ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
25 մայիսի 2006 թ. |
N 06/56-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Առաջնորդվելով «լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի և 2-րդ կետի ենթապահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
2006 թ. մայիսի 26-ից կասեցնել «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի գործողությունը մինչև արձանագրված խախտումների պատճառների վերացումը:
Հիմք` 24.05.2006 թ. ստուգման ակտը և Գ. Միրզոյանի 25.05.2006 թ. զեկուցագիրը:
Նախագահ, Մ/Ծ գեներալ-մայոր` |
Ա. Ավետիսյան |