«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 32004081
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
23 մարտի 2004 թ. |
N 55-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 76-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բժշկական տեղեկագրման մասին» N 76-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանով հաստատված «Բժշկական զննման արդյունքում քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական վավերագրերի հատկացման կարգ»-ի «Պիտանիության ստանդարտներն ըստ առողջական վիճակի» 6-րդ գլխի «Վիրաբուժական հիվանդություններ» 4-րդ բաժնի Հ. 28-ի 1-ին պարբերությունում «163 սմ-ից ոչ ցածր և 175 սմ-ից ոչ բարձր կանանց համար, 165 սմ-ից ոչ ցածր և 180 սմ-ից ոչ բարձր տղամարդկանց համար» բառերը փոխարինել «160 սմ-ից ոչ ցածր կանանց համար, 163 սմ-ից ոչ ցածր տղամարդկանց համար» բառերով:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքային գործունեության սերտիֆիկացման վարչության պետ Ա. Բալտայանին:
Գլխավոր վարչության պետ |
Ս. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|