124.02/787.07.06.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
7 հունիսի 2001 թ. N 02/787
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20 ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածին համապատասխան հարկ վճարող անձանց կողմից հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված (գնորդներին տրված) և մատակարար կազմակերպություններից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացվող տեղեկությունների տրամադրման կարգը կանոնակարգելու նպատակով
Հրամայում եմ`
1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածին համապատասխան հարկ վճարող անձանց կողմից հարկային մարմիններին տեղեկությունների տրամադրման» կարգը (կցվում է):
ՀՀ պետական եկամուտների |
Ա. Մանուկյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 20 ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի պահանջներին համապատասխան, սույնով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարող անձանց (այսուհետ` հարկ վճարող) կողմից հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացվող տեղեկությունների տրամադրման (ներկայացման) կարգը:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Հարկ վճարողները 2001 թվականի հուլիսի 1-ից սկսած` յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին ներկայացնում են տեղեկություններ, նշված ժամանակաշրջանում իրենց կողմից դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների (այսուհետ` հարկային հաշիվների) մասին:
Հարկ վճարողների համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը, բացառությամբ` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ամսական հարկ վճարող համարվողների: Վերջիններիս համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:
II. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
2.1. Հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար իրենց կողմից դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների մասին տեղեկություններն իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին ներկայացնում են սույն կարգի 1 հավելվածում նշված տեղեկանքի (այսուհետ` տեղեկանք) ձևով:
Տեղեկանքը լրացվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է հարկ վճարողի մոտ, իսկ մեկ օրինակը հարկ վճարողի կողմից ներկայացվում է իր հաշվառման վայրի հարկային մարմին:
Սույն կետում նշված տեղեկանքում ներառվում են նաև տեղեկություններ այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնք հաշվետու ժամանակաշրջանում դուրս են գրվել`
ա) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի պահանջների խախտումով,
բ) հաստատագրված վճարով կամ պարզեցված հարկով հարկվող գործարքների գծով:
Տեղեկանքում ներառվում են տեղեկություններ հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված այն հարկային հաշիվների մասին, որոնցում ցույց տրված հարկվող շրջանառության արժեքը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափը:
2.2. Հարկ վճարողը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում է մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:
III. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Տեղեկանքի առաջին աղյուսակում լրացվում են տեղեկություններ` հարկ վճարողի կողմից հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների մասին, իսկ երկրորդ աղյուսակում` մատակարարներից ստացված հարկային հաշիվների մասին:
3.2. Տեղեկանքի առաջին աղյուսակում առևտրի և սպասարկումների ոլորտի համար` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով` որպես հարկային հաշիվ ընդունվող ապրանքների (մատուցված ծառայությունների) գնման (վաճառքի) չեկերի (կտրոնների) վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս պարտադիր լրացման ենթակա են աղյուսակի «1», «4», «5», «6», «7» սյունակները, իսկ «8» սյունակում կատարվում է «չեկ» նշումը:
Տեղեկանքի երկրորդ աղյուսակում առևտրի և սպասարկումների ոլորտի համար` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով` որպես հարկային հաշիվ ընդունվող` ապրանքների (մատուցված ծառայությունների) գնման (վաճառքի) չեկերի (կտրոնների) վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս պարտադիր լրացման ենթակա են աղյուսակի բոլոր սյունակները, իսկ «8» սյունակում կատարվում է «չեկ» նշումը:
IV. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՄ ՍԽԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ապրանքների մատակարարման կամ ձեռքբերման և ծառայությունների մատուցման կամ ստացման գծով ԱԱՀ-ի գումարները չներառելու դեպքում տեղեկություններ ներկայացնող անձը վճարում է տուգանք` սխալ ներկայացված յուրաքանչյուր տեղեկության (հարկային հաշվի) համար 5000 դրամի չափով:
Հավելված 1 |
Տեղեկանքի հերթական համարը __________ |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ (ԳՆՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ) ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հարկ վճարողի հաշվառման համարը . | 2. Հաշվետու ժամանակաշրջանը | ||||||||||||||||||
Տարի | Ամիս | Եռամսյակ | |||||||||||||||||
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր) անունը, ազգանունը | 4. Իրավաբանական անձի անվանումը | ||||||||||||||||||
5. Հասցե (□ նոր հասցեի դեպքում, նշել վանդակը) | 6. Աշխատանքային հեռախոսի համարը Տան հեռախոսի համարը | ||||||||||||||||||
7. Բանկի անվանումը | 8. Բանկային հաշվի համարը |
ԱԱՀ վճարող անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ
Իրավաբանական անձի անվանումը Հարկ վճարողի Հաշիվ Հաշիվ Գումարը ԱԱՀ-ի գումար 1 2 3 4 5 6 7 8
N
կամ ֆիզիկական անձի
(անհատ ձեռնարկատեր)
անուն, ազգանունը
հաշվառման համարը
(ՀՎՀՀ)
ապրանքագրի
համարը
ապրանքագրի
ամսաթիվը
առանց ԱԱՀ-ի
(հազ. դրամ)
(հազ. դրամ) Նշումներ
Մատակարար կազմակերպություններից հաշվետու ժամանակաշրջանում ստացված հարկային հաշիվների վերաբերյալ
N |
Իրավաբանական անձի անվանումը |
Հարկ վճարողի |
Հաշիվ |
Հաշիվ |
Գումարը |
ԱԱՀ-ի գումար (հազ. դրամ) |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
Պատասխանատու անձ` _____________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը
Կ. Տ.
Գրանցված է
Հայաստանի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
18 հունվարի 2001 թ.
պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401108
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.04.2009, N 808-Ն | 25.05.2009, N 02/787 | |
13.03.2007, N 3-Ն | 12.04.2007, N 02/787 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|