Գլխավոր տեղեկություն
Համար
N 87
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.04.28/4(46) Հոդ.333
Ընդունող մարմին
Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
Ընդունման ամսաթիվ
30.08.2005
Ստորագրող մարմին
Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2005

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

16 սեպտեմբերի 2005 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30505373

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

30 օգոստոսի 2005 թ.

 

N 87

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 82-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Ուժը կորցրած ճանաչել`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի 2003 թվականի մայիսի 19-ի «Անհատ ձեռնարկատիրոջ (ձեռներեցի) տարեկան եկամուտների մասին» հայտարարագրի ձևը, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին» Ձև ՀՇ-1 հաշվետվության ձևը և այն լրացնելու կարգը», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների օրինականության ստուգման մասին» ակտի ձևը», «Վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությունը ստուգելու մասին» ակտի ձևը» հաստատելու մասին թիվ 82-Ն հրամանը:

 

Նախագահ

Վ. Խաչիկյան