Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-ՄՎՐ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.10.01/24(110)
Ընդունող մարմին
Մաքսային վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
18.06.1998
Ստորագրող մարմին
Մաքսային վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

18.06.1998 թ.
ք. Երևան

N 74-ՄՎՐ

 

«ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 13-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման 12-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Քաղաքացիների կողմից մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և այլ առարկաների հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկի մասին» հրահանգը (կից` 4 էջից):

 

Վարչության պետ

Մ. Մակարյան

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ
ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Մ. Մ
ԱԿԱՐՅԱՆ
___ ___________ 1998 Թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը հաստատվում է «ՀՀ մաքսային օրենսգրքի» 60-րդ հոդվածի համաձայն:

2. Սույն հրահանգով սահմանվում է հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկը`

ՀՀ-ից մշտապես արտահանվող և ՀՀ մշտական ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար,

 «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ապրանքների և այլ առարկաների մաքսատուրքով չհարկվող քանակները գերազանցող մասի համար:

3. Հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկը արտացոլվում է քաղաքացիների բեռների մաքսային հայտարարագրում` ՄՎ-1Ա ձև (այսուհետև` ՔԲՄՀ, կցվում է):

 

II. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. ՔԲՄՀ-ն լրացվում է երեք օրինակից, որից երկու օրինակը թողնվում է մաքսային մարմիններում, մյուսը տրվում է քաղաքացուն:

2. Հայտարարագրում չի թույլատրվում կատարել ջնջումներ:

Բոլոր ուղղումները պարտադիր կերպով կատարվում են սխալ տեղեկությունների վրա գիծ քաշելով և պահանջվող տվյալները գրառելով: Այդպիսի ուղղումներ կատարելու դեպքում հայտարարատուն «հայտարարատուի ստորագրության» մասում գրում է իր կողմից կատարված ուղղումների, դրանց քանակի մասին և ապա ստորագրում:

3. Հայտարարագրերը լրացվում են հայերեն (ռուսերեն կամ անգլերեն) լեզուներով ընթեռնելի կերպով:

4. Մաքսատունը կամ մաքսային կետը գրանցում է հայտարարագրերը հայտարարագրի սյունակ 3-ում:

5. Քաղաքացիների կողմից լրացվում են հայտարարագրերի հետևյալ սյունակները. 2, 4, 5, 9, 10, 16 և հաշվարկային մասի առաջինից հինգերորդ սյունակները:

6. Տեսուչի կողմից լրացվում են 1, 3, 6, 7, 8, 11, 12, 13, 14, 15 սյունակները և հաշվարկային մասի վեցից տասներորդ սյունակները:

7. Սյունակների լրացման կարգը.
ՍՅՈՒՆԱԿ 1. «Տեսակը» - ԱՐՏԱՀԱՆՈՒՄ/ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

Չօգտագործվող մաքսային ռեժիմի վրա գիծ քաշել:
Սյունակ 2. «Քաղաքացու հասցեն, անձ. տվյալներ»

Սյունակում նշվում է ապրանքի տիրոջ անուն, ազգանուն, հասցեն, անձնագրային տվյալները և հեռախոսի համարը:
Սյունակ 3. «ԲՄՀ-ի տեղեկատու համարը»

Սյունակում նշվում է հայտարարագրի համարը` հետևյալ սխեմայով.

xx

/ x xxxx

1

2 3

Էլեմենտ 1. Մաքսային հաստատության երկնիշ կոդը համաձայն

մաքսային մարմինների դասակարգչի:

Էլեմենտ 2. Ընթացիկ տարվա վերջին թիվը:

Էլեմենտ 3. Տվյալ մաքսային մարմնի կողմից ձևակերպված հայտարարագրի հերթական

համարը, որը գրվում է աճման կարգով և յուրաքանչյուր տարի սկսվում է նորից:

Հայտարարագրի հերթական համարը չի կրկնվում անկախ այն բանից` ապրանքը արտահանվում

է, թե` ներմուծվում:
Սյունակ 4. «Տեղերի քանակը»

Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքների խմբաքանակի

տեղերի ընդհանուր քանակը (թվանիշով):
Սյունակ 5. «Առաքող երկիրը»

Սյունակը լրացվում է ապրանքների ներմուծման դեպքում: Նշվում

է ապրանքների առաքման երկրի անվանումը:
Սյունակ 6. «Տարադրամը և հաշիվ-ապրանքագրային արժեքը»

Ձախ ենթախմբում նշվում է հաշիվ-ապրանքագրի տարադրամի

թվանշային կոդը, համաձայն «Տարադրամային դասակարգչի»: Աջ

ենթախմբում թվանիշերով նշվում է հայտարարագրվող ապրանքների

խմբաքանակի ընդհանուր արժեքը` տարադրամով:
Սյունակ 7. «Տարադրամի կուրսը»

Սյունակում նշվում է Սյունակ 6-ում նշված տարադրամի կուրսը տվյալ

օրվա ՀՀ կենտրոնական բանկի բանկային կուրսին համապատասխան:
Սյունակ 8. «Մաքսային արժեքը»

Սյունակում թվանշաններով նշվում է հայտարարագրվող խմբաքանակի

մաքսային արժեքը արտահայտված ՀՀ դրամով:
Սյունակ 9. «Արտահանման երկիրը»

Սյունակը լրացվում է ապրանքների արտահանման դեպքում:

Սյունակում նշվում է հասցեագրվող երկրի անվանումը:
Հաշվարկային մաս
Ձախից աջ նշվում է.

 հաշվարկային համարը

 ապրանքի անվանումը

 ապրանքի չափման միավորը

 ապրանքի քանակը, ըստ չափման միավորի

 ապրանքի մեկ միավորի մաքսային արժեքը

 ապրանքի ծածկագրի առաջին չորս նիշը` ըստ արտաքին տնտեսական

գործունեության ապրանքային անվանացանկի

 ապրանքի ծագման երկրի կոդը

 օրենքով սահմանված բնաիրային կամ գումարային չափը

 գերազանցող մասի մաքսային արժեքը

 հաշվարկված մաքսատուրքի գումարը

 հաշվարկված ակցիզային հարկի գումարը

 հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:
Սյունակ 10. «Այլ տեղեկություններ»

Սյունակում նշվում է տրանսպորտային բեռնագրի, պայմանագրի

առկայության դեպքում` պայմանագրի, հաշիվ-ապրանքագրի,

համապատասխան գերատեսչությունների թույլտվությունների համարները

և ամսաթվերը, ներկայացված այլ փաստաթղթերի մասին տեղեկություններ և այլն:
Սյունակ 11. «Մաքսավճար»

Նշվում է Սյունակ 8-ում նշված մաքսային արժեքից հաշվարկված

մաքսավճարի գումարը:
Սյունակ 12. «Գանձված գումարը»

Սյունակում նշվում է գանձված գումարի չափը:
Սյունակ 13. «Գանձման անդորրագրի համարը և գանձման ամսաթիվը»

Սյունակում նշվում է մաքսային գանձումների բյուջե փոխանցման հանձնարարականի,

գանձման անդորրագրի կամ վճարումը հաստատող այլ փաստաթղթի համարը և

գանձումը կատարելու ամսաթիվը:
Սյունակ 14. «Մաքսային աշխատակցի ազգանունը և կնիքի համարը»

Սյունակում նշվում է ձևակերպումը կատարող տեսուչի ազգանունը և

կնիքի համարը:
Սյունակ 15. «Կ.Տ.»

Սյունակում ձևակերպումը կատարող տեսուչը դնում է իր անձնական կնիքը:
Սյունակ 16. «Քաղաքացու ստորագրությունը»

Սյունակում քաղաքացին ստորագրում է և նշում ամսաթիվը:

 

ՄՎ-1Ա

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

2. Քաղաքացու անձնագրային տվյալները

1. Տեսակը

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ/ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

3. ՔԲՄՀ-ի տեղեկատու համարը
6. Տարադրամը և հաշիվ- ապրանքագրային արժեքը 7. Կուրսը 4. Տեղերի քանակը

5. Առաքող երկիրը  

8. Մաքսային արժեքը դրամով 9. Արտահանման երկիրը

 

 

 

 

 

 

 

 

Հաշվարկային մաս Հ/Հ Ապրանքի
անվանումը 
Չ/մ Քանակը  Միավորի
մաք.արժ
Կոդը ըստ
ԱՏԳ ԱԱ-ի
Ծագման
երկիրը
Բնաիր. կամ գումար. չափը գեր. մասի մաք. արժեքը    Մաքսատուրք  Ակցիզային հարկ  ԱԱՀ
                     
                     
                     
                     
                     
                     
                     
10. Այլ տեղեկություններ 11. Մաքսավճար 12. Գանձված գումարը
13. Գանձման անդորրագրի համարը

 

14. 15.

___________________________
Տեսուչի ազգանունը և կնիքի համարը

16. Քաղաքացու ստորագրությունը _________________  ____ ________ 199  թ. Կ. Տ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
07.08.1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 48980168