Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2003-25.10.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.11.17/26(144) Հոդ.58
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
10.01.2003
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
10.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.10.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 32003040

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

10 հունվարի 2003 թ.
ք. Երևան

N 2-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ (ՄԱՍՆԱԳՐԻ) ՏՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ (ՄԱՍՆԱԳՐԻ) ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) համապատասխան պահանջները, Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողներին օդանավ շահագործողի սերտիֆիկատ և ավիափոխադրողի սերտիֆիկատ (մասնագիր) հատկացնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի օգոստոսի 13-ի ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի թիվ 258 «Об утверждении «Положения об эксплуатационной сертификации и инспекции эксплуатантов воздушного транспорта»» հրամանը:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի սերտիֆիկատի և ավիափոխադրողի սերտիֆիկատի (մասնագրի) տրման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

3. Ճանաչել և կիրառել Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության կողմից ընդունված և հրապարակված «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ»-ը` ռուսերեն լեզվով:

4. Հաստատել.

ա) Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից տրվող Շահագործողի սերտիֆիկատի ձևը` համաձայն N 2 հավելվածի,

բ) Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից տրվող Ավիափոխադրողի սերտիֆիկատի (մասնագրի) ձևը` համաձայն N 3 հավելվածի,

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը թողնում եմ ինձ վրա:

 

Գլխավոր վարչության պետ՝

Ս. Մարգարյան

  

 

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2003 թվականի հունվարի 10-ի N 2-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ (ՄԱՍՆԱԳՐԻ) ՏՐՄԱՆ

 

1. Սույն կարգը մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածների, Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ» նորմատիվային փաստաթղթի հիման վրա:

2. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին ավիացիոն գործունեություն իրականացնելու համար օդանավ շահագործողի սերտիֆիկատի և ավիափոխադրողի սերտիֆիկատի (մասնագրի) տրման գործընթացը:

3. Օդանավ շահագործողին շահագործողի սերտիֆիկատ տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ գլխավոր վարչություն) պետի հրամանով հաստատված՝ Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ» ռուսերեն լեզվով հրապարակված նորմատիվային կանոնակարգի պահանջների համաձայն, հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի բ) կետը:

4. Շահագործողի սերտիֆիկատ ստանալու համար գլխավոր վարչության պետին ներկայացվում է հայտ՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

ա) Ընկերության կանոնադրություն,

բ) Պետական գրանցման վկայական,

գ) Օդանավ շահագործողի միջազգային թռիչքների կանոններին համապատասխանության նկարագրությունը,

դ) Միջազգային օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույց,

ե) Օդանավերի տեխնիկական սպասարկման ուղեցույց,

զ) Ավիաընկերության ավիացիոն անվտանգության ծրագիր,

է) Օդանավերի պետական գրանցման վկայական,

ը) Օդանավերի թռիչքային պիտանելիության վկայական,

թ) Օդանավերի, անձնակազմերի, երրորդ անձանց, ուղևորների, ուղեբեռի և բեռի նկատմամբ պատասխանատվության ապահովագրման վկայականներ:

5. Ներկայացված փաստաթղթերի փաթեթի վերաբերյալ գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումները գրավոր ներկայացնում են դիտողություններ ու առաջարկություններ, շրջաբերականի վրա կատարելով համապատասխան նշագրում:

6. Գրավոր հայտը ստանալուց հետո 25 (քսանհինգ)-օրյա ժամկետում գրավոր պատասխան է ներկայացվում հայտատուին՝ դիտողությունների, առաջարկությունների և լրամշակումների անհրաժեշտության վերաբերյալ:

7. Աննպատակահարմարության պատճառաբանությամբ հայտի մերժումն արգելվում է:

8. Շահագործողի սերտիֆիկատը, «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ»-ի պահանջներին բավարարելու դեպքում, ստորագրվում է գլխավոր վարչության պետի կողմից և գործողության մեջ է դրվում համապատասխան հրամանով:

9. Շահագործողի սերտիֆիկատը տրվում է մինչև 2 (երկու) տարի ժամկետով:

10. Շահագործողի սերտիֆիկատի գործողության ժամկետի լրանալուց 60 (վաթսուն) օր առաջ, օդանավ շահագործողը կարող է հայտ ներկայացնել սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարացնելու վերաբերյալ, սույն կարգի պահանջների համաձայն:

11. Օդանավ շահագործողի գործունեության վերահսկողությունն իրականացվում է «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ»-ի դրույթների համաձայն:

12. «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ»-ի 4-րդ գլխի 3-րդ մասի, 6-րդ գլխի 1-ին և 2-րդ մասերի, 10-րդ գլխի 2-րդ և 4-րդ մասերի, 11-րդ գլխի, հատուկ դրույթներ բաժնի Էյ, Բի, Սի, Դի, Ի, Էֆ և Ջի մասերի պահանջների խախտման դեպքում, շահագործողի սերտիֆիկատի գործողությունը կարող է կասեցվել գլխավոր վարչության պետի կողմից՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Նշված ժամկետում կանոնադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում, օդանավ շահագործողի սերտիֆիկատի գործողությունը կարող է դադարեցվել:

13. Ուղևորների, բեռների և փոստի առևտրային ավիափոխադրումների իրականացման համար գործող օդանավ շահագործողի սերտիֆիկատ ունեցող ընկերությանը, ներկայացված գրավոր հայտի և ծրագրի հիման վրա տրվում է ավիափոխադրողի սերտիֆիկատ (մասնագիր), որտեղ նշվում է գործունեության մանրամասները և սերտիֆիկատի նկատմամբ կիրարկելի հատուկ պայմաններն ու սահմանափակումները, ելնելով օդանավ շահագործողի կազմակերպական, ֆինանսական, տեխնիկական, թռիչքների անվտանգության ապահովման առկա հնարավորություններից:

14. Օդանավ շահագործողին ավիափոխադրողի սերտիֆիկատ (մասնագիր) տրվում է իրականացվելիք օդային փոխադրումների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ ներկայացվող հետևյալ տեղեկությունների հիման վրա՝

ա) իրականացվելիք ավիափոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, փոստային, համակցված),

բ) առաջարկվող ծառայությունները,

գ) օդային փոխադրումների իրականացման տարածաշրջանները և երկրները, դրանց կողմից ներկայացվող համապատասխան թռիչքային, տեխնիկական պահանջների բավարարման հիմնավորում:

15. Ավիափոխադրողի սերտիֆիկատը (մասնագիրը), համապատասխան սահմանափակումների վերաբերյալ մասնագրով, գործում է շահագործողի սերտիֆիկատի գործունեության ժամկետում: Նրա գործունեությունը կարող է դադարեցվել գլխավոր վարչության պետի կողմից, եթե օդանավ շահագործողը չի բավարարում սերտիֆիկատով և մասնագրով նախատեսված պայմաններին:

16. Ավիափոխադրողի սերտիֆիկատի (մասնագրի) առկայության դեպքում, օդանավ շահագործողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է դիմել չվացուցակի ենթակա և չվացուցակին չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության լիցենզիա և օդային երթուղիների շահագործման թույլտվություն ստանալու համար:

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

Հավելված N 2 
Հայաստանի Հանրապետության կառավարությանն 
առընթեր քաղաքացիական ավիացիայի 
գլխավոր վարչության պետի 
2003 թվականի հունվարի 10-ի 
թիվ 2-Ն հրամանի 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
ГЛАВНОЕ УПРАВЛЕНИЕ ГРАЖДАНСКОЙ АВИАЦИИ
REPUBLIC OF ARMENIA
GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION

 

ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

СЕРТИФИКАТ ЭКСПЛУАТАНТА

AIR ՕPERATՕR CERTIFICATE

 

Սույնով հավաստիացվում է, որ

Настоящим удостоверяется, что

This certifies that

________________________________________ ________________________________________ ________________________________________

(Շահագործողի անվանումը և գտնվելու վայրը)

(Название и адрес Эксплуатанта)

(Operator's name and location)

 

 

բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի Կոնվենցիայի դրույթներին, որոնք կանոնակարգում են քաղաքացիական ավիացիայի օդանավեր շահագործողների հավաստագրումը, և կարող է կատարել ավիացիոն գործունեություն համաձայն շահագործման վերաբերյալ հատուկ դրույթներում պարունակվող պայմաններին ու սահմանափակումներին, որոնք հանդիսանում են սույն վկայականի անքակտելի մասը:
Սույն Սերտիֆիկատը չի թույլատրվում փոխանցել, այն կարող է չեղյալ համարվել, կասեցվել, գործողությունը կարող է դադարեցվել, փոփոխվել համաձայն գործող կարգի:

  признан соответствующим требованиям законодательства Республики Армения и положениям Чикагской Конвенции о международной гражданской авиации, регламентирующим сертификацию эксплуатантов воздушныx судов гражданской авиации, и способен осуществлять авиационную деятельность в соответствии с условиями и ограничениями, содержащимися в Эксплутационныx сертификацияx, являющиxся неотьемлемой частью данного Сертифика.
Настоящий Сертификат не подлежит передаче, он может быть онулирован, приостановлен, изменен в установленном порядке.
 

has met the requirements of the Republic of Armenia Legislation and the terms of the Chicago Convention on International Civil Aviation for the issuance of Civil Aviation Air Operator Certificate and is hereby authorized for air operations in accordance with the conditions and limitations contained in the operation specifications which are integral part of this Certificate.
This Certificate is not transferable and may be suspended, superseded or revoked in accordance with the established order.

 

 

Սերտիֆիկատի համարը 000 Տրման ամսաթիվը 00.00.200.. Ուժի մեջ է մինչև 00.00.200...
Номер сертификата    Дата утверждения   Действителен до  
Certificate number   Effective from   Valid till  

Գլխավոր վարչության պետ (ստորագրություն)   Կ.Տ.   ...................................
Начальник Главного Управления  (подпись)    М.П.   ...................................
Director General (signature)   Seal   ...................................

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

Հավելված N 3 
Հայաստանի Հանրապետության կառավարությանն 
առընթեր քաղաքացիական ավիացիայի 
գլխավոր վարչության պետի 
2003 թվականի հունվարի 10-ի 
թիվ 2-Ն հրամանի 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
ГЛАВНОЕ УПРАВЛЕНИЕ ГРАЖДАНСКОЙ АВИАЦИИ
REPUBLIC OF ARMENIA
GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION

 

ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ (ՄԱՍՆԱԳԻՐ)

СЕРТИФИКАТ АВИАПЕРЕВОЗЧИКА (ДОПОЛНЕНИЕ)

AIR CARRIER CERTIFICATE (ANNEX)

 

Սույնով հավաստիացվում է, որ

Настоящим удостоверяется, что

This certifies that

 

 

(Շահագործողի անվանումը և գտնվելու վայրը)

(Название и адрес Эксплуатанта)

(Operator's name and location)

 

 

բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի Կոնվենցիայի դրույթներին և ...................... պահանջներին, որպես առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիաընկերություն: Ավիաընկերությանը թույլատրվում է իրականացնել ... (ուղևորային, բեռնային, փոստային կամ համակցված).. փոխադրումներ .................. տարածաշրջաններում:
Սույն Սերտիֆիկատը ուժի մեջ է Շահագործողի սերտիֆիկատի հետ համատեղ ներկայացնելու դեպքում:

  признан соответствующим требованиям законодательства Республики Армения и положениям Чикагской Конвенции о международной гражданской авиации и требованиям ......................., как авиакомпания выполняющая коммерческие воздушные перевозки.
Авиокомпании разрешается выполнять воздушные....(пассажирские, грузовые, почтовые или комбинированние)... авиаперевозки в .................. регионаx.
Настоящий Сертификат действителен при представлении Сертификата эксплуатанта.
 

has met the requirements of the Republic of Armenia Legislation and the terms of the Chicago Convention on International Civil Aviation and requirements of the ....................... organizations, as an Airline for operating commercial operations. Airline is permits for operation ...(passenger, cargo, mail or combined)... flights in the ................. regions.
This Certificate is valid with Air Operator Certificate.

 

 

Սերտիֆիկատի համարը 000 Տրման ամսաթիվը 00.00.200.. Ուժի մեջ է մինչև 00.00.200...
Номер сертификата    Дата утверждения   Действителен до  
Certificate number   Effective from   Valid till  

Գլխավոր վարչության պետ (ստորագրություն)   Կ.Տ.   ...................................
Начальник Главного Управления  (подпись)    М.П.   ...................................
Director General (signature)   Seal   ...................................

 

 

  

Օդանավի տիպ
Тип воздушного судна
Type of aircraft

_______________________________

_______________________________

_______________________________

_______________________________

_______________________________

  

_______________________________

_______________________________

_______________________________

_______________________________

_______________________________

  

 

 

 

 

___________________________

ամսաթիվ, ստորագրություն, կնիք
дата, подпись, печать
date, signature, seal

 

 


___________________________
ամսաթիվ, ստորագրություն, կնիք
дата, подпись, печать
date, signature, seal

 

 

Փոփոխություններ և լրացումներ
Изменения и дополнения
Authorized revisions

_______________________________

_______________________________

_______________________________

_______________________________

_______________________________

  

_______________________________

_______________________________

_______________________________

_______________________________

_______________________________

  

_______________________________

_______________________________

_______________________________

_______________________________

_______________________________

  

 

 

 

 

___________________________

ամսաթիվ, ստորագրություն, կնիք
дата, подпись, печать
date, signature, seal

 

 


___________________________
ամսաթիվ, ստորագրություն, կնիք
дата, подпись, печать
date, signature, seal

 

  

 


___________________________
ամսաթիվ, ստորագրություն, կնիք
дата, подпись, печать
date, signature, seal