Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-05/10-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2006-25.11.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.08.01/19(228) Հոդ.253
Ընդունող մարմին
ՀՀ հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
23.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12406207

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

23 հունիսի 2006 թ.
ք. Երևան

N 1-05/10-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային  պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38 հոդվածին համապատասխան կարգավորելու  նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 02/177 հրամանը:

ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետ`

Ֆ. Ցոլակյան

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարի հետ

27 հունիսի 2006 թ.
N 654-Ա

Համաձայնեցված է
ՀՀ կառավարությանն առընթեր
մաքսային պետական կոմիտեի
նախագահի հետ

11 հուլիսի 2006 թ.
N 06/76-Ա

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետի

23 հունիսի 2006 թ.
N 1-05/10-Ն հրամանի

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը՝ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային  պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան  կարգավորելու  նպատակով՝ սույն հրահանգը նպատակ ունի կանոնակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրով (այսուհետ՝ հուշագիր) նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները:

1. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:

2. Հուշագրով սահմանված արտոնություններից օգտվում են.

2.1 Հուշագրի շրջանակներում ծրագրեր (այսուհետ՝ ծրագրեր) իրականացնողները՝ Լինսի հիմնադրամը, նրա լիազոր(ներ)ը (այդ թվում` նրա աշխատակից(ներ)ը, խորհրդատուն(երը), կապալառուն(երը) և այլն), նշանակված(ներ)ը և (կամ) ծրագրի կառավարիչը, որոնք ՀՀ քաղաքացի(ներ) չեն (կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված չեն) և աշխատում են ծրագրերից որևէ մեկի վրա:

2.2 Հուշագրի շրջանակներում ծրագրեր իրականացնող գրասենյակները, ինչպես նաև Լինսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող (այդ թվում՝ շնորհների տեսքով)՝ ծրագրեր իրականացնող անձինք:

2.3 Սույն հրահանգի 2.1-րդ և 2.2-րդ ենթակետերում նշված անձանց ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող (ձեռնարկատիրական գործունեություն վարող օրենքով սահմանված կարգով գրանցված) անձինք՝ ծրագրի շրջանակներում մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մասով:

3. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի հետ կապված վերգետնյա տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտքը ազատված է ճանապարհային և բնապահպանական վճարներից, իսկ օդային տրանսպորտի մուտքը՝ ընդունման և սպասարկման վճարներից:

4. Սույն հրահանգի համաձայն արտոնությունները նշանակում են.

4.1 Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, հրահանգի 2.1-րդ ենթակետում նշված անձանց կողմից՝

ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա  պետություններից ապրանքներ արտահանողը, մաքսատուրքից, մաքսավճարից և պարտադիր այլ վճարներից,

բ) ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:

4.2 Հրահանգի 2.1-րդ ենթակետում նշված անձինք ազատվում են՝

ա) շահութահարկից,

բ) եկամտահարկից,

գ) ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից՝ աղբյուրի մոտ պահվող հարկը (շահութահարկը, եկամտահարկը) պահելու պարտավորությունից:

5. Հրահանգի 2.2-րդ ենթակետում նշված անձանց կողմից ծրագրերի շրջանակներում՝

ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից, մաքսատուրքից և մաքսավճարից,

բ) ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի  հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:

6. Հրահանգի 2.3-րդ ենթակետում նշված անձինք ազատվում են ծրագրի շրջանակներում հրահանգի 2.1-րդ և 2.2-րդ ենթակետերում նշված անձանց մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) գծով ավելացված արժեքի հարկից:

7. Սույն հրահանգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան մաքսային հայտարարագիր և այլն), ինչպես նաև սույն հավելվածի Ձև N 1, Ձև N 2 կամ Ձև N 3 տեղեկանքները:

Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների մասով արտոնությունների կիրառման համար սույն հավելվածի Ձև N 1, Ձև N 2 կամ Ձև N 3 տեղեկանքների առկայությունը պարտադիր է: Արտոնությունների կիրառման համար հիմք հանդիսացող հավելվածի Ձև N 1, Ձև N 2 և
Ձև N 3 տեղեկանքները տրվում են ծրագիր իրականացնող գրասենյակների կողմից:

8. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, սույն հրահանգի 2.1-րդ ենթակետերում նշված անձանց, ինչպես նաև ծրագրեր իրականացնող գրասենյակների համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման դեպքերում հավելվածի Ձև N 2 տեղեկանքը հաստատում է համապատասխանաբար՝ Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը կամ ծրագրեր իրականացնող գրասենյակը:

Ծրագրեր իրականացնող գրասենյակները Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման, ինչպես նաև վերգետնյա տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու դեպքերում հավելվածների Ձև N 1 և Ձև N 3 տեղեկանքները հաստատում են ինքնուրույնաբար:

Ներմուծվող ապրանքների արժեքի որոշման համար հիմք են ընդունվում (տվյալ) ապրանքների հաշվարկային (բեռնաառաքման) կամ վճարային փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը չներկայացվելու կամ սահմանված կարգով չհիմնավորվելու դեպքում հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից սահմանված կարգով որոշված մաքսային արժեքը:

Սույն կետում նշված տեղեկանքը կազմվում է 4 օրինակից, որի բնօրինակը և երկու պատճենը տրվում են հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, իսկ մեկ պատճենը պահվում է տեղեկանքը հաստատող անձանց մոտ:

Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիններին տրվում է միայն տեղեկանքի բնօրինակը:

Հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկանքների երկու պատճենները (ապրանքների ներմուծման դեպքում՝ հարկից ազատված ներմուծող անձանց կողմից տեղեկանքի երկու պատճենները) յուրաքանչյուր եռամսյակ, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներկայացվում են իրենց հաշվառման համապատասխան հարկային տեսչություն: Հարկային տեսչությունները մեկամսյա ժամկետում տեղեկանքների մեկ պատճենը ուղարկում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց վերաբերյալ տեղեկանքները սահմանված կարգով լրացվել և ներկայացվել են համապատասխան հարկային տեսչություն:

9. Հուշագրի համաձայն՝ ԱԱՀ-ից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք (այդ թվում՝ ծրագրեր իրականացնողները և ծրագրեր իրականացնողներին ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք) այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Այդ անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում՝ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը վճարվում է բյուջե՝ սահմանված ընդհանուր կարգով:

10. Ծրագիր իրականացնող անձինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

11. Սույն հավելվածի Ձև N 1 և Ձև N 2 տեղեկանքների առկայությունը պարտադիր է հրահանգի սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների կամ մատուցված ծառայությունների գծով:

Ձև N 1

Տեղեկանք N……

«…»……………… 200  թ.

Սույնով հաստատվում է, որ
……………………………..................................................................................................................................................

(ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության
անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ)


ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև փոխըմբռնման  երկրորդ հուշագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում
.......................................................................................................................................................................................

(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)


........................................................................................................................................................................................

(մատակարարի (կապալառուի) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 
գրանցված.....................................................................................................................................................................

(մատակարար(կապալառու) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ)

 

....................................................................................................................................................................................................................................................

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)

ձեռք է բերում
.......................................................................................................................................................................................

(մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)

………………………..........................................................................................................................................................

(մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)


 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:

Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն
կամ ծրագիր իրականացնող գրասենյակի
պատասխանատու անձ

........................................................
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ. Տ.   (դրոշմակնիք)

 

Լինսի հիմնադրամի կողմից
ֆինանսավորվող պատվիրատու
կազմակերպության պատասխանատու անձ

........................................................
(ստորագրություն, անուն, ազգանուն)

 Կ. Տ.   (դրոշմակնիք)

     Ձև N 2

Տեղեկանք N……

«…»……………… 200  թ.

Սույնով հաստատվում է, որ
……………………………................................................................................................................................................

(Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի անվանումը,
գտնվելու վայրը և ՀՎՀՀ)


ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գրասենյակի պահպանման ծախսերի շրջանակներում՝
.....................................................................................................................................................................................

(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)


.....................................................................................................................................................................................

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 
գրանցված...................................................................................................................................................................

(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ)

 

.................................................................................................................................................................................................................................................

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)

ձեռք է բերում (ներմուծում է)
.....................................................................................................................................................................................

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)


………………………........................................................................................................................................................

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)


 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում  է ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:

Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն
կամ ծրագիր իրականացնող գրասենյակի
պատասխանատու անձ

........................................................
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ. Տ.   (դրոշմակնիք)

                .
    Ձև N 3

Տեղեկանք N……

«…»……………… 200  թ.

Սույնով
……………………………..................................................................................................................................................

(Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն կամ ծրագիր իրականացնող գրասենյակի անվանումը,
գտնվելու վայրը և ՀՎՀՀ)


հաստատում է, որ տրանսպորտային միջոցով ապրանքները տեղափոխվում են


.......................................................................................................................................................................................

(տրանսպորտային միջոցի մակնիշը, գրանցման երկիրը և պետական համարանիշը)


ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրով  իրականացվող ծրագրերի շրջանակներում՝
.......................................................................................................................................................................................

(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում  է ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:

Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն
կամ ծրագիր իրականացնող գրասենյակի
պատասխանատու անձ

........................................................
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ. Տ.   (դրոշմակնիք)