ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
արդարադատության ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
9 հունվարի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11601008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
17 նոյեմբերի 2000 թ. |
N 116-040 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՉԱՌՆՉՎՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.07.2000 թ. N 401 որոշման 1-ին կետով և երկաթուղային տրանսպորտի համակարգի ներդաշնակ գործունեությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների ծառայողական քննության և հաշվառման կարգի վերաբերյալ հրահանգը:
2. Հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:
Է. Մադաթյան
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՉԱՌՆՉՎՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ
1. Սույն հրահանգը ընդունվել է ՀՀ Վարչապետի 1998 թ. նոյեմբերի 9-ի թիվ 625 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության Հայկական երկաթուղու դեպարտամենտի կանոնադրության» 5-րդ կետի պահանջներին համապատասխան և նպատակ ունի կանոնակարգելու երկաթուղային տրանսպորտում արտադրության հետ չառնչվող մարդկանց, այդ թվում աշխատանքի վայրում չգտնվող երկաթուղայինների հետ տեղի ունեցած դժբախտ պատահարների ծառայողական քննության և հաշվառման կարգը, ինչպես նաև նշված դեպքերի կանխման աշխատանքները կազմակերպելու կարգը:
2. Ծառայողական քննությունը և համապատասխան ակտի կազմումը կատարվում են երկաթգծի վրա շարժակազմի վրաերթի կամ դրա վրայից վայր ընկնելու, էլեկտրական հոսանքահարման, ինչպես նաև երկաթուղու համակարգի հետ կապված յուրաքանչյուր այլ դեպքի համար:
3. Խորտակումների, վթարների, երկաթուղու տրանսպորտային միջոցների հետ բախման, հրդեհների հետևանքով մարդկանց հետ տեղի ունեցած դժբախտ պատահարները սույն հրահանգով չեն կանոնակարգվում:
4. Դժբախտ դեպքերի քննությունը տեղում կատարում են կայարանի, գծային տեղամասի, վագոնային կամ գնացքաքարշային դեպոյի պետերը կամ նրանց տեղակալները, գնացքի պետը (բրիգադավարը), ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի այլ կազմակերպության ղեկավարը, որոնց տարածքում տեղի է ունեցել դեպքը:
Երկաթուղուն հարող տարածքներում տեղակայված կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների աշխատակիցների (ուսանողների) հետ տեղի ունեցած դժբախտ պատահարների ծառայողական քննությանը կարող է մասնակցել տուժածի աշխատանքի (ուսման) վայրի ղեկավարության ներկայացուցիչը:
Դժբախտ պատահարների, որի հետևանքով տուժվել են երկու և ավելի մարդ, ծառայողական քննությունը կատարվում է տեղում` Հայկական երկաթուղու Դեպարտամենտի համակարգի փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենի կամ նրանց տեղակալի, իսկ առավել ծանր դեպքերում` Հայկական երկաթուղու Դեպարտամենտի ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ:
5. Կայարանի տարածքում կամ երկաթուղային վազուրդում մարդկանց վրա շարժակազմի վրաերթի, երկաթուղու հողաշերտում մահացած կամ վիրավոր մարդու հայտնաբերման դեպքում, երկաթուղային տրանսպորտի յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է.
* տուժածին ցույց տալ առաջին օգնություն, հայտնել բուժկետ (մոտակա կայարանում դրա առկայության դեպքում) կամ կանչել շտապ օգնություն, իսկ դրանց բացակայության դեպքում, ձեռնարկել միջոցներ գնացքը կանգնեցնելու` տուժածին մինչև մոտակա բուժկետ տեղափոխելու համար,
* ձեռք չտալ դիակին, եթե այն չի գտնվում շարժակազմի ընթացքի գոտում: Հակառակ դեպքում, դիակը անհրաժեշտ է տեղափոխել (հնարավորին չափ չփոխելով դրա դիրքը) ընթացքի գոտուց դուրս: Այդպիսի դեպքերում գնացքների ընթացքը կասեցնելը մինչև համապատասխան պաշտոնատար անձանց ժամանելը արգելվում է,
* անհապաղ տեղեկացնել դեպքի մասին մոտակա կայարանի հերթապահին:
Մարդկանց գնացքով վրաերթի, երկաթուղու հողաշերտում տուժած մարդ նկատելու դեպքում, մեքենավարը, չկանգնեցնելով գնացքը, պետք է դեպքի մասին անհապաղ հայտնի մոտակա կայարանի հերթապահին: Կայարանի հերթապահը ստացած տեղեկությունը հաղորդում է ՀՀ դատախազության մարմիններին և ընթացքային դիսպետչերին, որից հետո գործում է ըստ նրանց ցուցումների:
6. Երկաթուղու ընթացքային դիսպետչերը դժբախտ պատահարների մասին հաղորդումը ստանալով, անհապաղ տեղեկացնում է դրա մասին Հայկական երկաթուղու Դեպարտամենտի ղեկավարությանը, ՀՀ դատախազության մարմիններին:
7. Ներկայանալով դեպքի վայր, դժբախտ պատահարների պատճառները և հանգամանքները պարզելուց հետո, քննությունը վարող անձը ժամանելու պահից ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում ՀՀ դատախազության մարմիններին հայտնում է հետևյալ տվյալները`
1) Դժբախտ պատահարի ամսաթիվը, ժամանակը և տեղը:
2) Տուժածի (տուժածների) ազգանունը, անունը, հայրանունը և տարիքը (հնարավորության դեպքում):
3) Աշխատավայրը և զբաղեցրած պաշտոնը (հնարավորության դեպքում):
4) Դեպքի պատճառները, հանգամանքները և հետևանքը:
8. Դժբախտ պատահարի ծառայողական քննության սահմանված ձևի ակտը (տես հավելվածը) կազմում է ծառայողական քննությունը վարող անձը: Ակտը ստորագրում են քննությանը մասնակցող անձինք, դեպքի պահից` 3-օրյա ժամկետում:
Ակտը կազմում են 6 օրինակից և ուղարկում են`
* համապատասխան փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենին, որի աշխատակիցների պատճառով կամ դրան ենթակա տարածքում տեղի է ունեցել դժբախտ պատահարը,
* ՀՀ դատախազության մարմիններին,
* Հայկական երկաթուղու Դեպարտամենտի ղեկավարությանը,
* տուժածի աշխատանքի վայր:
Ակտի մեկ օրինակը մնում է այն կազմակերպության գործերում, որի պետը (տեղակալը) կատարել է ծառայողական քննությունը:
Փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենին ուղարկվող դժբախտ պատահարի ծառայողական քննության ակտին հնարավորության դեպքում կցվում են դժբախտ պատահարի ականատեսների կամ դրան մասնակից անձանց բացատրությունները, փորձագետի եզրակացությունը և հանձնաժողովի հետևությունները հաստատող այլ անհրաժեշտ նյութերը:
9. Գծային ստորաբաժանումների պետերը (կայարանների, գծի ուղեմասերի, գնացքաքարշային, վագոնային դեպոների և այլն) կատարում են իրենց սպասարկած տարածքում տեղի ունեցած դժբախտ պատահարների հաշվառում:
Կայարանի տարածքում մարդկանց վրա շարժակազմի վրաերթի դժբախտ պատահարները հաշվառվում են, ըստ «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՓԲԸ-ն, եթե քննությամբ չբացահայտվի այլ ծառայությունների աշխատակիցների մեղսակցությունը:
Կայարաններից դուրս, գծային վազուրդներում մարդկանց վրա վրաերթի դեպքերը հաշվառվում են «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» ՓԲԸ-ն կողմից, եթե քննությամբ բացահայտված չէ այլ ծառայությունների աշխատակիցների մեղսակցությունը:
Կայարանի սահմաններում հսկվող անցուղիներում վրաերթերը հաշվառվում են այն ՓԲԸ-ն կողմից, որի աշխատողը հերթապահել է անցուղում, եթե չի բացահայտվում այլ ՓԲԸ-ների աշխատակիցների մեղսակցությունը:
10. Մարդկանց հետ տեղի ունեցած դժբախտ պատահարների հաշվառումը, վերլուծությունը, քննության նյութերի նախապատրաստումը, դժբախտ պատահարների կանխարգելման միջոցառումների ամփոփումը և դրանց կատարման վերահսկումը դրվում է`
* երկաթուղու համապատասխան ՓԲԸ-ն անվտանգության բաժնի, իսկ Հայկական երկաթուղու Դեպարտամենտում երկաթուղու անվտանգ երթևեկության բաժնի վրա:
Արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների կանխարգելման միջոցառումները մշակում և իրականացումը հսկում է Հայկական երկաթուղու Դեպարտամենտի պետի անվտանգության գծով տեղակալը, համապատասխան ՓԲԸ-ների և դրանց մասնաճյուղերի գլխավոր ինժեներները:
11. Երկաթուղու համապատասխան ՓԲԸ-ների գործադիր տնօրենը 10-օրյա ժամկետում օպերատիվ խորհրդակցությունում քննարկում է դժբախտ պատահարների ծառայողական քննության նյութերը և հաստատում է հանձնաժողովի եզրակացությունը`
* քննության արդյունքների ու ձեռնարկված միջոցների մասին զեկուցում է Հայկական երկաթուղու Դեպարտամենտի ղեկավարությանը,
* ըստ դժբախտ պատահարների քննության նյութերի և օպերատիվ խորհրդակցության որոշման անհրաժեշտության դեպքում իր իրավասության սահմաններում մշակում և իրականացնում է դժբախտ պատահարներ առաջացնող պատճառները վերացնելու միջոցառումներ, նշելով ժամկետները և պատասխանատու անձանց,
* պարբերաբար, եռամսյակը մեկ անգամ, լսում է ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվությունները` դժբախտ պատահարները կանխելու համար ձեռնարկվող միջոցառումների կատարման մասին:
12. Դեպարտամենտի երկաթուղու անվտանգ երթևեկության բաժնի պետը`
* զեկուցում է Դեպարտամենտի պետին տեղի ունեցած դժբախտ պատահարների մասին,
* կազմակերպում մարդկանց հետ երկաթուղում տեղի ունեցած դժբախտ պատահարների հաշվառումը և վերլուծությունը,
* Հայկական երկաթուղու ՓԲԸ-ների հետ համատեղ մշակում է մարդկանց հետ դժբախտ պատահարների կանխման կազմակերպչա-տեխնիկական միջոցառումների պլանները և իրականացնում է դրանց կատարման վերահսկումը:
13. Երկաթուղու ՓԲԸ-ների գործադիր տնօրենները`
* ծառայողական քննությամբ ներկայացված ակտերի հիման վրա կազմակերպում են իրենց ենթակա ստորաբաժանումներում տեղի ունեցած դժբախտ պատահարների հաշվառում և վերլուծություն, և մշակում են դրանց կանխման համար անհրաժեշտ միջոցառումներ,
* ապահովում են ենթակա ստորաբաժանումների կողմից մարդկանց հետ դժբախտ պատահարների կանխման համար նախատեսված միջոցառումների կատարման վերահսկումը:
14. Դեպարտամենտի պետը`
* պարբերաբար լսում է ՓԲԸ-ի գործադիր տնօրենի հաշվետվությունները` դժբախտ պատահարները կանխելու համար ձեռնարկվող միջոցառումների մասին:
15. ՓԲԸ-ների գործադիր տնօրենները և դրանց ենթակա բոլոր ստորաբաժանումների պետերը ապահովում են երկաթուղում մարդկանց հետ դժբախտ պատահարների կանխման միջոցառումների մշակումը ըստ իրենց բնագավառի և կազմակերպում են դրանց կատարման համակարգված վերահսկումը:
Հավելված |
Ա Կ Տ
Երկաթուղային տրանսպորտում մարդկանց հետ տեղի ունեցած դժբախտ պատահարների ծառայողական քննության
__________________________________________________ ե/ու.
Կազմված է ___ ____________________ 200 __ թ.
_____________________________________________________ (ծառայողական քննությունը վարող անձանց պաշտոնները և ազգանունները)
_____________________________________________________
_____________________________________________________
Քննությամբ պարզված է
1. Դժբախտ պատահարի ամսաթիվը և ժամանակը _______________________
_________________ Ժ_____________ րոպե _____________ 200 __ թ.
2. Դժբախտ պատահարի վայրը ___________________________________
_______________________________________________________ (կայարանը, գծի անվանումը, անցուղի, գծի տեղամաս, կիլոմետր, պիկետ և այլն)
3. Ազգանուն, անուն (հայրանուն) _________________________________
________________________________________________________ (տուժածի ծննդյան տարեթիվը, աշխատանքի և բնակության վայրը)
________________________________________________________
________________________________________________________
4. Դժբախտ պատահարի հանգամանքները _____________________________
________________________________________________________
________________________________________________________
5. Դժբախտ պատահարին առնչվող աշխատակիցները ______________________
________________________________________________________ (գնացքաքարշային և գնացքի բրիգադներ, կայարանի աշխատակիցներ,
________________________________________________________ գծի և այլ ծառայությունների աշխատակիցներ,
________________________________________________________ նրանց անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը)
________________________________________________________
6. Եղանակային պայմանները դժբախտ պատահարի պահին ___________________
________________________________________________________
________________________________________________________
7. Դժբախտ պատահարի պահին երկաթուղու լուսավորվածության տեխնիկական վիճակը (եթե դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամին) _________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
8. Ում կողմից և ինչպիսի միջոցներ են կիրառվել դժբախտ պատահարների կանխարգելման համար, տրվել են արդյոք ազդանշաններ և այլն _________________________
________________________________________________________
9. Երբ (ժամը, րոպեները) և ինչպիսի առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել տուժածին ________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
10. Դժբախտ պատահարի հետևանքը ________________________________
________________________________________________________ (մահացու, ծանր վնասվածքներ) ________________________________________________________
________________________________________________________
11. Ուր և երբ (ժամերը, րոպեները) է տեղափոխվել տուժածը (տուժածները)
________________________________________________________
________________________________________________________
12. Ծառայողական քննությունը իրականացնող հանձնաժողովի եզրակացությունը. 1) Դժբախտ պատահարի պատճառները
_________________________________________________________
_________________________________________________________
_________________________________________________________
_________________________________________________________
2) Անմիջական ու անուղղակի մեղսակիցները և ինչումն է կայանում նրանց մեղքը
_________________________________________________________
_________________________________________________________
3) Ինչպիսի միջոցառումներ է անհրաժեշտ անցկացնել նույնանման դեպքերը կանխարգելելու
համար ___________________________________________________
_________________________________________________________
__________________________________________________________
Դժբախտ դեպքի ծառայողական քննությունը իրականացնող անձանց ստորագրությունները
(պաշտոնը և ազգանունը) _______________________________________
________________________________________________________
________________________________________________________ |