Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.04.01/10(284)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.01.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


13 հունվարի 2006 թվականի N 28-Ա
ք. Երևան
 

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Անահիտ Հակոբյանի դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը վերականգնելու մասին


 

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2005թ. մայիսի 23-ի N 504-Ա հրամանը, 16 նոյեմբերի 2005 թվականի կրկնակի ուսումնասիրության արդյունքները, հաշվի առնելով, որ ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`


1. Վերականգնել Ա/Ձ Անահիտ Հակոբյանի 15 օգոստոսի 2005 թվականի N 751-Ա հրամանով կասեցված լիցենզիայի գործողությունը:

2. Թույլատրել Ա/Ձ Անահիտ Հակոբյանի Ա-XX- 000036 լիցենզիայի հիման վրա վերսկսել դեղատնային գործունեություն /դեղատնային կրպակ/:

3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին,  հարկային պետական ծառայություն և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`   

   Ն. Դավիդյան