Գլխավոր տեղեկություն
Համար
N 1207-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.02.01/4(213) Հոդ.43
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.12.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006010


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 դեկտեմբերի 2005 թ. 
ք. Երևան

 N 1207-Ն

 
Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 56 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. նոյեմբերի 6-ի N 715 որոշման երկրորդ կետը, ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2001 թվականի փետրվարի 6-ի «Տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 56  հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 3-րդ կետը շարադրել հետևյալ
խմբագրությամբ. «Մահը հավաստող վկայական կարող է տալ մահացածի տարածքային պոլիկլինիկայի ղեկավարը՝ միայն դատաբժշկական հիմնարկի կողմից կատարված ախտաբանաանատոմիական հերձման արդյունքների հիման վրա».

բ) ուժը կորցրած ճանաչել կարգի 6-րդ կետը.

գ) կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մահը հավաստող վկայականները տրվում են բացառապես առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևով: Մահը հավաստող վկայականները համարակալվում են, կարվում, կնքվում և պահվում բուժհաստատության համապատասխան ստորաբաժանումում: Մահը հավաստող տեղեկանքների ձևաթերթիկների կցորդները պահպանվում են բուժհաստատությունում երեք օրացուցային տարի և հիմք են հանդիսանում բուժհաստատության կողմից ներկայացվող համապատասխան հաշվետվությունների համար»:

2. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն կարգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

Նախարար՝ 

   Ն. Դավիդյան