«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006137
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 ապրիլի 2006 թ. |
N 374-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ (50 Հց) ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-006-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Մեքենաների և մեխանիզմների անվտանգությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2390-Ն որոշման 2-րդ կետի դ) ենթակետի և համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ աշխատատեղերում արդյունաբերական հաճախականության (50 Հց) էլեկտրամագնիսական դաշտի հիգիենիկ նորմերը սահմանելու նպատակով,
Հրամայում եմ՝
Հաստատել` «Աշխատատեղերում արդյունաբերական հաճախականության (50 Հց) էլեկտրամագնիսական դաշտի հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-006-06 (կցվում է):
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
Հավելված |
Հիգիենիկ նորմեր
Աշխատատեղերում արդյունաբերական հաճախականության (50 Հց) էլեկտրամագնիսական դաշտի
ՀՆ N 2.2.4-006-06
1. Ընդհանուր դրույթներ և կիրառման ոլորտ
1.1 Սույն հիգիենիկ նորմերը (այսուհետ՝ Նորմեր) սահմանում են արդյունաբերական հաճախականության (50 Հերց(Հց)) էլեկտրամագնիսական դաշտի (այսուհետ՝ ԷՄԴ) ազդեցության հիգիենիկ նորմերը արդյունաբերական կազմակերպություններում ԷՄԴ աղբյուր հանդիսացող բոլոր տեսակի տեխնիկական միջոցների նախագծման, վերակառուցման, շահագործման ժամանակ:
1.2 Սույն Նորմերը սահմանում են աշխատատեղերում ԷՄԴ սահմանային թույլատրելի մակարդակները (այսուհետ՝ ՍԹՄ) և ԷՄԴ ազդեցությունից աշխատողների պաշտպանության միջոցները:
1.3 Սույն Նորմերը պարտադիր են ԷՄԴ աղբյուր շահագործող բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:
1.4 Սույն Նորմերի կատարման հսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:
2. 50 Հց հաճախականության էլեկտրամագնիսական դաշտի սահմանային թույլատրելի մակարդակներ
2.1 Արտադրական հաճախականության (ԱՀ 50 Հց) ԷՄԴ գնահատումը կատարվում է ըստ՝
2.1.1 էլեկտրական դաշտի լարվածության` (E) կիլոՎոլտ/ մետրով (կՎ/մ),
2.1.2 մագնիսական դաշտի լարվածության` (H) Ամպեր/ մետրով (Ա/մ) կամ մագնիսական դաշտի ինդուկցիայի` (B) միկրոՏեսլայով (մկՏլ):
2.2 Աշխատատեղերում 50 Հց ԷՄԴ նորմավորումը տարբերակվում է ԷՄԴ գտնվելու ժամանակից կախված:
2.3 Աշխատատեղերում 50 Հց հաճախականության էլեկտրական դաշտի (այսուհետ՝ ԷԴ) լարվածության սահմանային թույլատրելի մակարդակը ողջ հերթափոխի ընթացքում սահմանվում է 5 կՎ/մ:
2.4 5-20կՎ/մ-ը ներառյալ լարվածությունների տիրույթում ԷԴ գտնվելու թույլատրելի ժամանակը` T-ն (ժամ) հաշվարկվում է (1) բանաձևով.
T= (50/ E)-2, | (1) | |
որտեղ E- ԷԴ լարվածությունն է հսկողական գոտում, կՎ/մ-ով, |
2.5 20-25կՎ/մ-ը լարվածության դեպքում ԷԴ գտնվելու թույլատրելի ժամանակը սահմանվում է 10 րոպե:
2.6 25կՎ/մ-ից ավելի լարվածության դեպքում առանց պաշտպանիչ միջոցների ԷԴ գտնվելը արգելվում է:
2.7 ԷԴ գտնվելու թույլատրելի ժամանակը կարող է սպառվել միանվագ կամ կոտորակային` աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մնացած աշխատաժամանակի ընթացքում պետք է գտնվել ԷԴ ազդեցության գոտուց դուրս կամ կիրառել պաշտպանիչ միջոցներ:
2.8 Աշխատանքային օրվա ընթացքում ԷԴ տարբեր լարվածության գոտիներում անձնակազմի գտնվելու ժամանակը Tանձ, հաշվարկվում է (2) բանաձևով.
Tանձ= 8. ( tE1/TE1+E2/.TE2+ tEn/ TEn), (2) |
Էլեկտրական դաշտում գտնվելու ժամանակը չպետք է գերազանցի 8 ժամը:
2.9 Հսկողական գոտիների թիվը որոշվում է ԷԴ լարվածության մակարդակի ելևէջներով: Հսկողական գոտիների ԷԴ լարվածության մակարդակների տարբերությունը սահմանվում է 1 կՎ/մ:
3. 50 Հց հաճախականության պարբերական մագնիսական դաշտի լարվածության ՍԹՄ
3.1 Պարբերական (սինուսոիդալ) մագնիսական դաշտի (այսուհետ՝ ՄԴ) լարվածության ՍԹՄ սահմանվում են ընդհանուր (ամբողջ մարմնի վրա) և տեղային (վերջույթների վրա) ազդեցության պայմանների համար` համաձայն աղյուսակ 1-ի:
Աղյուսակ 1
50 Հց հաճախականության պարբերական մագնիսական դաշտի ազդեցության ՍԹՄ
Գտնվելու ժամանակը (ժ) |
ՄԴ սահմանային թույլատրելի մակարդակներ.H(Ա/մ)/ B[մկՏլ], ազդեցության դեպքում | |
ընդհանուր |
տեղային | |
≤1 |
1600/2000 |
6400/8000 |
2 |
800/1000 |
3200/4000 |
4 |
400/500 |
1600/2000 |
8 |
80/100 |
800/1000 |
Արդյունաբերական հաճախականության մագնիսական դաշտի արտադրական ազդեցության ՍԹՄ կախված ընդհանուր ազդեցության գոտում անձնակազմի գտնվելու ժամանակից
3.3 ՄԴ տարբեր լարվածության (մակածումով) գոտիներում անձնակազմի գտնվելու անհրաժեշտության դեպքում, աշխատանքների կատարման ընդհանուր ժամանակը չպետք է գերազանցի առավելագույն լարվածությամբ գոտու համար սահմանված թույլատրելի ժամանակը։
3.4 ԷՄԴ գտնվելու թույլատրելի ժամանակը կարող է սպառվել միանվագ կամ կոտորակային` աշխատանքային օրվա ընթացքում։
4. 50 Հց իմպուլսային մագնիսական դաշտի լարվածության սահմանային թույլատրելի մակարդակներ
4.1 50 Հց իմպուլսային մագնիսական դաշտի ազդեցության պայմանների համար դաշտի լարվածության ամպլիտուդային արժեքի ՍԹՄ (Hսթմ) բաժանվում են (դիֆերենցում են) կախված աշխատանքային հերթափոխի ընթացքում ազդեցության ընդհանուր տևողությունից և գեներացիայի (ծագման) իմպուլսային ռեժիմների բնութագրից` համաձայն աղյուսակ 2-ի:
Ռեժիմ 1-իմպուլսային` t Ի >= 0,02 վրկ, Tn <= 2 վրկ,
Ռեժիմ 11- իմպուլսային` 60 վրկ >= t Ի >= 1 վրկ, Tn >= 2 վրկ,
Ռեժիմ 111- իմպուլսային` 0, 02 վրկ <= t Ի < 1 վրկ, Tn > 2 վրկ,
որտեղ t Ի — իմպուլսի տևողությունն է, վրկ,
Tn — իմպուլսների միջև դադարի տևողությունը
Աղյուսակ 2
50 Հց հաճախականության իմպուլսային մագնիսական դաշտերի ազդեցության ՍԹՄ կախված գեներացիայի (ծագման) ռեժիմից
T ժամ |
Hսթմ, Ա/մ | ||
ռեժիմ 1 | ռեժիմ 11 | ռեժիմ 111 | |
≤1,0 | 6000 | 8000 | 10000 |
≤1,5 | 5000 | 7500 | 9500 |
≤2,0 | 4900 | 6900 | 8900 |
≤2,5 | 4500 | 6500 | 8500 |
≤3,0 | 4000 | 6000 | 8000 |
≤3,5 | 3600 | 5600 | 7600 |
≤4,0 | 3200 | 5200 | 7200 |
≤4,5 | 2900 | 4900 | 6900 |
≤5,0 | 2500 | 4500 | 6500 |
≤5,5 | 2300 | 4300 | 6300 |
≤6,0 | 2000 | 4000 | 6000 |
≤6,5 | 1800 | 3800 | 5800 |
≤7,0 | 1600 | 3600 | 5600 |
≤7,5 | 1500 | 3500 | 5500 |
≤8,0 | 1400 | 3400 | 5400 |
5. Աշխատատեղերում էլեկտրամագնիսական դաշտի հսկողությանը ներկայացվող պահանջներ
5.1 ԷՄԴ մակարդակի հսկողությունն իրականացվում է հաշվարկային մեթոդներով և/կամ աշխատատեղերում չափումների կատարմամբ:
5.2 Հաշվարկային մեթոդները կիրառվում են ԷՄԴ աղբյուր հանդիսացող առավելապես նոր նախագծվող կամ գործող օբյեկտների վերակառուցման ժամանակ:
5.3 Գործող օբյեկտների համար ԷՄԴ հսկողությունն իրականացվում է առավելապես գործիքային չափումների միջոցով, որը թույլ է տալիս ճշտության բավարար աստիճանով գնահատել ԷԴ և ՄԴ լարվածությունները: ԷՄԴ մակարդակի գնահատման համար կիրառում են ուղղորդված ընդունիչ սարքավորումները (միակոորդինատային) և չուղղորդված ընդունիչ սարքավորումները` հագեցված իզոտրոպային (եռաակոորդինատային) տվիչներով:
5.4 Չափումները կատարվում են ԷՄԴ աղբյուրի աշխատանքի առավելագույն հզորության ժամանակ:
5.5 Աշխատատեղերում ԷՄԴ մակարդակի չափումները իրականացվում են հսկողության գոտուց աշխատողներին դուրս բերելուց հետո:
5.6 Չի թույլատրվում չափումների իրականացումը մթնոլորտային տեղումների, ինչպես նաև չափման միջոցների աշխատանքային չափորոշիչների սահմանները գերազանցող օդի խոնավության և ջերմաստիճանի ժամանակ:
5.7 50 Հց հաճախականության ԷՄԴ մակարդակի հսկողությունը իրականացվում է առանձին` ԷԴ և ՄԴ համար:
5.8 Միաֆազ աղբյուրներով ԷՄԴ էլեկտրասարքավորումների վրա հսկվում են ԷԴ և ՄԴ գործող (արդյունավետ) արժեքները. , որտեղ EM-ը և HM-ը ԷԴ և ՄԴ լարվածությունների ժամանակի ընթացքում փոփոխությունների ամպլիտուդային արժեքներն են:
5.9 ԷՄԴ երկու կամ ավելի ֆազային աղբյուրների էլեկտրասարքավորումների վրա
հսկվում են Emax և Hmax լարվածությունների գործող (արդյունավետ) արժեքները, որտեղ Emax և Hmax լարվածության գործող արժեքներն են էլիպսի կամ էլիպսոիդի մեծ կիսաառանցքով:
5.10 Նախագծման փուլում թույլատրվում է ԷԴ և ՄԴ մակարդակների որոշումը հաշվարկային մեթոդով` հաշվի առնելով ԷՄԴ աղբյուրի տեխնիկական բնութագիրը, որն ապահովում է արդյունքների ստացումը 10%-ից ոչ ավելի սխալով, ինչպես նաև, համանման սարքավորումների կողմից ստեղծված էլեկտրամագնիսական դաշտերի մակարդակների չափման արդյունքներով:
5.11 50 Հց հաճախականության ԷԴ և ՄԴ հսկողությունն իրականացում է էլեկտրասարքավորումների շահագործման և վերանորոգման հետ կապված բոլոր աշխատատեղերում:
5.12 50 Հց հաճախականության ԷԴ և ՄԴ մակարդակների չափումները իրականացվում են գետնի մակերևույթից, սենքի հատակից կամ սարքավորումների սպասարկման հարթակից 0,5, 1,5 և 1,8 մետր բարձրության վրա և սարքավորումներից, սենքի պատերից` 0,5 մետր հեռավորության վրա:
5.13 Գետնի մակերևույթի մակարդակին և էկրանապատող հարմարանքների ազդեցության գոտուց դուրս գտնվող աշխատատեղերում 50 Հց հաճախականության ԷԴ լարվածությունը չափվում է 1,8 մետր բարձրության վրա:
5.14 ՄԴ աղբյուրից վեր գտնվող նոր աշխատատեղի ստեղծման ժամանակ 50 Հց հաճախականության ՄԴ լարվածությունը (մակածումը) չափվում է գետնի, սենքի հատակի, մալուխային գծի մակարդակի վրա:
5.15 Արդյունաբերական 50 Հց հաճախականության (50 Հց) ԷԴ լարվածության չափումը և հաշվարկը իրականացվում է էլեկտրասարքավորման առավելագույն լարվածության դեպքում կամ չափված արժեքները վերահաշվարկվում են այդ լարվածության վրա` բազմապատկելով չափված արժեքը հարաբերության վրա, որտեղ
Umax- էլեկտրասարքավորման առավելագույն լարվածությունն է,
U - էլեկտրասարքավորման լարվածությունն է չափումների ժամանակ:
5.16 Արդյունաբերական հաճախականության (50 Հց) ՄԴ լարվածության (ինդուկցիայի) չափումը և հաշվարկը կատարվում են էլեկտրասարքավորման առավելագույն հոսանքի ժամանակ, կամ չափված արժեքները վերահաշվարկվում են առավելագույն հոսանքի վրա (Imax)`
(Imax)` բազմապատկելով չափված արժեքները հարաբերության վրա, որտեղ
I - էլեկտրասարքավորման հոսանքն է չափումների ժամանակ:
5.17 ՄԴ լարվածությունը (ինդուկցիայի) չափվում է, դրա աղավաղում առաջացնող բանվորական աշխատատեղին մոտ գտնվող երկաթ պարունակող առարկաների բացակայության պայմաններում:
5.18 ԷՄԴ լարվածության չափման համար նախատեսվող չափիչ սարքերը և սարքավորումները պետք է ստուգաչափված լինեն չափագիտության ազգային մարմնի կողմից:
6. Արդյունաբերական հաճախականության (50 Հց) էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությունից պաշտպանության միջոցներ
6.1 Աշխատատեղերում ԷՄԴ ազդեցությունից պաշտպանության հիմնական միջոցներն են` ԷՄԴ էներգիան արտացոլող կամ կլանող էկրանապատող`
6.1.1 անհատական պաշտպանության միջոցները,
6.1.2 կոլեկտիվ պաշտպանության միջոցները:
6.2 ԷՄԴ աղբյուր հանդիսացող բոլոր տեխնիկական միջոցների պարտադիր հողակցումը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.05.2022, N 31-Ն | 24.05.2022, N 374-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|