«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 դեկտեմբերի 2005 թ. |
N 1207-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 56 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. նոյեմբերի 6-ի N 715 որոշման երկրորդ կետը, ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2001 թվականի փետրվարի 6-ի «Տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 56 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 3-րդ կետը շարադրել հետևյալ
խմբագրությամբ. «Մահը հավաստող վկայական կարող է տալ մահացածի տարածքային պոլիկլինիկայի ղեկավարը՝ միայն դատաբժշկական հիմնարկի կողմից կատարված ախտաբանաանատոմիական հերձման արդյունքների հիման վրա».
բ) ուժը կորցրած ճանաչել կարգի 6-րդ կետը.
գ) կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մահը հավաստող վկայականները տրվում են բացառապես առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևով: Մահը հավաստող վկայականները համարակալվում են, կարվում, կնքվում և պահվում բուժհաստատության համապատասխան ստորաբաժանումում: Մահը հավաստող տեղեկանքների ձևաթերթիկների կցորդները պահպանվում են բուժհաստատությունում երեք օրացուցային տարի և հիմք են հանդիսանում բուժհաստատության կողմից ներկայացվող համապատասխան հաշվետվությունների համար»:
2. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն կարգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |