«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 33104100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
20 ապրիլի 2004 թ. |
N 065-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 106-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով`
Հրամայում եմ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի օգոստոսի 16-ի «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 106-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1. Հրամանի N 1 հավելվածի 8-րդ կետի «գ» ենթակետի «տվյալ բնագավառի կազմակերպությունների և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ» բառերով:
2. Հրամանի N 2 հավելվածի 7-րդ կետի «գ» ենթակետի «Կոմիտեի համակարգի կազմակերպությունների, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ» բառերով:
3. Հրամանի N 1 հավելվածի 8-րդ կետի «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հասարակական միավորումների ներկայացուցիչներն ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով»:
4. Հրամանի N 2 հավելվածի 7-րդ կետի «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով»:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ս. Մաճկալյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Կոմիտեի նախագահ |
Ա. Անդրեասյան |