Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/17
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.1999-11.08.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.04.08/9(95)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ ՀՀ ֆինանսների փոխնախարար
Ընդունման ամսաթիվ
15.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային պետական տեսչություն
Ստորագրման ամսաթիվ
15.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2003

310.0001.15.03.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

15 մարտի 1999 թ.

N 01/17 

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից շենքերի և շինությունների գույքահարկը հաշվարկելու և վճարելու հարցերը կարգավորելու նպատակով`

 

Հրամայում եմ

 

Հաստատել «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից շենքերի և շինությունների գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ս. Այվազյան

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար 
 ________ Է. Սանդոյան
18 մարտի 1999 թ.

Հաստատված է 
ՀՀ հարկային տեսչության պետ
________ Ս. Այվազյան
Հրաման թիվ 01/17
15 մարտի 1999 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենքի) 25 հոդվածի հիման վրա և կարգավորում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից շենքերի և շինությունների (այսուհետև` շինությունների) գծով գույքահարկը հաշվարկելու և վճարելու հետ կապված մի քանի հարցեր:

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների վրա (բացի գյուղացիական տնտեսությունների), տարածվում է իրավաբանական անձանց համար սահմանված հարկման կարգը:

Գյուղացիական տնտեսությունների վրա տարածվում է ֆիզիկական անձանց համար սահմանված հարկման կարգը:

 

I. Օրենքի 3 հոդվածի 2-րդ կետի եվ 26 հոդվածի վերաբերյալ

 

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (բացի գյուղացիական տնտեսությունների) համար հարկվող օբյեկտ են հանդիսանում հիմնադրին (հիմնադիրներին) պատկանող և ձեռնարկությունների հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված շինությունները.

Օրինակ 1*. «Արման և որդիներ» անհատական ձեռնարկության հիմնադրին (սեփականատիրոջը) սեփականության իրավունքով պատկանում է արտադրական նշանակության շինություն, ավտոտնակ, այգետնակ, բնակելի տուն: Ձեռնարկության հաշվեկշռում արտացոլված է արտադրական շինությունը և ավտոտնակը, ուստի դրանց համար գույքահարկը պետք է հաշվարկվի և վճարվի ձեռնարկության կողմից` իրավաբանական անձանց համար սահմանված կարգով, իսկ բնակելի տան և այգետնակի համար սեփականատիրոջ կողմից` ֆիզիկական անձանց համար սահմանված կարգով:

______________

* բոլոր օրինակները և դրանցում նշված անվանումները պայմանական են:

 

II. Օրենքի 7 հոդվածի վերաբերյալ

 

Իրավաբանական անձանց հաշվեկշիռներում արտացոլված այգետնակի գույքահարկը հաշվարկելու ժամանակ կիրառվում է օրենքի 7 հոդվածի «գ» ենթակետով, իսկ առանձին կանգնած ավտոտնակի համար` օրենքի 7 հոդվածի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերը:

 

III. Օրենքի 15 հոդվածի «ա» եվ «բ» կետերի վերաբերյալ

 

1.Հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար գույքահարկի հաշվարկները ներկայացվում են շինության գտնվելու վայրի տարածքային հարկային տեսչություն (այսուհետև` ՏՀՏ): Նույն ՏՀՏ-ի սպասարկման տարածքի տարբեր համայնքներում գտնվող շինությունների համար ներկայացվում է առանձին հաշվարկներ.

Օրինակ 2. «Ավանտա» կոոպերատիվին պատկանող Կենտրոն համայնքի Վարդանանց փողոցում գտնվող շինության գույքահարկի հաշվարկը պետք է ներկայացվի շինության գտնվելու վայրի` Մյասնիկյանի ՏՀՏ-ին, իսկ նույն համայնքի Մ. Խորենացու փողոցում գտնվող շինության գույքահարկի հաշվարկը` Սպանդարյանի (շինության գտնվելու վայրի) ՏՀՏ-ին:

Օրինակ 3. «Հատիս» ՍՊԸ-ն Աբովյանի ՏՀՏ-ի կողմից սպասարկվող Բալահովիտի և Կամարիսի համայնքներում գտնվող շինությունների գույքահարկի հաշվարկները (առանձին-առանձին) պետք է ներկայացնի Աբովյանի ՏՀՏ-ին:

2. Եթե հարկվող օբյեկտ համարվող շինությունը չի գտնվում որևէ համայնքի տարածքում, ապա հաշվարկները ներկայացվում են հարկատուի գրանցման վայրի ՏՀՏ.

Օրինակ 4. «Սյունիք» ՍՊԸ-ն, որը գրանցված է Կապանի ՏՀՏ-ում, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում սեփականության իրավունքով ունի հասարակական և արտադրական նշանակության շինություններ, որոնք չեն գտնվում որևէ համայնքի վարչական տարածքում: Այդ շինությունների համար ՍՊԸ-ն պետք է Կապանի ՏՀՏ-ին ներկայացնի գույքահարկի մեկ միասնական հաշվարկ:

3. Մինչև հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումը, իրավաբանական անձանց կողմից նախորդ հաշվետու ժամանակաշրջանների գույքահարկի հաշվարկներում սխալները ինքնուրույն հայտնաբերելու դեպքում` դրանց հետևանքով առաջացած տարբերությունները չեն արտացոլվում հետագայում ներկայացվելիք գույքահարկի հաշվարկներում, այլ հաշվարկին կից ներկայացնում են համապատասխան տեղեկանք:

Հարկային մարմինների կողմից իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված գույքահարկի գումարները նույնպես չեն արտացոլվում հետագայում ներկայացվելիք գույքահարկի հաշվարկներում:

 

IV. Օրենքի 26 հոդվածի վերաբերյալ

 

1. Իրավաբանական անձանց շինությունների հարկման բազա է համարվում հաշվեկշիռներում արժեքային արտահայտությամբ հաշվառված շինությունների մնացորդային արժեքը` ընդ որում, եթե մնացորդային արժեքը կազմում է տվյալ շինության սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ից պակաս, ապա հարկման բազա է համարվում շինության սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը.

Օրինակ 5. «Գլորիա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է շինություն, որի սկզբնական արժեքը կազմում է 8500,0 հազ. դրամ, իսկ մնացորդային արժեքը 1500,0 հազ. դրամ: Այդ դեպքում ձեռնարկությունը որպես հարկման բազա պետք է ընդունի 1700,0 հազ. դրամը (8500,0 հազ. դրամ x 20 %):

2. Շինությունների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն (սկսված 1999 թ. հունվարի 1-ից) ավելացվում են դրանց հաշվեկշռային (սկզբնական) արժեքին: Կապիտալ ծախսերի տարբերակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների հիման վրա:

3. Վճարողները շինությունների համար գույքահարկը հաշվարկում են ինքնուրույնաբար, հաշվի առնելով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունները:

4. Արտադրական և հասարակական նշանակության շինությունների գույքահարկի եռամսյակային հաշվարկի ձևը բերված է հավելված 1-ում:

Արտադրական և հասարակական նշանակության շինությունների համար հաշվետու եռամսյակի գույքահարկը հաշվարկվում է սույն հրահանգչական նամակի IV գլխում սահմանված կարգով, հետևյալ բանաձևով.

 

Հվճ= Շմիջ. x 0,15 % - Ա որտեղ`

 

Հվճ - հաշվետու եռամսյակում արտադրական և հասարակական նշանակության շինությունների համար վճարման ենթակա գույքահարկի գումարն է,

Շմիջ. - հաշվետու եռամսյակում արտադրական և հասարակական նշանակության շինությունների միջին ժամանակագրական մնացորդային մեծությունն է, որը որոշվում է հաշվետու եռամսյակի առաջին ամսվա և այդ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին օրերի դրությամբ շինությունների մնացորդային արժեքների մեծությունների կեսի և այդ եռամսյակի մնացած երկու ամիսների առաջին օրվա դրությամբ մնացորդային արժեքների գումարը բաժանելով 3-ի,

Ա - արտադրական և հասարակական նշանակության շինությունների գծով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունների եռամսյակային գումարն է.

Օրինակ 6. «Տրդատ» ՍՊԸ-ին Մյասնիկյանի ՏՀՏ-ի սպասարկման տարածքում սեփականության իրավունքով պատկանում է 2 արտադրական շինություն, որոնց մնացորդային արժեքների հանրագումարը առ 01.01.99 թ. կազմում է 11100,0 հազ. դրամ (8300,0 հազ. դրամ+2800,0 հազ. դրամ), շինությունների սկզբնական արժեքների հանրագումարը կազմում է 27000,0 հազ. դրամ (համապատասխանաբար` 12000,0 հազ.դրամ և15000,0 հազ. դրամ):

ՍՊԸ-ն երկրորդ շինության համար շինությունների մնացորդային արժեքների հանրագումարում պետք է արտացոլի ոչ թե 2800,0 հազ. դրամ, այլ 3000,0 հազ. դրամ (15000,0 հազ. դրամ x 20%):

Գույքահարկը հաշվարկելու նպատակով առ 01.01.99 թ. տվյալ շինությունների մնացորդային արժեքների հանրագումարը կազմում է` 11300,0 հազ. դրամ, առ 01.02.99 թ. 11265,0 հազ. դրամ, առ 01.03.99 թ. 11900,0 հազ. դրամ, առ 01.04.99 թ. 11863,0 հազ. դրամ (շինությունների արժեքների տատանումները կապված են 1999 թ. առաջին եռամսյակի ընթացքում ՍՊԸ-ի կողմից հաշվարկված ամորտիզացիոն հատկացումների, կապիտալ բնույթի ծախսերը շինության արժեքին ավելացնելու հետ):

Օրենսդրությամբ սահմանված արտոնություն չի վերապահվել` Ա = 0:

«Տրդատ» ՍՊԸ-ին Մյասնիկյանի ՏՀՏ-ի սպասարկման տարածքում սեփականության իրավունքով պատկանող երկու արտադրական շինությունների 1999 թ. առաջին եռամսյակի միջին մնացորդային արժեքը կկազմի.

 

Շմիջ. = (11300,0:2+11265,0+11900,0+11863,0:2):3 = 11582,0 հազ. դրամ,

 

Վճարման ենթակա գույքահարկի գումարը կկազմի.

 

Հվճ. = 11582,0x0,15% = 17,4 հազ. դրամ:

 

5. Բնակելի շինությունների գույքահարկի հաշվարկի ձևը բերված է սույն հրահանգչական նամակի հավելված 2-ում:

Բնակելի շինությունների համար իրավաբանական անձը գույքահարկը պետք է հաշվարկի օրենքի 4 հոդված-ի 2-րդ կետի «գ», «է» ենթակետերում թվարկված յուրաքանչյուր բնակելի շինության համար առանձին:

Հաշվեկշռում արտացոլված բնակելի շինության համար հարկը հաշվարկվում է տվյալ բնակելի շինության հաշվետու եռամսյակի միջին մնացորդային արժեքի և սահմանված տարեկան դրույքաչափերի հիման վրա հաշվարկած գումարը բաժանելով 4-ի:

Հաշվեկշռում արտացոլված բնակելի շինության միջին մնացորդային արժեքը որոշվում է հաշվետու եռամսյակի առաջին ամսվա և այդ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին օրերի դրությամբ բնակելի շինության մնացորդային արժեքների կեսի և այդ եռամսյակի մնացած երկու ամիսների առաջին օրվա դրությամբ բնակելի շինության մնացորդային արժեքների գումարը բաժանելով 3-ի.

Օրինակ 7. «Վարդան 92» անհատական ձեռնարկությանը սեփականության իրավունքով պատկանում է բնակելի շինություն, որի սկզբնական արժեքը կազմում է 68000,0 հազ. դրամ, բնակելի շինության մնացորդային արժեքը կազմում է` առ 01.01.99 թ-ը 13710,0 հազ. դրամ, առ 01.02.99 թ-ը 13652,0 հազ. դրամ, առ 01.03.99 թ-ը 13600,0 հազ. դրամ, առ 01.04.99 թ-ը 13600,0 հազ. դրամ (օրենսդրությամբ արտոնություն չի վերապահվել` Ա = 0):

Ձեռնարկության եռամսյակային գույքահարկը հաշվարկելու ժամանակ հաշվարկներում սկսված 01.03.99 թ-ից հաշվեկշռային մնացորդային արժեքների փոխարեն պետք է ընդունվի սկզբնական արժեքի 20%-ը` այսինքն 13600,0 հազ. դրամ (68000,0 հազ. դրամ x 20%), ուստի բնակելի շինության միջին մնացորդային արժեքը եռամսյակի համար կկազմի`

 

Շմիջ. = (13710,0:2+13652,0+13600,0+13600,0:2): 3 = 13636,0 հազ. դրամ:

 

1999 թ-ի առաջին եռամսյակի գույքահարկի գումարը կկազմի.

 

Հվճ. =[ 7,1+(13636,0 - 10000,0) x 0,2%]: 4 = 3,6 հազ. դրամ:

 

V. Գույքահարկի գծով հաշվապահական ձեվակերպումները

 

Գույքահարկի գծով հաշվապահական հաշվառումը տարվում է 68 «Հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի «Հաշվարկներ գույքահարկի գծով» ենթահաշվում` ըստ պետական և համայնքների բյուջեների:

Հաշվետու եռամսյակի վերջում` ըստ պետական և համայնքների բյուջեների հաշվարկված գույքահարկի ընդհանուր գումարի չափով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

  դեբետ 80- «Շահույթ և վնաս»
  կրեդիտ 68- «Հաշվարկներ բյուջեի հետ»:

Այն դեպքում, երբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գույքահարկի գծով վերապահվում է ժամկետային արտոնություն` արտոնության գումարի չափով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

  դեբետ 68- «Հաշվարկներ բյուջեի հետ»
  կրեդիտ 66 - «Հաշվարկներ բյուջեի հետ` հետաձգված հարկերի գծով» հաշվի «Բյուջե վճարման ենթակա հետաձգված գույքահարկ» ենթահաշիվ:

Վճարման ժամկետի լրանալուց հաշվետու եռամսյակում վճարման ենթակա հետաձգված գույքահարկի գումարի չափով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

  դեբետ 66- «Հաշվարկներ բյուջեի հետ` հետաձգված հարկերի գծով»
  կրեդիտ 68 - «Հաշվարկներ բյուջեի հետ»:

Գույքահարկի վճարման ժամանակ տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

  դեբետ 68- «Հաշվարկներ բյուջեի հետ»          
  կրեդիտ 51 (50, 55 և այլն) -«Հաշվարկային հաշիվ» («Դրամարկղ», «Հատուկ հաշիվներ բանկերում» և այլն):

Գույքահարկի գումարը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի, ինչպես նաև գույքահարկի գումարը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու համար հաշվարկված տուգանքի գումարի չափով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

  դեբետ 80- «Շահույթ և վնաս»
  կրեդիտ 68- «Հաշվարկներ բյուջեի հետ»:

Գույքահարկի գումարը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի, ինչպես նաև գույքահարկի գումարը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու համար հաշվարկված տուգանքի գումարի վճարման ժամանակ տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`

  դեբետ 68- «Հաշվարկներ բյուջեի հետ»          
  կրեդիտ 51 (50, 55 և այլն) -«Հաշվարկային հաշիվ» («Դրամարկղ», «Հատուկ հաշիվներ բանկերում» և այլն):

 

Հավելված 1
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ,
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿՈՂՄԻՑ ՇԵՆՔԵՐԻ և ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ և
ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԻ

 

Իրավաբանական անձանց հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների գույքահարկի հաշվարկ

Փաստաթղթի հերթական համարը

N .......................................

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

[1] Հաշվետու ժամանակաշրջանը.                   _________________ 199__ թ.

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [2]                
Իրավաբանական անձի անվանումը   [3]



 
Իրավաբանական անձի հասցեն (գտնվելու վայրը), հեռախոսը   [4]

 
Շենքի (շենքերի) և շինության (շինությունների) գտնվելու վայրի հասցեն, հեռախոսը   [5]
  ա)

  բ)

  գ)
Շենքի (շենքերի) և շինության շինությունների) գտնվելու վայրը սպասարկող ՏՀՏ-ն   [6]

 

(հազ. դրամ)

 

Հարկվող

Չհարկվող

Շենքի (շենքերի) և շինության (շինությունների
մնացորդային արժեքները առ. 01. ...... 99 թ.

[7] [8]

                       01. ...... 99 թ.

[9] [10]

                       01. ...... 99 թ.

[11] [12]

                       01. ...... 99 թ.

[13] [14]

Շենքի (շենքերի), շինության (շինությունների) հաշվետու եռամսյակի միջին ժամանակագրական մնացորդային մեծությունը

[15] [16]

Գույքահարկի եռամսյակային դրույքաչափը (0,6x 0,25)

[17]  0,15

x

Հաշվարկված գույքահարկի եռամսյակային գումարը (վանդակ [15] x վանդակ [17]: 100)

[18]

x

Գույքահարկի գծով արտոնություններ

[19]

x

Հաշվետու եռամսյակի համար բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարը (վանդ [18]-վանդ [19])

[20]

x

Հաշվետու տարվա համար բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարը

[21]

x

 

Հարկ վճարողի կնիքը, ստորագրությունը և ամսաթիվը

 

Կ. Տ.

տնօրեն _______________
հաշվապահ ________________ 199 ___ թ. ______

 

Ց ու ց ու մ ն ե ր

 

«Իրավաբանական անձանց հասարակական եվ արտադրական նշանակության շենքերի եվ շինությունների գույքահարկի հաշվարկ»-ի լրացման կարգի մասին

 

Հաշվարկի ձևը լրացվում է իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող յուրաքանչյուր համայնքում գտնվող և նույն ՏՀՏ-ի կողմից սպասարկվող տարածքի, ինչպես նաև համայնքների սահմանագծից դուրս գտնվող հասարակական և արտադրական շենքերի և շինությունների համար առանձին:

Հաշվարկի տողերում թվային տվյալները լրացվում են հազար դրամով` ստորակետից հետո մի նիշի ճշտությամբ:

Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից:

 

[1]. Նշվում է այն հաշվետու եռամսյակը կամ տարին, որի համար կազմվում է հաշվարկը (1-ին եռամսյակ 1999 թ., 2-րդ եռամսյակ 1999 թ., 3-րդ եռամսյակ 1999 թ. և 4-րդ եռամսյակ 1999 թվական` նշումով «տարեկան»):
[2]. Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը:
[3]. Լրացվում է իրավաբանական անձի (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության) լրիվ անվանումը:
[4]. Նշվում է հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար գույքահարկ վճարողի իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը) և հեռախոսը:
[5]. «ա», «բ», «գ» լրացվում են նույն համայնքում գտնվող և նույն ՏՀՏ-ի կողմից սպասարկվող տարածքի, ինչպես նաև համայնքների սահմանագծից դուրս գտնվող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների գտնվելու վայրի հասցեները (բնակավայր, փողոց, տուն) և հեռախոսները:
[6]. Նշվում է [5] -րդ վանդակում լրացված շենքերի և շինությունների գտնվելու վայրը սպասարկող ՏՀՏ-ն (օրինակ` Մյասնիկյանի, Սպանդարյանի, Դիլիջանի):
[7]-րդ,  [9]-րդ, [11]-րդ և [13]-րդ վանդակներում արտացոլվում են [5] -րդ վանդակում լրացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված հարկվող շենքերի և շինությունների մնացորդային արժեքները համապատասխանաբար հաշվետու եռամսյակի 1-ին, 2-րդ, 3-րդ ամիսների և այդ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին օրերի դրությամբ:
[8]-րդ,  [10]-րդ, [12]-րդ և [14]-րդ վանդակներում արտացոլվում են [5]-րդ վանդակում լրացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ով սահմանված չհարկվող շենքերի և շինությունների (որոնք ընդգրկված չեն [7]-րդ, [9]-րդ, [11]-րդ և [13]-րդ վանդակներում) մնացորդային արժեքները հաշվետու եռամսյակի համապատասխանաբար 1-ին, 2-րդ, 3-րդ ամիսների և այդ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին օրերի դրությամբ:
[15]. Հաշվարկվում է հարկվող շենքերի և շինությունների հաշվետու եռամսյակի միջին եռամսյակային մնացորդային արժեքը ([7]:2+[9]+[11]+[13]:2):3:
[16]. Հաշվարկվում է չհարկվող շենքերի և շինությունների հաշվետու եռամսյակի միջին եռամսյակային մնացորդային արժեքը ([8]:2+[10]+[12]+[14]:2):3:
[18]. Լրացվում է հաշվարկված գույքահարկի եռամսյակային գումարը` առանց գույքահարկի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված արտոնությունների (վանդ. [15]xվանդ. [17]: 100):
[19]. Լրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (ՀՀ օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ) վերապահված արտոնությունների գումարի, իսկ ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում` բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարի վճարման սահմանային ժամկետը (օրինակ` 15.11.1999 թ., 01.02.2000 թ. և այլն): Այս դեպքում հարկատուն հաշվարկի հետ ՏՀՏ է ներկայացնում հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթուղթը:
[20]. Լրացվում է [18] և [19] վանդակների տարբերությունը, իսկ [19]-րդ վանդակում ժամկետային արտոնություն վերապահված լինելու հետևանքով վճարման սահմանային ժամկետը լինելու դեպքում` [18]-րդ վանդակի ցուցանիշը` ([20]=[18]):
[21]. Լրացվում է հաշվետու տարվա 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ (տարեկան) եռամսյակների հաշվարկների [20]-րդ վանդակներում արտացոլված հարկի գումարների հանրագումարը, միայն 4-րդ (տարեկան) եռամսյակի կազմման ժամանակ:

 

Հավելված 2
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ,
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿՈՂՄԻՑ ՇԵՆՔԵՐԻ և ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ և
ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԻ


Իրավաբանական անձանց հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների գույքահարկի հաշվարկ

Փաստաթղթի հերթական համարը

N .......................................

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

[1] Հաշվետու ժամանակաշրջանը                    ________________ 199__ թ.

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [2]                
Իրավաբանական անձի անվանումը   [3]



 
Իրավաբանական անձի հասցեն (գտնվելու վայրը), հեռախոսը   [4]

 
Շենքի կամ շինության գտնվելու վայրի հասցեն, հեռախոսը   [5]

 
Շենքի կամ շինության գտնվելու վայրը սպասարկող ՏՀՏ-ն   [6]

 

(հազ. դրամ)

Բնակելի շինության մնացորդային արժեքները
առ. 01. ...... 99 թ.

[7]

 01. ...... 99 թ.

[8]

 01. ...... 99 թ.

[9]

 01. ...... 99 թ.

[10]

Բնակելի շինության հաշվետու եռամսյակի միջին ժամանակագրական մնացորդային մեծությունը

[11]

Հաշվարկված գույքահարկի եռամսյակային գումարը

[12]

Գույքահարկի գծով արտոնություններ

[13]

Հաշվետու եռամսյակի համար բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարը (տող [12]-տող [13])

[14]

Հաշվետու տարվա համար բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարը

[15]

 

Հարկ վճարողի կնիքը, ստորագրությունը և ամսաթիվը

 

Կ. Տ.

տնօրեն _______________
հաշվապահ ________________ 199 ___ թ. ______

 

Ց ու ց ու մ ն ե ր

 

«Իրավաբանական անձանց բնակելի շենքի կամ շինության գույքահարկի հաշվարկ»-ի լրացման կարգի մասին

 

Հաշվարկի տողերում թվային տվյալները լրացվում են հազար դրամով` ստորակետից հետո մի նիշի ճշտությամբ:
Յուրաքանչյուր շենքի կամ շինության համար լրացվում է առանձին հաշվարկ:

Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից:
[1]. Նշվում է այն հաշվետու եռամսյակը կամ տարին, որի համար կազմվում է հաշվարկը (1-ին եռամսյակ 1999 թ., 2-րդ եռամսյակ 1999 թ., 3-րդ եռամսյակ 1999 թ. և 4-րդ եռամսյակ 1999 թվական` նշումով «տարեկան»):
[2]. Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը:
[3]. Լրացվում է իրավաբանական անձի (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության) լրիվ անվանումը:
[4]. Նշվում է բնակելի շենքի կամ շինության գույքահարկ վճարողի իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը) և հեռախոսը:
[5]. Լրացվում է բնակելի շենքի կամ շինության գտնվելու վայրի հասցեն (բնակավայր, փողոց, տուն) և հեռախոսը:
[6]. Նշվում է [5]-րդ տողում նշված շենքի կամ շինության գտնվելու վայրը սպասարկող ՏՀՏ-ն (օրինակ` Կապանի, Իջևանի և այլն):
[7]-րդ,  [8]-րդ, [9] և [10]-րդ վանդակներում արտացոլվում են շենքի կամ շինության մնացորդային արժեքները համապատասխանաբար հաշվետու եռամսյակին 1-ին, 2-րդ, 3-րդ ամիսների և այդ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին օրերի դրությամբ:
[11]. Հաշվարկվում է շենքի կամ շինության հաշվետու եռամսյակի միջին եռամսյակային մնացորդային արժեքը` ([7]:2+[8]+[9]+[10]:2):3:
[12]. Հաշվարկվում է շենքի կամ շինության գույքահարկի եռամսյակային գումարը` «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ի «գ» կետի դրույքաչափերին համապատասխան:
[13]. Լրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (ՀՀ օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ) վերապահված արտոնությունների գումարը, իսկ ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում` բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարի վճարման սահմանային ժամկետը (օրինակ` 15.11.1999 թ., 01.02.2000 թ. և այլն): Այս դեպքում հարկատուն հաշվարկի հետ ՏՀՏ է ներկայացնում հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթուղթը:
[14]. Լրացվում է [12] և [13] վանդակներում արտացոլված մեծությունների տարբերությունը, իսկ [13]-րդ վանդակում ժամկետային արտոնություն վերապահված լինելու հետևանքով վճարման սահմանային ժամկետ լինելու դեպքում` [12]-րդ վանդակի ցուցանիշը` ([12]=[14]):
[15]. Լրացվում է հաշվետու տարվա 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ (տարեկան) եռամսյակների հաշվարկների [14]-րդ վանդակներում արտացոլված հարկի գումարների հանրագումարը, միայն 4-րդ (տարեկան) եռամսյակի կազմման ժամանակ:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
12 ապրիլի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 43990052

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.06.2003, N 03/17-Ն 11.08.2003, N 01/17
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան