«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006183
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 հունիսի 2006 թ. |
N 614-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-010-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Մեքենաների և մեխանիզմների անվտանգությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2390-Ն որոշման 2-րդ կետի զ) ենթակետի և համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` աշխատատեղերում ուլտրաձայնի հիգիենիկ նորմերը սահմանելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել` «Աշխատատեղերում ուլտրաձայնի հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-010-06 (կցվում է):
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
Հավելված | |
|
ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ
ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ
ՀՆ N 2.2.4-010-06
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1.1 Սույն հիգիենիկ նորմերը (այսուհետ` Նորմեր) սահմանում են ուլտրաձայնային տատանումների (այսուհետ` Ուլտրաձայն) դասակարգումը, նորմավորվող չափորոշիչները, աշխատատեղերում սահմանային թույլատրելի մակարդակները և ուլտրաձայնի ազդեցությունից պաշտպանության միջոցները:
1.2 Սույն Նորմերը տարածվում են ուլտրաձայնի աղբյուր հանդիսացող սարքերից, սարքավորումներից, մեքենաներից և մեխանիզմներից` գազային, հեղուկ և պինդ միջավայրերով փոխանցվող ուլտրաձայնի վրա:
1.3 Սույն Նորմերի կատարման հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:
2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
2.1 Ուլտրաձայն-8000-ից մինչև 31500 կիլոՀերց (կՀց) հաճախականությունների օկտավային շերտերում առաջացող ձայնային տատանումներ:
2.2 Հպումային ուլտրաձայն - փոխանցվում է ձեռքերի և (կամ) մարմնի այլ մասերի միջոցով:
2.3 Օդային ուլտրաձայն (մինչև 100 կՀց հաճախականությամբ) - փոխանցվում է օդի միջոցով:
2.4 Ուլտրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակ, որը ամենօրյա (բացի հանգստյան օրերից) աշխատանքի դեպքում, բայց ոչ ավելի 40 ժամից մեկ շաբաթում, ամբողջ աշխատանքային ստաժի ընթացքում չպետք է առաջացնի ժամանակակից հետազոտության մեթոդներով հայտնաբերվող հիվանդություններ կամ առողջության վիճակի շեղումներ աշխատանքի ընթացքում կամ ներկա և հաջորդ սերունդների կյանքի հետագա տարիներին։
3. ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
3.1 Ըստ հաճախականության տիրույթի ուլտրաձայնը ստորաբաժանվում է.
3.1.1 ցածր հաճախականության ուլտրաձայն - 8-63 կՀց,
3.1.2 միջին հաճախականության ուլտրաձայն - 125-250 կՀց,
3.1.3 բարձր հաճախականության ուլտրաձայն - 0,5-31,5 ՄՀց:
4. ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ՆՈՐՄԱՎՈՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ԴՐԱ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
4.1 Օդային ուլտրաձայնի նորմավորվող չափորոշիչն է 12.5, 16, 20, 25, 31.5, 40, 50, 63, 80, 100 կՀց միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտերում ձայնային ճնշման մակարդակները, դեցիԲելով (դԲ):
4.2 Աշխատատեղերում օդային ուլտրաձայնի ձայնային ճնշման սահմանային թույլատրելի մակարդակները բերված են աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1
Աշխատատեղերում օդային ուլտրաձայնի ձայնային ճնշման սահմանային թույլատրելի մակարդակները
Միջին երկրաչափական հաճախականության |
Ձայնային ճնշման սահմանային թույլատրելի |
12,5 |
80 |
16 |
90 |
20 |
100 |
25 |
105 |
31,5-100 |
110 |
5. ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՀՊՈՒՄԱՅԻՆ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ՆՈՐՄԱՎՈՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ԴՐԱ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
5.1 Հպումային ուլտրաձայնի նորմավորվող չափորոշիչն է 8, 16, 31.5, 63, 125, 250, 500, 1000, 2000, 4000, 8000, 16000, 31500 կՀց միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտերում թրթռաարագության մակարդակները` դեցիԲելով (դԲ):
5.2 Աշխատատեղերում հպումային ուլտրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակները բերված են աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
Աշխատատեղերում հպումային ուլտրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակները
Միջին երկրաչափական հաճախականության |
Թրթռաարագության |
8-63 |
100 |
125-500 |
105 |
1000-31500 |
110 |
5.3 Օդային և հպումային ուլտրաձայնի միաժամանակյա ազդեցության դեպքում հպումային ուլտրաձայնի սահմանային թույլատրելի մակարդակները աղյուսակ 2-ում բերված արժեքներից նվազեցվում են 5 դԲ-ով:
6. ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
6.1 Ուլտրաձայնային աղբյուրի հետ անմիջական շփման սահմանափակում:
6.2 Ուլտրաձայնային աղբյուրների հեռակառավարում:
6.3 Ուլտրաձայնային աղբյուրի ավտոմատ արգելափակում` օժանդակ այլ գործողություններ կատարելիս:
6.4 Օդային ուլտրաձայնից պաշտպանության նպատակով հակաաղմկային միջոցների օգտագործում:
6.5 Հպումային ուլտրաձայնից պաշտպանության նպատակով թաթմանների, ձեռնոցների (դրսից ռետինե, ներսից բամբակյա) օգտագործում:
6.6 Կանխարգելիչ պրոցեդուրաներ կատարելու համար 10-15 րոպե տևողությամբ` երկու միջանկյալ ընդմիջումներ: