Գլխավոր տեղեկություն
Համար
N 90-Կ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2002-01.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.06.17/15(101) Հոդ.96
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
12.02.2002
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 մայիսի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 32202089

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

12 փետրվարի 2002 թ.
ք. Երևան

N 90-Կ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԻ ԾԱՎԱԼՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԻԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ), ԳՐԱՎԻ, ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջներով

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Անշարժ գույքի օբյեկտի կազմում կամ ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալության (ենթավարձակալության), գրավի, օտարման և այլ գործառույթների իրականացման և իրավունքների պետական գրանցման մասին» հրահանգը (կցվում է):

2. Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ՝ Մ. Գևորգյանի վրա:

 

Կոմիտեի նախագահ 

Մ. Վարդանյան

 

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կոլեգիայի
12.02.2002 թ. N 5 որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Անշարժ գույքի օբյեկտի կազմում կամ ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալության (ենթավարձակալության), գրավի, օտարման եվ այլ գործառույթների իրականացման եվ իրավունքների պետական գրանցման մասին

 

1. Այն շենքերում (շենքեր շինություններ), որտեղ կան բնակելի նշանակության բազմաբնակարան և սակավաբնակարան, հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի առանձին միավորներ (բնակարաններ, առևտրի սպասարկման տաղավարներ և այլն), որոնք մեկից ավելի սեփականատերերի սեփականություն են, յուրաքանչյուր միավորի նկատմամբ իրավունքները գրանցվում են մատյանի առանձին գրանցման թերթիկում:

2. Նույն կարգով է իրականացվում իրավունքների պետական գրանցումն այն ստորաբաժանված շենքերի նկատմամբ (հասարակական, արտադրական), որտեղ կան գույքի առանձին միավորներ (սենյակներ միջանցքներ, նկուղներ, ձեղնահարկեր և այլն), սակայն ամբողջ շենքը սեփականության իրավունքով պատկանում է մեկ սեփականատիրոջը:

Այդ շենքի նկատմամբ իրավունքը գրանցվում է մատյանի մեկ թերթիկում, որի շենքեր, շինություններ ենթաբաժինների ընդհանուր բնութագիրը սյունակներում լրացվում են շենքում տեղակայված սենյակների միջանցքների, նկուղների, ձեղնահարկերի և այլ առանձնացված տարածքների (միավորների) ծածկագրերը: Ծածկագրումն իրականացվում է սահմանված կարգով:

Նշված դեպքում ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալությամբ (ենթավարձակալության), գրավի, օտարման և այլ գործարքների իրականացման համար միավորի նախօրոք բաժանում և իրավունքի պետական գրանցում չի պահանջվում: Կնքվող պայմանագրում (վարձակալության, ենթավարձակալության, օտարման, գրավի և այլն) պարտադիր նշվում է ընդհանուր օգտագործման տարածքների (կոմունալ և օժանդակ հարմարությունների, մուտքի-ելքի և այլ տարածքների) նկատմամբ օգտագործման պայմանները, համապատասխան իրավունքներով և սահմանափակումներով: Պայմանագրին կցվում է համապատասխան գործարքի համար նախատեսված տարածքների հատակագիծը, տրված կադաստր վարող պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, համաձայնեցված սեփականատիրոջ հետ:

3. Միևնույն սեփականատիրոջը(երին) պատկանող ստորաբաժանված շենքի որևէ առանձնացված միավորի նկատմամբ վարձակալության, գրավի և այլ պայմանագրից (բացառությամբ օտարման պայմանագրերի) ծագող իրավունքը գրանցվում է համապատասխան գրանցման թերթիկում սահմանված կարգով նշելով առանձնացված միավորի(ների) ծածկագիրը:

Միևնույն սեփականատիրոջը(երին) պատկանող ստորաբաժանված շենքի որևէ առանձնացված միավորի օտարման պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացվում է սահմանված կարգով՝ փոփոխություն կատարելով գրանցման թերթիկում, ձեռքբերողի գույքի և դրա նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նոր թերթիկում:

4. Միևնույն սեփականատիրոջը(երին) պատկանող ստորաբաժանված շենքի որևէ առանձնացված միավորի (սակավաբնակարան, բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանի որևէ սենյակ) օգտագործման իրավունքով տրամադրելու համար սեփականատերը նախօրոք դրանք պետք է գրանցի, որպես առանձնացված միավորներ սույն հրահանգով սահմանված կարգով, եթե այն չի հակասում գույքի նպատակային օգտագործմանը:

5. Անշարժ գույքի միավորի (հողամաս և ամրակայված շենքեր, շինություններ) կազմում գտնվող որևէ առանձին շենքի, շինության օգտագործման, գրավի և այլ գործարքների (բացառությամբ օտարման) դեպքում գրանցման թերթիկի համապատասխան ենթաբաժնի համապատասխան սյունակում իրավունքների պետական գրանցումն իրականացվում է սույն հրահանգով սահմանված կարգով:

Նշված դեպքում անշարժ գույքի օգտագործման, գրավի և այլ գործարքների կնքման համար հողամասի այն մասը, որը զբաղեցված է շենքով, շինությամբ և անհրաժեշտ է դրա օգտագործման համար, նախօրոք չի բաժանվում, այլ հողամասի սեփականատիրոջ կողմից՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում համայնքի ղեկավարի, համայնքի վարչական սահմաններից դուրս մարզպետի, Երևանում՝ Երևանի քաղաքապետի, իսկ պետական կամ համայնքային սեփականություն չհանդիսացող հողամասերը կադաստր վարող պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, համաձայնեցված սեփականատիրոջ հետ և նշագրված վերջինիս կողմից, կազմվում է հատակագիծ, որում գծվում է հողամասի այն մասը, որը զբաղեցված է շենքով, շինությամբ և անհրաժեշտ է դրա օգտագործման համար:

Սույն կետով նշված դեպքերում անշարժ գույքի օգտագործման և գրավի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման ժամանակ, երբ օգտագործման է տրվում կամ գրավադրվում է նախկինում իրավունքների պետական գրանցում ստացած գույքի մասը, չափագրվում է միայն օգտագործման տրվող կամ գրավադրվող գույքի մասը: Եթե օգտագործման է տրվում կամ գրավադրվում է իրավունքների պետական գրանցում ստացած գույքը ամբողջությամբ, ապա չափագրման աշխատանքներ չեն իրականացվում և սահմանված վճարներ չեն գանձվում:

6. Անշարժ գույքի միավորի (հողամասի, որը ծանրաբեռնված չէ շենքեր, շինություններով) որևէ առանձին մասի վարձակալության (ենթավարձակալության), գրավի և այլ գործառույթների (բացառությամբ օտարման) դեպքում հողամասը նախօրոք չի բաժանվում, այլ հողամասի սեփականատիրոջ կողմից՝ սույն հրահանգի 5-րդ կետով սահմանված կարգով կազմվում է հատակագիծ, որում գծվում է հողամասի այն մասը, որը տրվելու է վարձակալության (ենթավարձակալության), գրավադրվելու է և այլն:

Սույն հրահանգի 4-5 կետերով նշված դեպքերում անշարժ գույքի վարձակալության (ենթավարձակալություն) և գրավի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման ժամանակ, երբ վարձակալության է տրվում կամ գրավադրվում է նախկինում իրավունքների պետական գրանցում ստացած գույքի մասը չափագրվում է միայն վարձակալությամբ տրվող կամ գրավադրվող գույքի մասը: Եթե վարձակալության է տրվում կամ գրավադրվում է իրավունքների պետական գրանցում ստացած գույքը ամբողջությամբ, ապա չափագրման աշխատանքներ չեն իրականացվում և սահմանված վճարներ չեն գանձվում:

7. Եթե վարձակալության է տրվում կամ գրավ է դրվում ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի կամ անշարժ գույքի օբյեկտի որևէ առանձին միավորի մասը, որը փաստացի բաժանված չէ, ապա այն փաստացի պետք է բաժանվի առանձին միավորի (ենթամիավորի) իրականացվի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում, նոր միայն տրամադրվի տեղեկատվություն վարձակալությամբ տրամադրելու կամ գրավադրելու համար: Վարձակալության կամ գրավի պայմանագրերում հստակ պետք է նշված լինի վարձակալությամբ տրվող կամ գրավ դրվող միավորի ծածկագիրը (համարը), մակերեսը, իսկ պայմանագրին պետք է կցված լինի վարձակալության տրվող կամ գրավ դրվող միավորի հատակագիծը:

8. Անշարժ գույքի միավորի (հողամաս, շենքեր, շինություններ) կազմում գտնվող որևէ առանձին մասի հողամաս, շենք, շինության օտարման դեպքում, իրավունքների պետական գրանցման աշխատանքները իրականացվում են օրենքով սահմանված կարգով (Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 39-րդ հոդված):

9. Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքից սեփականատերերի կողմից բաժինները առանձնացնելու դեպքում, գույքի նախօրոք բաժանում և պետական գրանցում չի իրականացվում:

Անշարժ գույքի բաժանման մասին պայմանագիրը նոտարական վավերացման ներկայացնելու համար, պայմանագրին պետք է կցված լինի հատակագիծը, որտեղ հստակ պետք է առանձնացված լինեն բաժնեմասերը: