Գլխավոր տեղեկություն
Համար
N 76-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.10.16/25(234) Հոդ.145
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.05.2005
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32205178


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ



ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ
ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ


2 մայիսի 2005 թ.
Երևան

N 76-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 26 ՄԱՅԻՍԻ 1998 Թ. N 108-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի 26.05.1998թ. N 108-Կ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նպատակային նշանակության, շենքերի և շինությունների դասակարգման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

հրամանով հաստատված դասակարգման կարգի՝

1. II. Հասարակական նշանակության՝ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

Հասարակական նշանակության՝ բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շենքերը և շինությունները:

Հասարակական նպատակային նշանակության շենքերը և շինությունները, ըստ գործառնական նշանակության դասակարգվում են՝

1) Գիտական, կրթական և ուսումնական նշանակության շենքեր և շինություններ

ա) Գիտական, գիտահետազոտական գործունեություն ծավալող կազմակերպությունների շենքեր, շինություններ

բ) Կրթական և ուսումնական նշանակության շենքեր, շինություններ` Նախադպրոցական, հանրակրթական (տարրական, հիմնական, միջնակարգ, հատուկ), նախնական մասնագիտական ուսումնարաններ, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ կրթության (այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության) ուսումնական հաստատությունների շենքեր, շինություններ և այլն:

2) Առողջապահության, սոցիալական ապահովության, սպորտի, հանգստի և ժամանցի համար նախատեսված շենքեր և շինություններ

Հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, հոսպիտալներ, ամբուլատորիաներ, շտապ բուժ. օգնության կայաններ, ծննդատներ, կաթնային խոհանոցներ, դեղատներ, սանէպիդկայաններ, առողջապահական գործակալություններ, վերականգնողական և դիագնոստիկ կենտրոններ, առողջարաններ, առողջարանային դպրոցական ճամբարներ, հանգստյան տներ (պանսիոններ), հանգստի բազաներ, երիտասարդական ճամբարներ, հյուրանոցներ, տուրիստական բազաներ, մոթելներ, քեմփինգներ, մանկատներ, ծերանոցներ, պրոֆիլակտորիաներ, մարմնակրթական և սպորտային կենտրոններ, ստադիոններ, ձիարշավարաններ, գազանանոցներ, թենիսի կորտեր, լողավազաններ, ավտոդրոմներ, հրաձգարաններ, սպորտային դահլիճներ, գիշերային ակումբներ, ատրակցիոնների և ավտոմատ խաղերի դահլիճներ, խաղատներ և այլն:

3) Մշակույթի, արվեստի շենքեր և շինություններ

Գրադարաններ, թանգարաններ, ցուցասրահներ, պատկերասրահներ, ակումբներ, կուլտուրայի տներ, թատրոններ, հանգստի կենտրոններ, կինոթատրոններ, համերգային և մարզահամերգային համալիրներ, կրկեսներ, արվեստանոցներ և այլն:

4) Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ

Խանութներ, կրպակներ, շուկաներ, տոնավաճառներ, ռեստորաններ, բարեր, ճաշարաններ, սրճարաններ, վառելանյութի լիցքավորման կայաններ, ավտոտեխսպասարկման կայաններ, ավտոկայանատեղեր, վերանորոգման կետեր, լուսանկարչատներ, քիմիական մաքրման կետեր, կոշիկի և կարի անհատական պատվերների սրահներ, վարսավիրանոցներ, լվացքատներ, երկրորդական հումքի ընդունման կետեր, ներկատներ և այլն:

5) Կոմունալ տնտեսության շենքեր և շինություններ

Հարսանյաց տներ, թաղման բյուրոներ, գերեզմանատներ, ավտոհանգրվաններ, բաղնիքներ, սաունաներ, հասարակական տուալետներ և այլն:

6) Վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի շենքեր և շինություններ

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, վարչական հիմնարկներ, հասարակական կազմակերպություններ, բանկեր, տարբեր տիպի գրասենյակներ, իրավաբանական կոնսուլտացիաներ, նոտարական գրասենյակներ, զագսեր, տարբեր տիպի գործակալություններ, կապի բաժանմունքներ, տրանսպորտի բոլոր տիպի կայաններ (ավտոկայաններ, օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ և այլն), ուղևորների սպասարկման գրասենյակներ, տրանսպորտային գործակալություններ, տոմսերի իրացման կետեր, հրշեջ կայաններ, լրատվական կենտրոններ, արխիվներ, ապահովագրության հիմնարկներ, դեսպանատներ, հյուպատոսարաններ, միջազգային կազմակերպություններ, հեռուստա- և ռադիոընկերություններ, ավտոմատ հեռախոսակայաններ և այլն:

7) Կրոնական, պաշտամունքային շենքեր և շինություններ

2. III. Արտադրական նշանակության՝ ենթակետը լրացնել հետևյալ նոր խմբագրությամբ՝

Արտադրական նշանակության՝ արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շենքերը և շինությունները:

Արտադրական նշանակության շենքերը և շինությունները, ըստ գործառնական նշանակության դասակարգվում են՝

1) Արդյունաբերական

Գործարաններ, ֆաբրիկաներ, ֆաբրիկալվացքատներ, տարբեր տիպի էլեկտրակայաններ և ենթակայաններ, թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման կառույցներ, ձկնաբուծարաններ և ձկնաբուծական լճեր, արհեստանոցներ, տարբեր տիպի արտադրամասեր, կոմբինատներ, լեռնահանքային արտադրություններ, շինարարական կազմակերպություններ, մեծածախ բազաներ, սառնարանային տնտեսություններ, հրատարակչություններ, տպարաններ, պահեստներ, գիտաարտադրական կազմակերպություններ, նախագծային և կոնստրուկտորական կազմակերպություններ, հանքարդյունաբերական, պոմպակայաններ, կարգավորիչ ջրամբարներ, մաքրման կայաններ, հիդրոտեխնիկական կառույցներ և այլն:

2) Գյուղատնտեսական

Անասնաշենքեր, թռչնանոցներ, ջերմոցներ, դեզանոցներ, չորանոցներ, սիլոսի հորեր, պահեստներ, անասնաբուժական կայաններ, արհեստական սերմնավորման կայաններ, սառնարանային տնտեսություններ, կերախոհանոցներ, սերմնաբուծական, թռչնաբուծական և անասնաբուծական կայաններ, տնկարկային տնտեսություններ, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկեր, գյուղատնտեսական մթերքների մթերման կետեր և այլն:

3. Դասակարգման կարգի I. կետի վերջին պարբերությունից հետո լրացնել նոր  պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝

«Հանրակացարան՝ բանվորների, ծառայողների, ուսանողների, սովորողների, ինչպես նաև այլ քաղաքացիների բնակության համար նախատեսված տարածք»։

4. Դասակարգման կարգի վերջում լրացնել նոր՝ 3-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

«3. Բազմաֆունկցիոնալ շենքեր և շինություններ -1-ից ավելի (բնակելի, հասարակական, արտադրական) նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքեր, շինություններ։

Ընդ որում՝

ա) 2 տարբեր նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքերը, շինությունները ընդգրկվում են այն նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման կազմում, որի օգտագործվող ծավալը (մակերեսը) գերազանցում է ամբողջի 50%-ը, բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի,

բ) 3 տարբեր նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքերը, շինությունները ընդգրկվում են այն նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման կազմում, որն ունի ավելի մեծ ծավալ (մակերես), բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի,

գ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող հասարակական կամ արտադրական նշանակության օբյեկտները (բացվածքները), ըստ նպատակային նշանակության դասակարգվում են հասարակական կամ արտադրական նշանակության,

դ) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները, որոնց մի մասը վերափոխվել է հասարակական կամ արտադրական նշանակության օբյեկտների, դրանց նկատմամբ կիրառվում են սույն հրամանի 4-րդ կետի ա) և բ) ենթակետերով սահմանված պահանջները:»։

5. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

6. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

ՀՀ քաղաքաշինության
նախարար`

ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի
նախագահ`

Ա. Հարությունյան

Մ. Վարդանյան