Գլխավոր տեղեկություն
Համար
N 61-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.03.01/6(215)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.01.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2006


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

20 հունվարի 2006 թվականի N 61-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Թեկա Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիայի գործողության կասեցման մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Կասեցնել «Թեկա Ֆարմ» ՍՊԸ-ին 2005 թվականի մարտի 10-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ  Կ - XX- 00638 լիցենզիան մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման  բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. «Թեկա Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` 

 Ն. Դավիդյան