Գլխավոր տեղեկություն
Համար
N 131-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.01/21(198) Հոդ.189
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
13.05.2005
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32205217

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

13 մայիսի 2005 թ.
ք. Երևան

N 131-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 89-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի փետրվարի 12-ի «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» N 89-Կ հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

հրամանով հաստատված ցանկի`

1. «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի:

2. «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 19-րդ կետից հետո լրացնել նոր` 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ կետերը` համաձայն Հավելվածի:

3. Սույն հրամանով հաստատված փոփոխությունը և լրացումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` համաձայնեցման:

4. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

5. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար պրն Վ. Խաչատրյան
27 մայիսի 2005 թ.
N 558-Ա հրաման

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի
նախագահ պրն Մ. Վարդանյան
13 մայիսի 2005 թ.

 

 

Հավելված

 

Ց Ա Ն Կ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

10 Կադաստրային քարտեզներում արտահայտված տեղեկատվության տրամադրում  
  Բազային շերտերում1 արտահայտված տեղեկատվություն (1 հա).  
  ա) Երևան քաղաք, 6000 դրամ
  բ) Քաղաքային համայնքների (Երևան քաղաքի տարածքից բացի)
կառուցապատված հատվածներ,
3000 դրամ
  գ) Գյուղական համայնքների կառուցապատված հատվածներ, 1500 դրամ
  դ) Քաղաքային (Երևան քաղաքի տարածքից բացի) և գյուղական
համայնքների չկառուցապատված հատվածներ և այլ տարածքներ
500 դրամ

 

20 1:500 - 1:1000000 մասշտաբի տեղագրական հատակագծերի և քարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթը  
  ա) ռաստերային ֆորմատով,

4000 դրամ

  բ) վեկտորային ֆորմատով

80000 դրամ

21 Օդալուսանկար ցանկացած մասշտաբի (18x18 կամ 23x23սմ),
ռաստերային ֆորմատով

1500 դրամ

22 Տիեզերական նկար 1մ և ավելի պակաս թույլատրելիություն ունեցող,
ռաստերային ֆորմատով, 1կմ2
12000 դրամ
23

Տիեզերական նկար 1մ-ից ավելի թույլատրելիություն ունեցող,
ռաստերային ֆորմատով, 1կմ2

3000 դրամ