Գլխավոր տեղեկություն
Համար
N 299-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2005-13.05.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.10.17/26(203) Հոդ.361
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
23.09.2005
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.03.2021

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հոկտեմբերի 2005 թ.
 Պետական գրանցման թիվ 11605390

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 սեպտեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 299-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ հաստատել`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթ անցկացնելու և մրցութային հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորում անցկացնելու և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը` համաձայն N 2 հավելվածի:


ՀՀ տրանսպորտի և կապի
 նախարար`


Ա. Մանուկյան

 

 

Հավելված N 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2005 թ. սեպտեմբերի 23-ի
N 299-Ն հրամանի

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համակարգի (այսուհետ` նախարարություն) պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` կազմակերպություն) գործադիր մարմինների (այսուհետ` գործադիր մարմիններ) ընտրության (նշանակման) համար մրցույթ անցկացնելու, մրցութային հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը:

2. Գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով: Բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը (այսուհետ` նախարար):

3. Գործադիր մարմինների թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը:

4. Գործադիր մարմինների թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Գործադիր մարմինների յուրաքանչյուր ընտրության (նշանակման) համար նախարարի հրամանով հաստատվում է մրցույթ անցկացնող հանձնաժողովի նոր կազմը: Նույն հրամանով նշանակվում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

5. Գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նախարարը (նախարարի տեղակալները), նախարարության աշխատակազմի ղեկավարը (ղեկավարի տեղակալները) և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները (ղեկավարի տեղակալները): Հանձնաժողովի կազմը 5 անդամից պակաս չպետք է լինի:

6. Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը հանձնաժողովի կազմում ընդգրկված թեկնածուներին տեղյակ է պահում հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամվա և վայրի մասին:

7. Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կամ հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար հանձնաժողովի նախագահ և քարտուղար և հանձնաժողովի կազմը նախարարի հրամանով համալրվում է նոր անդամով:

8. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է նախարարի հրամանով` հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:

9. Հանձնաժողովը`

ա) նախարարության աշխատակազմի անձնակազմի բաժնից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը` քննության առնելով փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին,

բ) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց,

գ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ ընդունում է որոշում,

դ) ամփոփում է մրցույթի արդյունքները,

ե) հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ նախարարին տալիս է եզրակացություն:

10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում:

11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

12. Մրցույթն անցկացվում է բանավոր հարցազրույցի միջոցով` մասնակիցներից յուրաքանչյուրի հետ առանձին:

13. Հարցազրույցն անցկացվում է հետևյալ հարցերի շրջանակներում`

ա) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լեզվի մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, քաղաքացիական օրենսգիրք և այլ իրավական ակտեր).

բ) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.

դ) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

ե) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

զ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

է) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

ը) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

թ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

14. Հարցազրույցն անցկացնելուց հետո հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

15. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:

16. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության ընթացքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

17. Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

18. Եթե մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով մրցույթն անցկացնելուց մեկ ամիս հետո:

19. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ հանձնաժողովը նախարարին տալիս է եզրակացություն:

21. Հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփելուց և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ նախարարին եզրակացություն տալուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
աշխատակազմի ղեկավար`


Վ. Մարության

 

 

Հավելված N 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2005 թ. սեպտեմբերի 23-ի
N 299-Ն հրամանի

 

 Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` կազմակերպություններ) գործադիր մարմինների (այսուհետ` գործադիր մարմիններ) ատեստավորումն անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Գործադիր մարմինների ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը:

3. Ատեստավորման ենթակա գործադիր մարմինները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

4. Ատեստավորման ենթակա գործադիր մարմինները ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ ներկայացնում են գրավոր հաշվետվություն` իրենց ղեկավարած պետական կազմակերպության վերջին երկու տարվա գործունեության մասին:

5. Գործադիր մարմինների ատեստավորումն անցկացնող ատեստավորման հանձնաժողովը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Գործադիր մարմինների յուրաքանչյուր ատեստավորումն անցկացնող հանձնաժողովի կազմը հաստատվում է նախարարի հրամանով: Նույն հրամանով նշանակվում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

6. Գործադիր մարմինների ատեստավորումն անցկացնող ատեստավորման հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նախարարը (նախարարի տեղակալները), նախարարության աշխատակազմի ղեկավարը (ղեկավարի տեղակալները) և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները (ղեկավարի տեղակալները): Հանձնաժողովի կազմը չպետք է պակաս լինի 5 անդամից:

7. Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը հանձնաժողովի կազմում ընդգրկված թեկնածուներին տեղյակ է պահում հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորման անցկացման օրվա, ժամվա և վայրի մասին:

8. Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կամ հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար հանձնաժողովի նախագահ, քարտուղար և հանձնաժողովի կազմը նախարարի հրամանով համալրվում է նոր անդամով:

9. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է նախարարի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:

10. Հանձնաժողովը`

ա) նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնից ստանում է ատեստավորմանը մասնակիցների փաստաթղթերը և կայացնում որոշում ատեստավորմանը մասնակցելու թույլտվություն տալու մասին,

բ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ ընդունում է որոշում,

գ) ամփոփում է ատեստավորման արդյունքները,

դ) ատեստավորման արդյունքների վերաբերյալ նախարարին տալիս է եզրակացություն:

11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:

13. Գործադիր մարմինների ատեստավորումն անցկացվում է ատեստավորման ենթակա անձի անմիջական մասնակցությամբ` հաշվետվության հիման վրա` հարցազրույցի միջոցով: Ատեստավորվողների հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:

14. Հարցազրույցն անցկացվում է հետևյալ հարցերի շրջանակներում`

ա) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լեզվի մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, քաղաքացիական օրենսգիրք և այլ իրավական ակտեր),

բ) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն,

դ) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

ե) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

զ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

է) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,

ը) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,

թ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

15. Հարցազրույցն անցկացնելուց հետո ատեստավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

16. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:

17. Ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

բ) չի համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:

18. Հանձնաժողովը ատեստավորման ավարտից անմիջապես հետո գործադիր մարմինների մասին ընդունած որոշումը ներկայացնում է նախարարին:

19. Հանձնաժողովը ատեստավորման արդյունքներն ամփոփելուց և մասնակիցների վերաբերյալ նախարարին եզրակացություն տալուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
աշխատակազմի ղեկավար`


Վ. Մարության