«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 օգոստոսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403255
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
15 օգոստոսի 2003 թ. ք. Երևան |
N 03/21-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԻ ՈՒ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 18-րդ հոդվածը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» N 750-Ն որոշման 2-րդ կետի՝
Հրամայում եմ`
1. Հաստատել՝
ա) Գույքահարկի վճարման ծանուցագրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,
բ) Հողի հարկի վճարման ծանուցագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի,
գ) Գույքահարկի և հողի հարկի վճարումների ընդունման անդորրագրի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 1999 թվականի օգոստոսի 10-ի N 01/12 հրամանը:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ՝ |
Ֆ. Ցոլակյան |
|
ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ! Ֆիզիկական անձինք շինությունների գույքահարկի տարեկան գումարը համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով: Սահմանված ժամկետից ուշ ծանուցագիր ներկայացնելը կամ ծանուցագիր չներկայացնելը գույքահարկ վճարողին չի ազատում հարկային պարտավորություններն ամբողջությամբ և ժամանակին կատարելու պարտականությունից: Ներկայացված ծանուցագրերում գույքահարկի հաշվարկի հետ չհամաձայնելու դեպքում ֆիզիկական անձը գույքահարկի հաշվարկի ճշտման նպատակով կարող է դիմել հաշվառող և գույքահարկի հաշվարկման համար տեղեկություններ տրամադրող լիազոր մարմիններ: |
|
ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ! Ֆիզիկական անձինք տվյալ տարվա հողի հարկի գումարները վճարում են հավասար մասերով, ոչ ուշ, քան տվյալ տարվա նոյեմբերի 15-ը և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով: |
______________________________ (հարկ վճարողի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ում կողմից է տրված, անձնագիրը (կոդը))
______________________________ (հարկ վճարողի հասցեն` մարզ, համայնք, քաղաք/գյուղ, փողոց, տուն/շենք, բնակարան)
|
____________________________ հարկ վճարողի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ում կողմից է տրված, անձնագիրը (կոդը))
_____________________________ (հարկ վճարողի հասցեն` մարզ, համայնք, քաղաք/գյուղ, փողոց, տուն/շենք, բնակարան)
(դրամ)
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.04.2019, N 263-Ն | 03.05.2019, N 03/21-Ն | |
24.08.2007, N 10-Ն | 27.09.2007, N 03/21-Ն | |
25.10.2004, N 1-05/16-Ն | 01.01.2005, N 03/21-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|