Գլխավոր տեղեկություն
Համար
N 335
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.1999-25.12.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.10.08/15(37)
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.1999
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.09.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2015

118.0335.08.09.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

 08.09.1999 թ.

N 335 

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻՆ ԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածը, և ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման նոր հաշվային պլանին անցնելու գործում կազմակերպություններին օժանդակելու, այդ անցման գործընթացի միասնականությունն ապահովելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման նոր հաշվային պլանին անցման վերաբերյալ մեթոդական ցուցումները»:

2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված մեթոդական ցուցումները տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. հունվարի 11-ի N 7 որոշման խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:

 

Նախարար

Լ. Բարխուդարյան

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻՆ ԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն մեթոդական ցուցումները մշակվել են «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի հիման վրա` նպատակ ունենալով օժանդակելու կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 22.12.1997թ. N 529 հրամանով հաստատված` կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանից (այսուհետ` հին հաշվային պլան) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 19.07.1999թ. N 263 հրամանով հաստատված` կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանին (այսուհետ` նոր հաշվային պլան) անցմանը, ինչպես նաև ապահովելու այդ անցման միասնականությունը:

Սույն մեթոդական ցուցումները տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. հունվարի 11-ի N 7 որոշման խմբագրությամբ) համաձայն հաշվառման նոր համակարգին անցնող կազմակերպությունների վրա:

1. Նոր հաշվային պլանին անցման կապակցությամբ կազմակերպությունները պետք է կատարեն հին հաշվային պլանով նախատեսված հաշիվների փակման և նոր հաշվային պլանով նախատեսված հաշիվների բացման գծով ձևակերպումներ: Այդպիսի ձևակերպումներ տրվում են անցման տարվա սկզբի դրությամբ` հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում հին հաշվային պլանով նախատեսված հաշիվների մնացորդների հիման վրա:

2. Հին հաշվային պլանից նորին անցումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում կատարվում են լրացուցիչ ձևակերպումներ հին հաշվային պլանով` անհրաժեշտության դեպքում բացելով նոր ենթահաշիվներ: Երկրորդ փուլում հին հաշվային պլանի հաշիվների մնացորդները տեղափոխվում են նոր հաշվային պլանի համապատասխան հաշիվներ, ընդ որում նոր հաշվային պլանում բացվում են փոխարկման հետ կապված նոր երկրորդ կարգի հաշիվներ` 2619 «Փոխարկման հետ կապված ծախսումներ» և 5439 «Փոխարկման հետ կապված հետաձգված եկամուտներ»: Այս հաշիվների մնացորդները ճանաչվում են ծախս և եկամուտ` նոր հաշվային պլանին անցումից անմիջապես հետո:

3. Առաջին փուլում կատարվող լրացուցիչ ձևակերպումներն ըստ հաշիվների հետևյալներն են`

ա) 12 «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ» հաշիվ. փոքրարժեք  առարկաների (մեկ տարուց ավելի ծառայության ժամկետ և մինչև 25 հազար դրամ արժեք ունեցող առարկաներ) մասով.

Դեբետ 01 «Հիմնական միջոցներ» հաշիվ

Կրեդիտ 12 «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ» հաշվի 12-1 «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ պահեստում և 12-2 «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ շահագործման մեջ» ենթահաշիվներ:

Շահագործման մեջ գտնվող արագամաշ առարկաների (մինչև մեկ տարի ծառայության ժամկետ ունեցող առարկաները` անկախ արժեքից) մասով.

Դեբետ 13 «Փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածություն» հաշիվ

Կրեդիտ 12 «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ» հաշվի 12-2 «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ շահագործման մեջ» ենթահաշիվ (կուտակված մաշվածության չափով),

Դեբետ 12-9 «Փոխարկման հետ կապված ծախսումներ փոքրարժեք և արագամաշ առարկաների գծով» ենթահաշիվ,

Կրեդիտ 12-2 «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ շահագործման մեջ» ենթահաշիվ (մնացորդային արժեքի չափով):

բ) 13 «Փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածություն» հաշիվ.  փոքրարժեք առարկաների մաշվածության մասով.

Դեբետ 13 «Փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածություն» հաշիվ

Կրեդիտ 02 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվ.

գ) 15 «Նյութերի մթերում և ձեռք բերում» հաշիվ. 

Դեբետ 15 «Նյութերի մթերում և ձեռք բերում» հաշիվ

Կրեդիտ 60 «Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» հաշիվ:

Ձևակերպումը տրվում է ճշտանցման (ստորնոյի) եղանակով:

դ) 16 «Շեղումներ նյութերի արժեքից» հաշիվ.

Դեբետ 10 «Նյութեր», 12 «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ» հաշիվներ

Կրեդիտ 16 «Շեղումներ նյութերի արժեքից» հաշիվ:

Հաշվի մնացորդը կրեդիտային լինելու դեպքում ձևակերպումը տրվում է ճշտանցման (ստորնոյի) եղանակով:

ե) 30 «Ոչ կապիտալ աշխատանքներ» հաշիվ. հիմնական միջոցներին վերաբերող ժամանակավոր տիտղոսացուցակային անավարտ շենքերի և կառույցների մասով.

Դեբետ 08 «Կապիտալ ներդրումներ» հաշիվ

Կրեդիտ 30 «Ոչ կապիտալ աշխատանքներ» հաշիվ: Մնացածը ոչ կապիտալ աշխատանքների մասով.

Դեբետ 23 «Օժանդակ արտադրություն» հաշիվ

Կրեդիտ 30 «Ոչ կապիտալ աշխատանքներ» հաշիվ:

զ) 36 «Անավարտ աշխատանքների կատարված փուլեր» հաշիվ.

Դեբետ 62 «Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ» հաշիվ

Կրեդիտ 36 «Անավարտ աշխատանքների կատարված փուլեր» հաշիվ:

է) 42 «Առևտրային հավելագին» հաշիվ.

Դեբետ 42 «Առևտրային հավելագին» հաշվի 42-2 «Մատակարարների զեղչը` տրանսպորտային լրացուցիչ ծախսերի հատուցման համար» ենթահաշիվ

Կրեդիտ 41 «Ապրանքներ» հաշիվ:

ը) 44 «Շրջանառության ծախսեր» հաշիվ.

Դեբետ 41 «Ապրանքներ» հաշիվ

Կրեդիտ 44 «Շրջանառության ծախսեր» հաշիվ:

թ) 80 «Շահույթ և վնաս» հաշիվ.

Դեբետ 66-9 «Վնասների գծով հետաձգված հարկային ակտիվ» հաշիվ

Կրեդիտ 80 «Շահույթ և վնաս» հաշիվ:

Սույն ձևակերպումը տրվում է այն դեպքում, երբ կազմակերպության հաշվեկշռում առկա են վնասներ, որոնց գծով ճանաչվում է հետաձգված հարկային ակտիվ (տես ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտը):

80 «Շահույթ և վնաս» հաշվում հաշվառվող վնասների մնացած մասով.

Դեբետ 88 «Չբաշխված շահույթ» հաշիվ

Կրեդիտ 80 «Շահույթ և վնաս» հաշիվ:

Միաժամանակ գրանցում է կատարվում նոր հաշվային պլանի արտահաշվեկշռային 945 «Չհատուցված հարկային վնաս» հաշվում:

ժ) 83 «Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ» հաշիվ. ստացված, բայց գալիք հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող եկամուտների մասով.

Դեբետ 83 «Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ» հաշիվ

Կրեդիտ 84 «Հաշվարկներ ստացված կանխավճարների գծով» հաշիվ:

4. Հին հաշվային պլանի հաշիվների մնացորդները տեղափոխվում են նոր հաշվային պլանի համապատասխան հաշիվներ` համաձայն ստորև բերված աղյուսակի, որոնց հիման վրա կազմակերպությունները պետք է կազմեն նոր հաշվային պլանին համապատասխան հաշվապահական հաշվեկշիռ:

 

Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հին հաշվային պլանից նոր հաշվային պլանին անցման աղյուսակ

 

ԴԵԲԵՏ

ԿՐԵԴԻՏ

Հաշվի
համարը

Հաշվի անվանումը

Հաշվի
համարը

Հաշվի անվանումը

1111

Շենքեր

01 Հիմնական միջոցներ
1112

Կառուցվածքներ

   
1113

Փոխանցող հարմարանքներ

1114

Մեքենաներ և սարքավորումներ

1115

Տրանսպորտային միջոցներ

1116

Արտադրական գույք, տնտեսա-
կան գույք, գործիքներ 

1117 Բազմամյա տնկարկներ 
1118 Բանող և մթերատու անասուններ 
1119 Այլ հիմնական միջոցներ 
1131 Շահագործման չհանձնված
հիմնական միջոցներ 
1132 Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական
միջոցներ 
1133

Շահագործումից հանված և օտարման նպատակով հիմնական միջոցներ 

115

Հողամասեր 

116

Բնական ռեսուրսներ 

 
02

Հիմնական միջոցների մաշվածություն 

   
02-1 Սեփական հիմնական միջոցների
մաշվածություն
1121 Շենքերի մաշվածություն
    1122 Կառուցվածքների մաշվածություն
1123 Փոխանցող հարմարանքների մաշվածություն
1124 Մեքենաների և սարքավորումների մաշվածություն
1125 Տրանսպորտային միջոցների մաշվածություն
1126 Արտադրական գույքի, տնտեսական գույքի գորմաշվածություն
1127 Բազմամյա տնկարակների մաշվածություն
1128 Բանող և մթերատու անասունների  մաշվածություն
114 Այլ հիմնական միջոցների  մաշվածություն
117 Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական
միջոցների մաշվածություն
02-2 Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների մաշվածություն 121 Ֆինանսական վարձակալությամբ
ստացված հիմնական միջոցների
մաշվածություն
 
119 Ֆինանսական վարձակալությամբ
ստացված հիմնական միջոցներ
03 Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ
 
1311 Կազմակերպչական ծախսեր 04 Ոչ նյութական ակտիվներ
1312 Լիցենզիաներ 
1313 Ֆիրմայի գին (գուդվիլ) 
1314 Արտոնագրեր 
1315 Ապրանքային նշաններ 
1316 Ծրագրային ապահովում 
1317 Հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունք 
1318 Այլ ոչ նյութական ակտիվներ
 
05   Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա 1321 Կազմակերպչական ծախսերի ամորտիզացիա
1322 Լիցենզիաների ամորտիզացիա 
1323 Ֆիրմայի գնի (գուդվիլի) ամորտիզացիա 
1324 Արտոնագրերի ամորտիզացիա
1325 Ապրանքային նշանների ամորտիզացիա 
1326 Ծրագրային ապահովման  ամորտիզացիա 
1327 Հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունքի ամորտիզացիա
1328 Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
 
    06 Երկարաժամկետ ֆինանսական  ներդրումներ
1411 Ոչ ընթացիկ ներդրումներ դուստր ընկերություններում  06-1 Բաժնետոմսեր և բաժնեմասեր
1412 Ոչ ընթացիկ ներդրումներ ասոցիացված կազմակերպություններում
1413 Ոչ ընթացիկ ներդրումներ համատեղ ձեռնարկումներում 
1421 Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի կանոնադրական կապիտալում
1422 Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի պարտքային արժեթղթերում  06-2 Պարտատոմսեր
1423 Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի պարտքային արժեթղթերում
1422 Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի պարտքային արժեթղթերում  06-3 Տրամադրված փոխառություններ
1423 Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի պարտքային արժեթղթերում
 
1182 Տեղակայման ենթակա սարքավորումներ 07 Տեղակայման ենթակա սարքավորումներ
  
    08 Կապիտալ ներդրումներ
1181 Կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցներ 08-3 Հիմնական միջոցների օբյեկտների շինարարություն
 
145 Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով 09 Սպասվելիք մուտքեր վարձակալական պարտավորություններից
2313 Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ դեբիտորական պարտքի կարճաժամկետ մաս 
 
    10  Նյութեր
2111 Հումք և նյութեր 10-1  Հումք և նյութեր
2117 Գյուղատնտեսական նշանակության նյութեր    
2112 Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ 10-2 Գնովի կիսապատրաստուքներ, համալրող կոնստրուկցիաներ և դետալներ
2113 Վառելիք 10-3 Վառելիք
2114 Տարա և տարանյութեր 10-4 Տարա և տարանյութեր
2115 Պահեստամասեր 10-5 Պահեստամասեր
2119 Այլ նյութեր 10-6 Այլ նյութեր
2118 Վերամշակման հանձնված նյութեր 10-7 Դրսում վերամշակման հանձնված նյութեր
2116 Շինանյութեր 10-8 Շինարարական նյութեր
 
212 Աճեցվող և բտվող կենդանիներ 11 Աճեցվող և բտվող կենդանիներ
 
    12 Փոքրարժեք և արագամաշ առարկաներ
2131 Արագամաշ առարկաներ պահեստում 12-1 Փոքրարժեք և արագամաշ պահեստում
2132 Ժամանակավոր ոչ տիտղոսային կառույցներ 12-3 Ժամանակավոր (ոչ տիտղոսային) կառույցներ
2619 Փոխարկման հետ կապված ծախսումներ 12-9 Փոխարկման հետ կապված ծախսումներ փոքրարժեք և արագամաշ առարկաների գծով
 
2141 Արտադրանքի գծով 20 Հիմնական արտադրություն
2142 Աշխատանքների գծով 
2143 Ծառայությունների գծով
 
2141 Արտադրանքի գծով 21 Սեփական արտադրության 
կիսապատրաստուքներ
2152 Սեփական արտադրության 
կիսապատրաստուքներ
 
2144 Օժանդակ արտադրություն գծով 23 Օժանդակ արտադրություն
 
2141 Արտադրանքի գծով 28 Խոտան արտադրության մեջ
2142 Աշխատանքների գծով
2143 Ծառայությունների գծով
 
2141 Արտադրանքի գծով 29 Սպասարկող արտադրություններ և տնտեսություններ
2143 Ծառայությունների գծով
 
151 Ոչ ընթացիկ ակտիվներ ծախսումների գծով  31 Գալիք ժամանակաշրջանի հետաձգված ծախսեր
261 Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով
 
2151 Պատրաստի արտադրանք 40 Պատրաստի արտադրանք
 
    41 Ապրանքներ
2161 Ապրանքներ պահեստում 41-1 Ապրանքներ պահեստում
2162 Ապրանքներ մանրածախ առևտրում 41-2 Ապրանքներ մանրածախ առևտրում
2163 Տարա և տարանյութ 41-3 Տարաներ` ապրանքներով և դատարկ
2166 Այլ ապրանքներ 41-4 Համալրող ապրանքներ
 
42 Առևտրային հավելագին 2171 Առևտրային հավելագին
 
2153 Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանք 45 Առաքված ապրանքներ
2154 Բեռնված արտադրանք 
2164 Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքներ
2165 Բեռնված ապրանքներ
 
2511 Ազգային արժույթի դրամարկղ  50 Դրամարկղ
2512 Արտարժույթի դրամարկղ 
2513 Սառեցված գումարներ դրամարկղում
 
2521 Հաշվարկային հաշիվ 51 Հաշվարկային հաշիվ
2522 Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում
 
    52 Արտարժութային հաշիվ
2531 Արտարժութային հաշիվ երկրի ներսում 52.1 Արտարժութային հաշիվներ երկրի ներսում
2533 Սառեցված գումարներ արտարժութային հաշվում
2532 Արտարժութային հաշիվ արտերկրում 52.2 Արտարժութային հաշիվներ արտերկրում
2533 Սառեցված գումարներ արտարժութային հաշվում 
 
    55 Հատուկ հաշիվներ բանկերում
2541 Ակրեդիտիվներ 55.1 Ակրեդիտիվներ
2542 Չեկային գրքույկներ 55.2 Չեկային գրքույկներ
 
256 Դրամական փաստաթղթեր 56 Դրամական փաստաթղթեր
3131 Հետ գնված հասարակ բաժնետոմսեր 
3132 Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր
3133 Հետ գնված բաժնեմասեր 
3134 Հետ գնված փայեր
 
255 Դրամական միջոցներ ճանապարհին 57 Դրամական փոխանցումներ ճանապարհին
 
2411 Ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի կանոնադրական կապիտալում  58 Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ
2412 Ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերի կանոնադրական կապիտալում 
2413 Ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի պարտքային արժեթղթերում
2414 Ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերի պարտքային արժեթղթերում
 
60 Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ 5211 Երկրի ներս վճարվելիք առևտրական կրեդիտորական պարտք 
5212 Արտերկիր վճարվելիք առևտրական կրեդիտորական պարտք
5221 Առևտրական կրեդիտորական պարտք դուստր  ընկերություններին 
5222 Առևտրական կրեդիտորական պարտք ասոցիացված կազմակերպություններին 
5223 Առևտրական կրեդիտորական պարտք համատեղ  ձեռնարկումներին
 
153 Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար  61 Հաշվարկներ տրված կանխավճարների գծով
2241 Երկրի ներսում տրված ընթացիկ կանխավճարներ
2242 Արտերկիր տրված ընթացիկ կանխավճարներ
 
2211 Երկրի ներսից ստացվելիք առևտրական դեբիտորական պարտքեր 62 Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ
2212 Արտերկրից ստացվելիք առևտրական դեբիտորական պարտքեր 
2221 Ընթացիկ դեբիտորական պարտք դուստր ընկերությունների գծով
2222 Ընթացիկ դեբիտորական պարտք ասոցիացված  կազմակերպությունների գծով 
2223 Ընթացիկ դեբիտորական պարտք համատեղ ձեռնարկումների գծով
 
2311 Ընթացիկ դեբիտորական պարտք բողոքարկումների գծով 63 Հաշվարկներ ըստ բողոքարկումների
64 Հաշվարկներ ստացված կանխավճարների գծով 5231 Երկրի ներսից ստացված ընթացիկ կանխավճարներ
5232 Արտերկրից ստացված ընթացիկ կանխավճարներ
 
2312 Ընթացիկ դեբիտորական պարտք ապահովագրության գծով 65 Հաշվարկներ այլ ապահովագրության գծով
65 Հաշվարկներ այլ ապահովագրության գծով 5323 Կարճաժամկետ պարտավորություններ ապահովագրության գծով
 
66 Հաշվարկներ բյուջեի հետ` հետաձգված հարկերի գծով    
66-1 Բյուջե վճարման ենթակա ենթակա հետաձգված ավելացված  արժեքի հարկ 542 Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով
66-3 Բյուջե վճարման ենթակա հետաձգված շահութահարկ 542 Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով
    66 Հաշվարկներ բյուջեի հետ` հետաձգված հարկերի գծով
262 Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով 66-2 Բյուջեի փոխհատուցման (հաշվանցման, պակասեցման) ենթակա հետաձգված ավելացված արժեքի հարկ
152 Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով 66-9 Վնասների գծով հետաձգված հարկային ակտիվ
   
67 Հաշվարկներ արտաբյուջետային վճարումների գծով 526 Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային  գծով վճարումներ
 
68 Հաշվարկներ բյուջեի հետ  5241 Շահութահարկի գծով 
5242 Եկամտահարկի գծով 
5243 Ավելացված արժեքի հարկի գծով 
5244 Ակցիզային հարկի գծով 
5245 Գույքահարկի գծով 
5246 Հողի հարկի գծով 
5247 Մաքսատուրքի գծով
5248 Հաստատագրված վճարի գծով
5249 Այլ վճարների գծով
2251 Շահութահարկի գծով 68 Հաշվարկներ բյուջեի հետ 
2252 Ավելացված արժեքի հարկի գծով
2253 Ակցիզային հարկի գծով
2254 Այլ վճարների գծով 
 
69 Հաշվարկներ սոցիալական ապահովագրության և ապահովության գծով     
69-1 Հաշվարկներ սոցիալական ապահովագրության  գծով  5252 Սոցիալական ապահովագրության նպաստների գծով
69-2 Հաշվարկներ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով 5251 Սոցիալական ապահովագրության վճարների գծով
69-3 Հաշվարկներ բժշկական ապահովագրության գծով 5323 Կարճաժամկետ պարտավորություններ ապահովագրության գծով
    69 Հաշվարկներ սոցիալական ապահովագրության և ապահովության գծով 
2272 Սոցիալական ապահովագրության նպաստների գծով 69-1 Հաշվարկներ սոցիալական ապահովագրության գծով
2271 Սոցիալական ապահովագրության վճարների գծով  69-2 Հաշվարկներ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով
2312 Ընթացիկ դեբիտորական պարտք ապահովագրության գծով 69-3 Հաշվարկներ բժշկական ապահովագրության գծով
 
70 Հաշվարկներ անձնակազմի հետ` եկամուտների վճարման գծով  5271 Աշխատանքի վարձատրության գծով 
2281 Աշխատանքի վճարման գծով 70 Հաշվարկներ անձնակազմի հետ` եկամուտների վճարման գծով 
 
71 Հաշվարկներ հաշվետու անձանց հետ 5281 Պարտավորություններ առհաշիվ գումարների գծով
2282 Առհաշիվ տրված գումարների գծով 71 Հաշվարկներ հաշվետու անձանց հետ
 
2283 Այլ գործառնությունների գծով 73 Հաշվարկներ անձնակազմի հետ այլ գործառնությունների գծով
 
75 Հաշվարկներ հիմնադիրների հետ     
75.2 Հաշվարկներ եկամուտների վճարման գծով 529 Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին) 
    75 Հաշվարկներ հիմնադիրների հետ 
312 Չվճարված կապիտալ 75-1 Հաշվարկներ կանոնադրական (բաժնեգումարի) կապիտալում ներդրումների գծով
344 Կանխավճար շահաբաժինների գծով 75-2 Հաշվարկներ եկամուտների վճարման գծով
 
76 Հաշվարկներ տարբեր դեբիտորների և կրեդիտորների հետ  5272 Ավանդագրված աշխատավարձի գծով 
  5321 Կարճաժամկետ պարտավորություններ գործառնական վարձակալության գծով
2291 Ընթացիկ դեբիտորական պարտք վարձակալության գծով  76 Հաշվարկներ տարբեր դեբիտորների և կրեդիտորների հետ 
2292 Ընթացիկ դեբիտորական պարտք ստացվելիք շահաբաժինների գծով 
2293 Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվարկված տոկոսների գծով 
2294 Ընթացիկ դեբիտորական պարտք այլ եկամուտների գծով 
2314 Ընթացիկ դեբիտորական պարտք այլ գործառնությունների գծով 
 
78 Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ 5221 Առևտրական կրեդիտորական պարտք դուստր ընկերություններին
5222 Առևտրական կրեդիտորական պարտք ասոցիացված կազմակերպություններին
5223 Առևտրական կրեդիտորական պարտք համատեղ ձեռնարկումներին
2221 Ընթացիկ դեբիտորական պարտք դուստր ընկերությունների գծով 78 Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ
2222 Ընթացիկ դեբիտորական պարտք ասոցիացված  կազմակերպությունների գծով 
2223 Ընթացիկ դեբիտորական  պարտք համատեղ ձեռնարկումների գծով 
 
82 Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ 223 Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ
 
83 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ    
83-1 Գալիք ժամանակաշրջանի հաշվին ստացված եկամուտներ 146 Չվաստակած ֆինանսական եկումուտ
83-2 Նախորդ տարիների պակասորդների գծով պարտքերի սպասվելիք մուտքեր 5439 Փոխարկման հետ կապված հետաձգված եկամուտներ
83-3 Մեղավոր անձանցից գանձման ենթակա գումարների և արժեքների պակասորդների հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերություն 
 
2619 Փոխարկման հետ կապված ծախսումներ 84 Պակասորդներ և արժեքների փչացումից կորուստներ
 
85 Կանոնադրական կապիտալ 3111 Հասարակ բաժնետոմսեր
3112 Արտոնյալ բաժնետոմսեր 
3113 Բաժնեմասեր
3114 Փայեր
 
86 Պահուստային կապիտալ 351 Պարտադիր ձևավորվող պահուստներ
 
87 Լրացուցիչ կապիտալ     
87.1 Վերագնահատման արդյունքում առաջացած հիմնական միջոցի արժեքի աճ 3211 Հիմնական միջոցների վերագնահատումից առաջացած արժեքի աճ
87.2 Էմիսիոն եկամուտ 314 Լրացուցիչ կապիտալ
87.3 Շնորհներ 4211 Ակտիվներին վերաբերող շնորհներ
 
88 Չբաշխված շահույթ 342 Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)
342 Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս) 88 Չբաշխված շահույթ
 
89 Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստներ    
  ա) Աշխատողների արձակուրդների գալիք վճարման պահուստ 5282 Պարտավորություններ անձնակազմին  այլ գործառնությունների գծով 
  բ) Հիմնական միջոցների վերանորոգման ծախսերի պահուստ 543 Գալիք ժամանակաշրջանների ծախսերի  և վճարումների պահուստ
  գ) Արտադրության սեզոնային բնույթի հետ կապված նախապատրաստական աշխատանքների կատարման համար արտադրական ծախսերի  պահուստ 543 Գալիք ժամանակաշրջանների ծախսերի  և վճարումների պահուստ
  դ) Վարձույթով տրվող առարկաների վերանորոգման գալիք ծախսերի պահուստ 543 Գալիք ժամանակաշրջանների ծախսերի  և վճարումների պահուստ
 
90 Բանկերի կարճաժամկետ վարկեր 5111 Կարճաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով 
5112 Կարճաժամկետ բանկային վարկեր արտարժույթով 
5113 Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր ազգային արտարժույթով
5114 Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր արտարժույթով
5312 Կարճաժամկետ վարկերի գծով տոկոսներ
 
92 Բանկերի երկարաժամկետ վարկեր 4111 Երկարաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով
4112 Երկարաժամկետ բանկային վարկեր արտարժույթով
5121 Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս ազգային արժույթով
5122 Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս արտարժույթով 
5123 Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով
5124 Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր արտարժույթով
5311 Երկարաժամկետ վարկերի գծով տոկոսներ
 
93 Բանկերի վարկեր աշխատողների համար 411 Երկարաժամկետ բանկային վարկեր
511 Կարճաժամկետ բանկային վարկեր 
5311 Երկարաժամկետ վարկերի գծով տոկոսներ 
5312 Կարճաժամկետ վարկերի գծով տոկոսներ
 
94 Կարճաժամկետ փոխառություններ 5131 Կարճաժամկետ փոխառություններ կապակցված կողմերից 
5132 Կարճաժամկետ փոխառություններ չկապակցված կողմերից 
5314 Կարճաժամկետ փոխառությունների գծով տոկոսներ

 

95 Երկարաժամկետ փոխառություններ 4121 Երկարաժամկետ փոխառություններ կապակցված կողմերից 
4122 Տրված երկարաժամկետ մուրհակներ
4123 Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսեր
4124 Այլ երկարաժամկետ փոխառություններ 
414 Այլ երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ 
5141 Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս կապակցված կողմերից 
5142 Տրված երկարաժամկետ մուրհակների կարճաժամկետ մաս 
5143 Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի կարճաժամկետ մաս
5144 Այլ երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս 
5313 Երկարաժամկետ փոխառությունների գծով տոկոսներ
 
96 Նպատակային ֆինանսավորում և մուտքեր 541 Նպատակային ֆինանսավորում և մուտքեր
 
97 Վարձակալական պարտատավորություններ  413

Երկարաժամկետ պարվորություններ ֆինանսական  վարձակալության գծով

    532 Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների կարճաժամկետ մաս

 

911 Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ 001

Վարձակալված հիմնական միջոցներ 

921 Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ 002 Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ
922 Վերամշակման ընդունված նյութեր 003 Վերամշակման ընդունված նյութեր
 924 Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության ընդունված ապրանքներ  (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված ապրանքներ  004 Հանձնուրդի (կոմիսիայի) ընդունված ապրանքներ
923 Տեղակայման ընդունված սարքավորումներ 005 Տեղակայման ընդունված սարքավորումներ
951 Խիստ հաշվառման բլանկներ 006 Խիստ հաշվառման բլանկներ
941 Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր 007 Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր
943 Պարտավորություններ և ստացված վճարումների ապահովում 008 Պարտավորություններ և ստացված վճարումների ապահովում
944 Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովում 009 Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովում
951 Խիստ հաշվառման բլանկներ 010 Խիստ հաշվառման բլանկներ
942 Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր 011 Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության 
արդարադատության նախարարության կողմից
14 սեպտեմբերի 1999 թ. 
պետական գրանցման թիվ 11899145

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2015, N 793-Ն 25.12.2015, N 335
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան