Գլխավոր տեղեկություն
Համար
N 782-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.09.16/23(109) Հոդ.158
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
06.09.2002
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2002

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 սեպտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 32202157

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

6 սեպտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 782-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 198-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամայում եմ `

1. «Իրավունքների պետական գրանցում» բաժնի «Չափագրում» ենթաբաժնի «ա» ենթակետի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Իրավունքների առաջին պետական գրանցումը սկսած (կադաստրային քարտեզագրումն ավարտված) համայնքներում (տարածքներում) ՀՀ քաղաքացիների համար գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցումն իրականացվում է անվճար՝ հավաստագրի տրամադրման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում, որից հետո այն իրականացվում է վճարովի սույն հրահանգով սահմանված կարգով»:

2. «Տեղեկատվության տրամադրում» բաժնի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գույքի նկատմամբ գործարքների իրականացման ժամանակ բնակելի նշանակության շենքերի շինությունների համար անկախ մակերեսից և մինչև 200 քմ մակերես ունեցող հասարակական, արտադրական նշանակության շենքերի շինությունների և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) տեղեկատվություն ստանալու համար գանձվում է 7000 դրամ (Ձև 1)»:

3. «Տեղեկատվության տրամադրում» բաժնի 2-րդ պարբերության առաջին տողից հանել «բնակելի» բառը:

4. «Տեղեկատվության տրամադրում» բաժնի 4-րդ պարբերությունից հանել «բնակելի» բառը:

5. «Տեղեկատվության տրամադրում» բաժնի 5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Անկախ գույքի չափերից վճարների ցանկի անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում բաժնի 3-8 կետերով սահմանված տեղեկատվություն ստանալու համար գանձվում է 500 դրամ»:

6. «Տեղեկատվության տրամադրում» բաժնի 6-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Գույքի նկատմամբ գործարքների իրականացման ժամանակ գյուղատնտեսական նշանակության հողերի յուրաքանչյուր միավորի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար գանձվում է 500 դրամ»:

7. «Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն և հատակագծի տրամադրում» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Անշարժ գույքի վերաբերյալ միավորման, բաժանման և այլ բնույթի մասնագիտական եզրակացությունը և հատակագիծը տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, որի համար գաձվում է 5000 դրամ»:

8. «Աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետները» բաժնի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 7-րդ աշխատանքային օրն առանց գործակից կիրառելու (բացառությամբ բնակելի նշանակության անշարժ գույքի (անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ, ավտոտնակ, տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասեր և այլն)‚ գյուղատնտեսական նշանակության և պահուստային հողերի, ինչպես նաև մինչև 200 քմ հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի («Փոքր» օբյեկտ), չկառուցապատված հողամասերի)»:

9. «Աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետները» բաժնի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պատվիրատուի պահանջով անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցումը կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 4-րդ աշխատանքային օրը, 2-րդ աշխատանքային օրը, (բացառությամբ բնակելի նշանակության անշարժ գույքի (անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ, ավտոտնակ, տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասեր և այլն)‚ գյուղատնտեսական նշանակության և պահուստային հողերի, մինչև 200 ք.մ. հասարակական‚ արտադրական նշանակության անշարժ գույքի («Փոքր» օբյեկտ), չկառուցապատված հողամասերի)‚ գրանցման նպատակով իրականացված չափագրման կամ տեղազննության, կամերալ աշխատանքների համար սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 2 և 3 գործակիցներ:

10. «Աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետները» բաժնի «ա» ենթակետի վերջում ավելացնել նոր պարբերություն. «Բնակելի նշանակության անշարժ գույքի (անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ, ավտոտնակ, տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասեր և այլն) գյուղատնտեսական նշանակության և պահուստային հողերի, մինչև 200 քմ հասարակական‚ արտադրական նշանակության անշարժ գույքի («Փոքր» օբյեկտ), չկառուցապատված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 2-րդ աշխատանքային օրը` առանց արագացման գործակիցների կիրառման»:

11. «Աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետները» բաժնի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների ցանկի», «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 կետերով նախատեսված, ինչպես նաև բնակելի նշանակության անշարժ գույքի (անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ, ավտոտնակ, տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասեր և այլն) գյուղատնտեսական նշանակության և պահուստային հողերի, մինչև 200 քմ հասարակական‚ արտադրական նշանակության անշարժ գույքի («Փոքր» օբյեկտ), չկառուցապատված հողամասերի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվության տրամադրումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը` առանց արագացման գործակիցների կիրառման:

200 քմ-ից ավելի հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվության տրամադրումն իրականացվում է պատվիրատուի կողմից դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 2-րդ աշխատանքային օրը: Պատվիրատուի պահանջով այն կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը՝ կիրառելով 2 գործակից (2 x 7000 դրամ):           

Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող փաստաթղթերի քսերոպատճենների տրամադրումն իրականացվում է պատվիրատուի կողմից դիմումի ներկայացման նույն օրը»:

12. Սույն հրամանով հաստատված փոփոխություններն ուժի մեջ են մտնում 01.10.2002 թ-ից:

Կոմիտեի նախագահ՝   

Մ. Վարդանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան