR-27), ՋԱՌ-29 (JAR-29), ԱՄՆ ֆեդերալ ավիացիոն իշխանությունների (FAA) ՖԱՌ-23 (FAR-23), ՖԱՌ-25 (FAR-25), ՖԱՌ-27 (FAR-27), ՖԱՌ-29 (FAR-29) և Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության (EASA) ՍիՍ-23 (CS-23), ՍիՍ-25 (CS-25), ՍիՍ-27 (CS-27), ՍիՍ-29 (CS-29) թռիչքային պիտանիության նորմերի պահանջներից որևէ մեկին՝ ըստ օդանավի տեսակի:

Նախկին ԽՍՀՄ արտադրության այն տիպի օդանավերը, որոնք չեն բավարարում սույն Կարգի 5-րդ կետի բ/ ենթակետի և սույն կետի պահանջներին, սակայն գրանցված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրում (Հավելված 13), շահագործվում են նախագծող կազմակերպության կողմից որոշված անհատական ժամկետներով և փաստաթղթերի հիման վրա՝ մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը:».

1.3 Կարգի 14-րդ կետի «թռիչքային պիտանիության նորմերով սահմանված պահանջներին,» բառերը փոխարինել «սույն կարգի 5-րդ կետում նշված թռիչքային պիտանիության նորմերով սահմանված պահանջներին,» բառերով.

1.4 Կարգի 14-րդ կետը լրացնել նոր պարբերություններով, հետևյալ բովանդակությամբ՝

«Գլխավոր Վարչության կողմից ճանաչվում են օդանավերի շարժիչների, օդային պտուտակների և օդանավերի աղմուկի՝ Միջպետական Ավիացիոն Կոմիտեի Մաս 33 (АП -33), Մաս 35 (АП -35), Մաս 36 (АП -36), Մաս ВД (АП - ВД), Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-36 (JAR-36), ՋԱՌ-Ե (JAR-E), ՋԱՌ-Պ (JAR-P), ՋԱՌ-ԱՊՈՒ (JAR-APU) ԱՄՆ ֆեդերալ ավիացիոն իշխանությունների (FAA) ՖԱՌ-33 (FAR-33), ՖԱՌ-34 (FAR-34), ՖԱՌ-35 (FAR-35), ՖԱՌ-36 (FAR-36) և Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության (EASA) ՍիՍ-34 (CS-34), ՍիՍ-36 (CS-36), ՍիՍ-ԱՊՈՒ (CS-APU), ՍիՍ-Ե (CS-E), ՍիՍ-Պ (CS-P) նորմերի պահանջներին համապատասխան տրված սերտիֆիկատները:

Գլխավոր Վարչության կողմից կարող է ճանաչման մասին որոշում կայացվել սերտիֆիկացիոն այլ փաստաթղթերի վերաբերյալ, որոնք տրվել են սույն կարգի 5-րդ և 14-րդ կետերում նշված համապատասխան նորմերի հիման վրա:»:

2. Կարգի 1, 3, 4, 6, 8 և 9-րդ Հավելվածներում «գլխավոր վարչության թռիչքային պիտանիության բաժնի պետի» բառերը փոխարինել «գլխավոր վարչության թռիչքային ստանդարտների վարչության թռիչքային պիտանիության վերաբերյալ» բառերով:

3. Կարգը լրացնել նոր Հավելված 13-ով հետևյալ բովանդակությամբ.

«Հավելված 13

 Ց Ա Ն Կ

ԿԱՐԳԻ 11-ՐԴ ԿԵՏԻ ԵՐՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՇՎԱԾ
ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԻՊԵՐԻ

Հ/հ

 Օդանավի տիպը

1

 ԻԼ - 76, ԻԼ - 76Տ, ԻԼ - 76ՏԴ

2

 ՏՈՒ - 154Բ-1, ՏՈՒ - 154Բ-2, ՏՈՒ - 154Մ

3

 ՏՈՒ - 134Ա-3, ՏՈՒ - 134Բ-3

4

 ԱՆ - 12, ԱՆ - 12Բ, ԱՆ - 12ՏԲ, ԱՆ -12ԲԿ, ԱՆ - 12ԲՊ

5

 ԱՆ - 26, ԱՆ - 26Բ

6

 ԱՆ - 24Տ, ԱՆ - 24Բ, ԱՆ - 24ՌՎ

7

 ՅԱԿ - 40, ՅԱԿ - 40Կ

8

 Մի - 8Տ, Մի-8ՄՏՎ

9

 ԱՆ - 2










»:

Գլխավոր վարչության պետ՝  

Ա. Մովսեսյան