Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/1996
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2002-13.03.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.02.11/3(89) Հոդ.12
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2001
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2009

124.02/1996.18.12.01

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հունվարի 2002թ.

Պետական գրանցման թիվ 12402006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18 դեկտեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 02/1996

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ա» կետը, ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի մասին» N 1067 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը և նպատակ ունենալով կարգավորել Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված մի քանի հարցեր՝

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը:

 

Նախարար՝ Ե. Զախարյան

 

 

Հաստատված է

ՀՀ պետական եկամուտների նախարարի

18.12.2001 թ. N 02/1996 հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի ԵՎ եկամուտների հայտարարագրման մի քանի հարցերի մասին

 

Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ա» կետի և ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի մասին» N 1067 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի հիման վրա և կարգավորում է ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված մի քանի հարցեր:

 

1. Օրենքի 2 հոդվածի 1-ին կետի «ը» և «ժ» ենթակետերի վերաբերյալ

 

ա) ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ստորաբաժանումներ (այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներ) են համարվում նախարարությունների և գերատեսչությունների վերադաս մարմնի կողմից կենտրոնական ապարատի հաստատված կառուցվածքով սահմանված ստորաբաժանումները,

բ) ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների տարածքային ստորաբաժանումներ են համարվում նաև նախարարի և գերատեսչության ղեկավարի կողմից հաստատված տարածքային ստորաբաժանումները:

 

2. Օրենքի 2 հոդվածի 3-րդ կետի, 5 և 10 հոդվածների վերաբերյալ

 

ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողները հայտարարատու են համարվում նաև պաշտոնից ազատվելուն հաջորդող հինգ տարիների ընթացքում:

 

Օրինակ 1.

 

Քաղաքացին նշանակվել (ընտրվել) է պաշտոնի 2002թ. մայիսի 5-ին: Տվյալ տարվա համար վերը նշված անձը գույքի և եկամուտների հայտարարագիր (այսուհետ՝ հայտարարագիր) է ներկայացնում 2002թ. հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանի համար: Վերջինս պաշտոնից ազատվել է 2003թ. մարտի 25-ին: Նա հայտարարագիր է ներկայացնում ինչպես 2003թ., այնպես էլ հաջորդ 5 տարիների (2004թ., 2005թ., 2006թ., 2007թ. և 2008թ.) հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածների համար:

 

Օրինակ 2.

 

ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողը պաշտոնից ազատվել է 2001թ. հոկտեմբերի 25-ին: Վերջինս հայտարարագիր է ներկայացնում ինչպես 2001թ., այնպես էլ հաջորդ 5 տարիների (2002թ., 2003թ., 2004թ., 2005թ. և 2006թ.) հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանների համար:

 

Օրինակ 3.

 

Քաղաքացին նշանակվել (ընտրվել) է պաշտոնի 2001թ. ապրիլի 10-ին և շարունակում է պաշտոնավարել օրենքի ընդունման պահին: Վերջինս պարտավոր է հայտարարագիր ներկայացնել 2001թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանի համար:

 

Օրինակ 4.

 

Քաղաքացին նշանակվել (ընտրվել) է պաշտոնի 2001թ. սեպտեմբերի 10-ին և, անկախ նրանից՝ 2001թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ շարունակում է պաշտոնավարել, թե՝ ոչ, պարտավոր է հայտարարագիր ներկայացնել 2001թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանի համար: