0315.20.03.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
N 21 |
03.03.1997 թ. |
«ԱՆՁԻ ՔՆՆՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «ՀՀ Մաքսային օրենսգրքի 34 հոդվածի և ՀՀ Կառավարության 1996 թ. հունվարի 13-ի «Գերատեսչական նորմատիվային ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման 12-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Անձի քննման մեթոդիկան».
2. Հանձնարարել ՀՀ Մաքսային մարմինների ղեկավարներին` սույն հրահանգը ծանոթացնել ենթակա անձնակազմին:
Լ. Խանոյան
«Հաստատում եմ» |
«Համաձայն եմ» |
«Համաձայն եմ» |
ԱՆՁԻ ՔՆՆՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Անձի քննման մեթոդիկան ընդունվում է համաձայն ՀՀ Մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի:
2. Մաքսային ձևակերպումների ժամանակ երբեմն կարիք է առաջանում, ՈՐՊԵՍ ՍՏՈՒԳՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՁԵՎ, կատարել անձի քննում:
3. Անձի քննմանը պետք է դիմել այն դեպքում, երբ այլ ճանապարհով հնարավոր չէ կանխել մաքսանենգությունը կամ մաքսային կանոնների խախտումը:
4. Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ հանրապետության մաքսային սահմանով ուղևորվող կամ մաքսային գոտում գտնվող քաղաքացին իր մոտ թաքցնում է մաքսանենգության առարկաներ կամ այնպիսի առարկաներ, որոնք մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտներ են կամ արգելված են Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման համար, ապա մաքսատան կամ մաքսային կետի պետը կամ նրանց տեղակալները որոշում են կայացնում, որտեղ նշվում է անձի քննման ենթարկելու հիմքերը և հատկապես ինչ առարկաներ հայտնաբերելու համար է կատարվում այն:
5. Քննումը սկսելուց առաջ մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձը պարտավոր է քաղաքացուն ներկայացնել անձի քննում կատարելու մասին որոշումը (հավելված N 1), նրան բացատրել քննության ընթացքում իրավունքներն ու պարտականությունները, առաջարկել կամավոր հանձնել թաքցված առարկաները: Եթե քաղաքացին հրաժարվում է թաքցրած առարկաները կամավոր հանձնել, ապա սկսվում է քննման գործողությունը:
6. Քննումը կատարվում է քննողի հետ մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար, նույն սեռին պատկանող անձի կողմից, նույն սեռին պատկանող 2 ընթերակաների մասնակցությամբ, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող մեկուսացված սենյակում: Քննությանը չմասնակցող քաղաքացիների մուտքը այդ սենյակ արգելվում է: Իսկ երբ անհրաժեշտություն է առաջանում քննվողին մերկացնել, ապա քննումը կատարվում է միայն նույն սեռի բուժաշխատողի կողմից: Քննության ընթացքում չի թույլատրվում անձի արժանապատվությունը նսեմացնող կամ նրա առողջության համար վտանգավոր գործողությունների կատարումը:
II. ԱՆՁԻ ՔՆՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՏԱՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (տես հավելված թիվ 2), որտեղ նշում են.
1. | Քննում կատարելու վայրը, ամիսը, ամսաթիվը, տարին. |
2. | Քննումը սկսելու և ավարտելու ժամանակը. |
3. | Արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անուն-ազգանունը, ստորագրությունը. |
4. | Քննման մասնակցող ընթերակաների և մյուս մասնակիցների (բժշկի) անուն, հայրանուն, ազգանունը և բնակության կամ աշխատանքային վայրի հասցեն. |
5. | Նշում է կատարվում քննողի ընթերակաների և մյուս մասնակիցների (բժշկի) իրավունքներն ու պարտականությունները բացատրելու մասին. |
6. | Նկարագրվում է քննման գործողության ընթացքը, նշվում հայտնաբերված իրերի քանակը, չափը, գումարը և այլ հատկանիշներ. |
III. ԱՆՁԻ ՔՆՆՈՒՄԸ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ
1. | Եթե քննվող անձի մոտ չի հայտնաբերվում չհայտարարագրված կամ օրենքով սահմանված կարգով արգելված առարկաներ, ապա քննություն կատարող պաշտոնական անձը ներողություն է խնդրում: |
2. | Քննման արձանագրությունն ընթերցվում է դրան մասնակցող անձանց համար: Արձանագրության վերաբերյալ մասնակիցների կողմից դիտողություններ կամ լրացումներ լինելու դեպքում դրանք մտցվում են արձանագրության մեջ: |
3. | Արձանագրությունը ստորագրում են այն կազմող պաշտոնատար անձը, քննվող քաղաքացին, ընթերակաները և մյուս մասնակիցները (բժիշկը): |
4. | Եթե քննվող անձը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ: Նրան հնարավորություն է տրվում բացատրություն տալ արձանագրությունը չստորագրելու դրդապատճառների մասին և համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ: |
5. | Եթե խախտվել է քննվող քաղաքացու իրավունքը, ապա քաղաքացին կարող է գանգատարկվել վերադասության և դատական կարգով: |
6. | Եթե քննվող անձը հրաժարվում է անձի քննման ենթարկվելու սահմանված մեթոդիկայի համաձայն, ապա մաքսային ծառայության պաշտոնատար անձը չի թույլատրում նման անձանց կողմից մաքսային սահմանի հատումը` ղեկավարվելով ՀՀ գործող օրենսդրությամբ: |
7. | Եթե քննվող անձը ֆիզիկական արատի կամ անգրագիտության պատճառով չի կարողանում ստորագրել արձանագրությունը, ապա այդ մասին կատարվում է համապատասխան նշում արձանագրության մեջ: |
8. | Արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, մեկ օրինակը հանձնվում է քննվող քաղաքացուն: |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն (աՆՁԻՆ ՔՆՆՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ)
Մաքսատան (մաքսակետի) պետի որոշման համաձայն, մասնակցությամբ ընթերականներ
Մաքսային օրենսգրքի 34 հոդվածի համաձայն քննման ենթարկեցի
հասցեն) | ||||||||||||
Մասնակիցներին բացատրվեցին նրանց իրավունքները և պարտականությունները Քննությամբ քաղ. _____________________________ մոտ հայտնաբերվել է (ազգանունը
| ||||||||||||
հայտնաբերման հաջորդականությունը և մանրամասն նկարագիրը) | ||||||||||||
Արձանագրությունը ընթերցվեց բարձրաձայն, մասնակիցների կողմից դիտողություն- | ||||||||||||
(դիտողությունը, լրացումը) | ||||||||||||
| ||||||||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ (աՆՁԻՆ ՔՆՆՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ)
Բավարար հիմքեր ունենալով, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորվող կամ մաքսային հսկողության գոտում գտնվող, կամ միջազգային օդանավա- կայանի տարանցիկ ուղևորության գոտում գտնվող
___________________________________ մոտ կան մաքսանենգության հասցեն) առարկաներ կամ այնպիսի առարկաներ, որոնք մաքսային կանոնների խախտման օբյեկտներ են կամ արգելված են Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման համար, և նա կամովին հրաժարվում է դրանք ներկայացնել, ղեկավարվելով մաքսային օրենսգրքի 34 հոդվածով` | |||||||
հասցեն) | |||||||
քննման ենթարկել և այդ մասին հայտնել նրան: | |||||||
| |||||||
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության կողմից
25.04.1997 թ.
Պետական գրանցման թիվ 48970019