Basic information
Number
N 30-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (29.03.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.02.07/9(533) Հոդ.193
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.01.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.01.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.01.2007
Effective date
08.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2007 թվականի N 30-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 928-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Սոցիալական աջակցության մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը և համայնքներին փոխանցվող սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատողներին արտամրցութային կարգով համայնքային ծառայության պաշտոններում նշանակումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի մի շարք սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ քաղաքային համայնքային ենթակայության հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 928-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաuտանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի Արարատի, Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի, Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Գյումրի-1 և Գյումրի-2, Հայաuտանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի Ջերմուկի uոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններն իրենց գործող հաստիքներով և սպասարկման տարածքներով փոխանցել համապատասխանաբար Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքներին` տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով».

բ) որոշման 6-րդ կետի «գ» ենթակետում «համայնքային հիմնարկի կանոնադրությունը` հիմք ընդունելով սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների օրինակելի կանոնադրությունը» բառերը փոխարինել «առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը` հիմք ընդունելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունը» բառերով:

2. Առաջարկել Երևան քաղաքի թաղային համայնքների ղեկավարներին իրենց ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների կարգավիճակը համապատասխանեցնել «Սոցիալական աջակցության մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի պահանջներին, համաձայն որի սոցիալական ծառայությունների տարածքային մարմինները տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ են:

(2-րդ կետը փոփ. 22.02.07 N 229-Ն)

3. Սահմանել, որ Երևանի թաղային համայնքների, Արարատի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ համարվող սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների գործող հաստիքներն զբաղեցնող աշխատողները համայնքային ծառայողներ են համարվում 2007 թվականի հունվարի 1-ից, իսկ Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում համարվող սոցիալական ծառայությունների տարածքային մարմնի գործող հաստիքներն զբաղեցնող աշխատողները՝ 2007 թվականի հունիսի 1-ից։

(3-րդ կետը խմբ. 22.02.07 N 229-Ն)

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Երևանի թաղային, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» առանձնացված ստորաբաժանումների համայնքային ծառայության պաշտոնները ներառել համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 19
Երևան