ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 հունիսի 2006 թվականի N 645-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՎԵՐԱ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Էվերա» ՍՊԸ-ին 2003 թվականի մայիսի 6-ին և 2005 թվականի օգոստոսի 11-ին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Կ-XX-000209 և Կ-XX-000708 լիցենզիաները:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. «Էվերա» ՍՊԸ-ի լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |