Գլխավոր տեղեկություն
Համար
5
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-06.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
12.01.1999
Ստորագրման ամսաթիվ
12.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

12 հունվարի 1999 թ.

թիվ 5

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ ՔԱԳՎ Կանոնադրության 2-րդ հոդվածի 3. կետի «ա» և «դ» ենթակետերով, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վAկայականներ տալու գործընթացը միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության չափանիշներին ու պահանջներին համապատասխանեցնելու և «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վկայականներ տալու մասին կանոնակարգը» հաստատելու և գործողության մեջ դնելու նպատակով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վկայականներ տալու մասին կանոնակարգը» (կցվում է):

2. Կանոնակարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն` գրանցելու համար:

 

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր

վարչության պետի

«12» հունվարի 1999 թ.

թիվ 5 հրամանով

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վկայականներ տալու մասին կանոնակարգը մշակված է ՀՀ վարչապետի 1998 թ. հուլիսի 8-ի թիվ 398 որոշմամբ հաստատված ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրության հիման վրա, հաշվի առնելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության չափանիշներն ու պահանջները:

2. Սույն Կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիոն մասնագետներին վկայականներ տալու կարգը:

3. Մասնագետների վկայականների տրման հիմնական նպատակն է վկայականների հատկացումը կարգավորող պահանջների համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին (Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայի Հավելված 1, DOC 9379-AN/916);

4. ՀՀ քաղաքացիական ավիացիոն մասնագետների վկայականի ձևը հաստատվում է ՀՀ ՔԱԳՎ պետի հրամանով (Հավելված մինչև 5):

5. Մասնագետի վկայականը պահվում է ավիացիոն մասնագետի մոտ: Վկայականի բացակայության դեպքում մասնագետը համարվում է անձեռնահաս և չի կարող թույլատրվել աշխատանքների:

6. Վկայականների տրման գրանցման մատյանը վարում է բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) քարտուղարը:

7. Վկայականները տրվում են ներքոհիշյալ մասնագետներին`

- օդաչուները

- թռիչքային ղեկապետերը

- թռիչքային ինժեներները

- բորտ ռադիոհաղորդողները

- բորտ ուղեկցորդները

- օդային երթևեկության կարգավարները

- ավիացիոն տեխնիկական ինժեներները

- ավիատեխնիկները

- բորտ օպերատորներ

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ

 

1. Վկայականների բովանդակությունը, ձևը և կետերի համարակալման կարգը մշակված են սույն Կանոնակարգի պահանջների հիման վրա` հաշվի առնելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի (1944 թ.) թիվ 1 հավելվածի ստանդարտների և հանձնարարականների պահանջները:

2. Քաղաքացիական ավիացիոն բոլոր կարգի մասնագետների վկայականները միասնական ձևի են և պարունակում են հետևյալ կետերը.

1. - պետության անունը,

2. - վկայականի անվանումը,

3. - վկայականի սերիան և հերթական համարը,

4. - ազգանուն, անուն,

5. - վկայականի տիրոջ ծննդյան թվականը,

6. - վկայականի տիրոջ քաղաքացիությունը,

7. - վկայականի տիրոջ անձնական ստորագրությունը,

8. - վկայական տվող պետական կառավարման մարմնի անվանումը,

9. - վկայականի 2-րդ և 12-րդ կետերում նշված պարտականությունների կատարման համար վկայականի տիրոջ իրավասությունները,

10. - վկայական տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և հանձնման տարեթիվ-ամսաթիվ,

11. - վկայական տվող պետական կառավարման մարմնի կնիքը,

12. - որակավորման նշումներ, օդանավի տեսակի, դասի և տիպի, օդանավում պարտականությունների կատարման թույլտվությունը, երթևեկության ծառայության կարգավարների կոնկրետ պարտականությունների կատարման թույլտվությունը` կարգավարական կետերի նշմամբ և ինժեներների ու ավիացիոն տեխնիկների կոնկրետ պարտականությունների կատարման թույլտվությունը,

13. - հատուկ նշումներ` կապված պաշտոնական պարտականությունների կատարման թույլտվության պայմանների հետ (հրահանգչական աշխատանքի թույլտվության, օդերևութաբանական մինիմումներ վայրէջքամուտքի համար և այլն),

14. - այլ տվյալներ կարգի շնորհման և դրա հետագա փոփոխությունների, աշխատավայրի մասին և այլն:

Կետերի տեքստը տպագրված է հայերեն և անգլերեն:

3. Վկայականների չափերը բացված տեսքով` 100 x 140 մմ:

4. Քաղաքացիական ավիացիոն մասնագետների համար սահմանվում են վկայականների հետևյալ տեսակները,

- օդաչուի վկայական - շապիկը` կանաչ,

- թռիչքային ղեկապետի վկայական - շապիկը` կարմիր,

- թռիչքային ինժեների վկայական - շապիկը` շագանակագույն,

- բորտ ռադիոհաղորդողի վկայական- շապիկը` կապույտ,

- բորտ օպերատորի վկայական - շապիկը` սպիտակ,

- բորտ ուղեկցոդի վկայական - շապիկը` սպիտակ,

- օդային երթևեկության կարգավարի վկայական - շապիկը` դեղին,

- օդանավերի և ավիացիոն շարժիչների սպասարկման, ախտորոշման

ինժեների վկայական` - շապիկը` շագանակագույն,

- ավիացիոն և ռադիոտեղորոշման սարքավորումների տեխսպասարկման

ինժեների վկայական - շապիկը` շագանակագույն,

- օդանավերի և ավիացիոն շարժիչների տեխսպասարկման ավիացիոն

տեխնիկի վկայական - շապիկը` շագանակագույն,

- սարքերի և էլեկտրասարքավորումների, ռադիոէլեկտրոնային

սարքավորումների տեխսպասարկման ավիատեխնիկի վկայական

- շապիկը` շագանակագույն: 

III. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՄՆ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Քաղաքացիական ավիացիոն մասնագետների վկայականները բովանդակում են 14 կետ, որոնք ձեռքով սև տուշով լրացվում են հստակ և ընթեռնելի ձեռագրով` առանց ջնջումների և ուղղումների` հայերեն և անգլերեն լեզուներով:

Վկայականներում գրանցումների ստանդարտները շարադրված են 1-ից 4-րդ հավելվածներում:

2. Քաղաքացիական ավիացիայի մասնագետների վկայականները լրացվում և ձևակերպվում են հետևյալ կերպ.

2.1. 4-րդ կետում հայերեն և անգլերեն նշվում է վկայականի տիրոջ անունը, ազգանունը,

2.2. 5-րդ կետում ծննդյան թվականը նշվում է արաբական թվերով,

2.3. 6-րդ կետում նշվում է վկայականի տիրոջ քաղաքացիությունը,

2.4. 7-րդ կետում վկայականի տերը դնում է իր ստորագրությունը:

Նույն էջում ստորագրությունից վեր փակցվում է տիրոջ լուսանկարը` համազգեստով, երեսադեմով, առանց գլխարկի: Լուսանկերի չափը` 4 x 5 սմ:

Լուսանկերն ու անձնական ստորագրությունը վավերացվում են կնիքով, որի տեղը նշված է Կ.Տ. տառերով:

2.5. Վկայականի 10-րդ կետում դրվում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի ստորագրությունը և վկայականը տալու տարեթիվ-ամսաթիվը:

2.6. Վկայականի 11-րդ կետում Կ.Տ. տառերով նշված տեղում դրվում է ՔԱԳՎ կնիքը:

2.7. Վկայականի 9-րդ կետում գրանցվում է վկայականի գործողության ժամկետը` ըստ բժշկա-թռիչքային փորձաքննական հանձնաժողովի տված հավաստագրի, դրվում է պաշտոնատար անձի ստորագրությունը, որը վավերացվում է կազմակերպության (հիմնարկի) կնիքով:

2.8. Օդաչուի, թռիչքային ղեկապետի, թռիչքային ինժեների, բորտ ռադիոհաղորդողի, բորտ օպերատորի, բորտ ուղեկցորդի վկայականների 12-րդ կետում նշվում է օդանավի տեսակը, տիպը, դասը (միաշարժիչ կամ բազմաշարժիչ` ինքնաթիռի համար և միապտուտակ կամ բազմապտուտակ` ուղղաթիռի համար) և պաշտոնը` կախված շնորհված որակավորումից.

- օդանավի հրամանատար,

- երկրորդ օդաչու,

- թռիչքային ղեկապետ,

- թռիչքային ինժեներ,

- բորտ ռադիոհաղորդող,

- բորտ ուղեկցորդ,

- բորտ օպերատոր:

Ինժեների և ավիացիոն տեխնիկի վկայականի 12-րդ կետում նշվում է.

- օդանավի տիպը և մոդիֆիկացիան.

- վկայականի տիրոջ մասնագիտությունը,

- օդանավի տեխնիկական սպասարկման տեսակները, որոնց կատարումը թույլատրված է վկայականի տիրոջը:

Ավիացիոն աշխատանքներ կատարող մասնագետների վկայականների 12-րդ կետում նշվում են աշխատանքի այն տեսակները, որոնք նրանց թույլատրված է կատարել սահմանված կարգով:

Օդաչուական կազմի ավիամասնագետների պատրաստման ժամանակաշրջանում վկայականի այս կետում նշվում է թռիչքների թույլտվություն որպես ստաժոր:

Օդային երթևեկության կարգավարների վկայականի 12-րդ կետում նշվում է կարգավարական կետի /կետերի/ անունը, որտեղ թույլատրված է աշխատել վկայականի տիրոջը, թույլատրման տարեթիվ-ամսաթիվը և հրամանի համարը:

Վկայականի 12-րդ կետում գրանցվում են տվյալներ վկայականի տիրոջն ընձեռնվող հատուկ իրավունքների մասին, ինչպիսիք են հրահանգչական աշխատանքի թույլտվությունը, թռիչքների և վայրէջքների մինիմումները, ինչպես նաև այլ տվյալներ:

Երթևեկության ծառայության կարգավարի վկայականի 12-րդ կետում գրանցվում են տվյալներ վկայականի տիրոջն ընձեռնվող հատուկ իրավունքների մասին, ինչպիսիք են հրահանգչական աշխատանքի օդային երթևեկության կառավարման թույլտվությունը 1-ին, 2-րդ, 3-րդ կատեգորիաների մինիմումներով և այլն:

Ինժեներա-տեխնիկական կազմի վկայականների 12-րդ կետում նշվում են տվյալներ առանձին աշխատանքների կատարման թույլտվության մասին, որոնց ցանկը սահմանվում է օդանավի տեխնիկական սպասարկման կանոնակարգով:

Քաղաքացիական ավիացիայի բոլոր մասնագետների վկայականների 12-րդ կետում արված բոլոր գրանցումները և դրանց փոփոխությունները վավերացվում են ՀՀ ՔԱԳՎ ԲՈՀ-ի նախագահի ստորագրությունով և վարչության կնիքով:

2.9. 13-րդ կետում գրանցվում են տվյալներ մասնագետի կարգի շնորհման մասին:

2.10. Վկայականի 14-րդ կետում նշվում է կազմակերպության անվանումը, որտեղ աշխատում է վկայականի տերը: Նույն կետում նշվում են հրամանատարա-հրահանգչական և տեսչական կազմերի պաշտոնները:

2.11. Վկայականի տիրոջը չի թույլատրվում մասնակցել թռիչքին կամ անցնել իր պարտականությունների կատարմանը հետևյալ դեպքերում.

- առկա են ջնջումներ

- վկայականում բացակայում են առանձին թերթեր

- լրացել է վկայականի գործողության ժամկետը

- վկայականը կորել է

 

IV. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

   

1. Վկայականներ տալու համար հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշումը:

2. Բարձրագույն որակավորման հանձնաժողովի տված վկայականները ստորագրում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, նրա տեղակալը:

3. ԲՈՀ նախագահը կազմում և հաստատում է ըստ ավիաընկերությունների մասնագիտացման վկայականների տրման գրաֆիկը:

4. Քաղաքացիական ավիացիայի մասնագետի այլ աշխատանքի անցնելու կամ սեփական ցանկությամբ, առողջական վիճակի պատճառով ազատվելու դեպքում վկայականը պահպանվում է մասնագետի մոտ:

5. Վկայականը կորցնելիս, յուրաքանչյուր առանձին դեպքի համար ներկայացվում է բացատրություն կազմակերպության համապատասխան ծառայությանը, որը ներկայացվում է ՀՀ ՔԱԳՎ ԲՈՀ:

6. Կազմակերպության համապատասխան ծառայության որոշումը հանձնվում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովին, որն անվավեր է ճանաչում կորած վկայականը և լուծում է մասնագետին վկայականի կրկնօրինակ տալու հարցը:

7. Վկայականի կրկնօրինակը լրացնելիս առաջին էջում դրվում է կնիք կամ սև տուշով արվում է «կրկնօրինակ» գրառումը:

8. Այն մասնագետներին, որոնց խախտումների կտրոնները մարված են, նոր մասնագիտական վկայականները տրվում են միայն խախտումների կտրոնները վերականգնելու որոշումը ընդունելուց հետո:

9. Մասնագետների նոր վկայականները տրվում են հին տիպի գործող վկայականների ներկայացման դեպքում: Հին տիպի վկայականը կարող է թողնվել մասնագետի մոտ` վկայականի վրա մարման գրառումը կատարելու պայմանով:

10. Հին տիպի վկայականներում XI կետից հետո կարմիր թանաքով կատարվում է «Մարված է» գրառումը: Գրառումը հաստատվում է ԲՈՀ նախագահի կամ նրա տեղակալների ստորագրությամբ:

11. Մասնագետներին տրվող նոր տիպի վկայականները գրանցվում են գրանցման մատյանում` հաշվետվության հիման վրա (հավելված 5):

12. Աշխատանքների տեսակների թույլտվության, մինիմումների և այլնի վերաբերյալ նշումները նոր վկայականներում իրականացվում են ավիաընկերությունների ավագ թռիչքային ղեկավարների, համապատասխան ծառայությունների ղեկավարների կողմից:

13. Մասնիագիտական վկայականների շնորհումը իրականացվում է հանդիսավոր պայմաններում:

  

V. ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

        

1. Վկայականների գործողության ժամկետների երկարացումը նշանակում է որակավորման հաստատում:

2. Վկայականի գործողության ժամկետը սահմանվում է.

- օդաչուների համար - մեկ տարի

- թռիչքային ղեկապետերի համար - մեկ տարի

- թռիչքային ինժեներների համար - մեկ տարի

- բորտ ռադիոհաղորդողների համար - մեկ տարի

- բորտ ուղեկցորդների համար - մեկ տարի

- բորտ օպերատորների համար - մեկ տարի

- օդային երթևեկության կարգավարների համար - մեկ տարի

- ինժեներների և ավիացիոն տեխնիկների համար - հինգ տարի

Վկայականի գործողության ժամկետը լրանալուց հետո վկայականը ենթակա է երկարացման (IX կետում):

3. Վկայականների գործողության ժամկետի երկարացումը (մասնագիտության հաշվառմամբ) կատարվում է.

- բժշկա-թռիչքային փորձաքննական հանձնաժողով անցնելու մասին տեղեկանքի,

- տեղի որակավորման հանձնաժողովի, (ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության բարձրագույն որակավորման հանձնաժողովի) քննությունների հանձնման գնահատականների թերթի,

- օդանավավարման, ինքնաթիռավարման տեխնիկայի, գործնական աշխատանքի ստուգման արդյունքների,

- համալիր (ընթացակարգային) վարժասարքով մարզման արդյունքների հիման վրա:

Օդաչուական կազմի վկայականների գործողության ժամկետի երկարացման կարգը սահմանված է «ՀՀ Քաղաքացիական ավիացիայի թռիչքային աշխատանքի կազմակերպման»ձեռնարկում:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համապատասխան բաժինների հրամանատարա-տեսչական կազմի, թռիչքային տնօրենների (թռիչքաղեկավարների), ավիաընկերությունների թռիչքների անվտանգության տեսչության պետերի,

Ավիաուսումնական կենտրոնի տնօրենի վկայականների գործողության ժամկետը երկարացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ԲՈՀ-ի նախագահը:

Երթևեկության ծառայության մասնագետների, օդանավի ուղեկցորդների, ինժեներա-տեխնիկական կազմի տեսական գիտելիքների և գործնական աշխատանքի ստուգումը կատարվում է կազմակերպությունների տեղական որակավորման հանձնաժողովում:

Տեսական գիտելիքների ստուգման արդյունքները գրանցվում են գնահատականների թերթիկում, իսկ գործնական աշխատանքի արդյունքները` թռիչքագրքույկում (ստուգման թերթիկ) գնահատականների և գործնական աշխատանքների թերթիկները պահվում են մասնագետի գործում:

Վկայականի ժամկետի երկարացման դեպքում օդանավավարման, ինքնաթիռավարման տեխնիկայի և գործնական աշխատանքի ստուգումը կարող է համատեղվել ստուգումների այլ տեսակներով:

Այլ տիպի օդանավերի շահագործման նպատակով, վերաորակավորված օդաչուական կազմի անձանց համար, ընդհանուր «հինգ» գնահատականի դեպքում, վկայականի գործողության ժամկետը երկարացնելիս, տվյալ տիպի օդանավում աշխատելու առաջին տարվա ընթացքում թույլատրվում է «չորս» գնահատականը` օդանավավարման, ինքնաթիռավարման տեխնիկայի կամ թռիչքի ժամանակ գործնական աշխատանքից:

Նոր ավիացիոն տեխնիկայի շահագործման նպատակով վերաորակավորելիս մասնագետների ստացած գնահատականները որակավորման բարձրացման դասընթացների ավարտից հետո վկայականների գործողության ժամկետը երկարացնելու դեպքում ուժի մեջ են մեկ տարվա ընթացքում:

Հատուկ առարկաներից այնպիսի գնահատականներ ստանալու դեպքում, որոնք չեն համապատասխանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անձնակազմի դասակարգման կանոնադրության պահանջներին, կրկին հանձնումը կարող է թույլատրվել բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի կողմից ոչ շուտ, քան մեկ շաբաթ անց:

Օդանավավարման, ինքնաթիռավարման տեխնիկայի, թռիչքի ժամանակ գործնական աշխատանքից և օդային երթևեկության կառավարումից պահանջվածից ցածր գնահատականներ ստանալու դեպքում մսասնագետին ընձեռնվում է լրացուցիչ վարժանքի հնարավորություն` հետագա ստուգմամբ:

Մասնագիտական առարկաներից, օդանավավարման, ինքնաթիռավարման տեխնիկայից, գործնական աշխատանքից և օդային երթևեկության կառավարումից պահանջվածից կրկին ցածր գնահատականներ ստացած մասնագետները թույլ չեն տրվում աշխատանքի:

Նրանց հետագա օգտագործման մասին որոշում է կայացնում կազմակերպության ղեկավարությունը:

 

Հավելված 1

Ավիացիոն անձնակազմի վկայականներում որակավորման

գրանցումների նմուշներ

 

ԹՌԻՉՔԱՅԻՆ ԿԱԶՄ

 

12. Qualificational Markings

12. Որակավորման գրանցումներ

«Multi-engine, land, aircraft

«Բազմաշարժիչ, ցամաքային

Tu-154B/M/, captain /first

ինքնաթիռ Տու-154Բ(Մ), օդանավի

officer (co-pilot), navigator,

հրամանատար (երկրորդ օդաչու,

flight engineer, flight mechanic,

ղեկապետ, բորտինժեներ,

radio-operator,load master/

բորտմեխանիկ, բորտռադիստ,

բորտօպերատոր)»

«Captain-trainee on IL-86 AC

«Օդանավի հրամանատար-ստաժոր

/navigator-trainee, flight

Իլ-86 ինքնաթիռում (ղեկապետ-

engineer-trainee.../

-ստաժոր, բորտինժեներ-ստաժոր և այլն)

«Is certified for instructor's

«Թույլատրված է հրահանգչական

activity on Tu-134 AC»

աշխատանքի Տու-134 օդանավում»

«Is certified for the

«Թույլատրված է միջազգային

International Flights»

թռիչքների»

«Is certified for flights by the

«Թույլատրված է թռիչքների ըստ

II CAT meteominimum /base - 30 m,

II-րդ կատեգորիայի

visibility - 400 m take off-200 m/

օդերևութամինիմումի (30x400 մ

by Tu-154B/M/ AC as captain,

վերթիռ 200 մ) Տու-154 Բ(Մ)

ինքնաթիռում որպես օդանավի

հրամանատար»

For the other membersm of the

Անձնակազմի մյուս անդամների

crew: «Is certified for flight by

համար. «Թույլատրված է

the CAT II meteominimum by

թռիչքների Տու-154 Բ(Մ)

Tu-154B/M/ AC»

ինքնաթիռով` ըստ II-րդ

կատեգորիայի օդերևամինիմումի»

Grades of first /second, third/

Քաղավիացիայի օդաչուի

CA pilot /navigator, engineer.../

(բորտինժեներների, ղեկապետի...)

has been given on «___» _____ 19

առաջին (երկրորդ, երրորդ) կարգը

Protocol of HQC of GDCA RA N ___

շնորհված է 19 ... թ. » «-ին

ՀՀ քաղավիացիայի գլխ.վարչության

բարձրագույն որակավորման հանձնաժողովի

 

թիվ .... արձանագրություն

4-րդ դասի ինքնաթիռների

թռիչքակազմի համար

 

 

Single-Prop. Helicopter, Mi-8,

Մի-8 միապտուտակ ուղղաթիռ,

captain /co-pilot, Flight mechanic

/օդանավի հրամանատար (երկրորդ օդաչու, բորտմեխանիկ)

«Is certified for flights with the

Թույլատրված է ինքնուրույն

right of landing spot /selection/

թռիչքների` օդից վայրէջքային

from the air

հրապարակների ընտրությամբ` ըստ

according to VMC; cloud/base 200m,

դիտողական թռիչքների կանոնների

visibility 3000 m, wind 25 m/sec.

ամպ. H = 200 մ. տեսանելիութ.

3000 մ. քամին 25 մ/վ

«Is certified for flights according

Թույլատրված է թռիչքների` ըստ

to IMC meteominima; cloud/base 150m visibility 2000 m, wind 25 m/sec.

սարքերով թռիչքների կանոնների

օդերևութ. մինիմումի (ամպ. H = 150 մ տեսանել-2000 մ քամ.-25մ/վ)

«Is certified for off-route flights

Թույլատրված է արտաչվագծային

with the right of landing spot

թռիչքների լեռնային տեղանքում

selection from air in the

օդից հրապարակներ ընտրելու

mountainous area on the terrain up

իրավունքով (H ռելիեֆի վրա

to 2000 m

մինչև 2000 մ)

«Is certified for night flights

Թույլատրված է գիշերային

/cloud/base 450 m, vis. 4000 m,

 ինքնուրույն թռիչքների

wind-15 m/sec

(ամպ. H 450 մ, տեսանել-

4000 մ. քամ.15 մ/վ)

«Is certified for day and night IMC

Թույլատրված է ինքնուրույն

flights /cloud/base = 150 m,

թռիչքների` ըստ սարքերով

visibility 2000 m, wind 15 m/sec.

թռիչքների կանոնների ցերեկը և

գիշերը (ամպ. H = 150 մ տեսանել 2000 մ. քամ. 15 մ/վ)

«Is certified for flights with the

 Թույլատրված է ինքնուրույն

use of outer hanger bracket in

թռիչքների լեռնային տեղանքում

mountainous area on the terrain up

արտաքին կախոցի կիրառմամբ

to 2000 m (H-մինչև 2000 մ.)

«Is certified for the

Թույլատրված է շինարարական-

construction-assembling woeks.

մոնտաժային աշխատանքների

«Is certified for the gravometrical

Թույլատրված է ծանրաչափական

films performance

նկարահանումների կատարման

«Is certified for the forest

Թույլատրված է անտառավիացիոն

aviation works with the use of

աշխատանքների կատարման` իջուցիչ

bowing facilities and flags

սարքերի և վիմպելների ու բեռի

/drjpped message bag/ and cargo

վարնետքի կիրառմամբ

jettison.

«Is certified for the performanse

Թույլատրված է հարթավայրային և

of safe and resque filming flights

բլրաշատ (լեռնային) տեղանքում

in the plain and hilly areas

որոնողական-նկարահանման

/mountainous/

աշխատանքների կատարման

Is certified for safe and resque

Թույլատրված է որոնողական-

operations

փրկարարական թռիչքների կատարման

«Is certified for the performance

 Թույլատրված է կատարելու վայրի

of animal fighting flights

կենդանիների որսի թռիչքներ

«Is certified for the

Թույլատրված է կատարելու տեղանքի

investigation flight for the

ռադիացիոն հետախուզում

identification of radiation areas

ԱՆ-2-Ի ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

«Is certified for flights by

Թույլատրված է ինքնուրույն

minima cl/base 200, visibility

թռիչքների ըստ H = 200, տեսանել

3000 m, VMC, wind 15 m/sec 3000 մ,

դիտողական թռիչքների

կանոնների, քամ. -15 մ/վ

մինիմումի

«Is certified for flight by the

Թույլատրված է թռիչքների`

following minima /c/base 200, vis.

200 x 3000, դիտողական

3000 m, VMC, wind 18 m/sec

թռիչքների կանոնների, քամ.

18 մ/վ մինիմումով

«Is certified for flight

Թույլատրված է թռիչքների

performance by minima /c/base 150,

կատարման ըստ 150 x 3000,

vis. 3000 m, VMC, wind 18 m/sec

դիտողական թռիչքների կանոնների,

քամ. 18 մ/վ մինիմումի

«Is certified for flight

Թույլատրված է թռիչքների

performance /c/base 150,

կատարման 150 x 2000, ըստ

vis.- 2000 m, IMC, wind 18 m/sec

սարքերով թռիչքների կանոնների,

քամ. 18 մ/վ մինիմումի

«Is certified for flight

Թույլատրված է թռիչքների

performance /c/base 80,

կատարման 80 x 1000, ըստ

vis.- 1000 m, IMC,

 / սարքերով թռիչքների կատարման

մինիմումի

«Is certified for flight

Թույլատրված է թռիչքների

performance /c/base 100,

 կատարման ցերեկը` ըստ

vis.- 1000 m, IMC, in the day 100 x 1000,

հատուկ դիտողական

time/

թռիչքների կանոնների մինիմումի

«Is certified for flight

Թույլատրված է թռիչքների

performance /c/base 300,

կատարման գիշերը` ըստ

vis.- 4000 m, IMC, at night 300 x 4000,

հատուկ դիտողական

time/

թռիչքների կանոնների մինիմումի

«Is certified for performance

of oufroute flights with the

right of landing spots

celection from the air

«Is certified for avia-chemical

Թույլատրված է թռիչքների`

flights performance

ավիացիոն քիմիական աշխատանքների կատարման համար

«Is certified for avia-chemical

Թույլատրված է թռիչքների`

flights performance in the

լեռնային տեղանքում ավիացիոն

mountainous area

քիմիական աշխատանքների կատարման համար

«Is certified for avia forest

Թույլատրված է անտառավիացիոն

works performance

աշխատանքների կատարման

OTHER DETAILS

«Այլ տեղեկություններ«-ում

Republic of Armenia General

Հայաստանի Հանրապետության

department of Civil Aviation

քաղաքացիական ավիացիայի գլխավոր

վարչություն

The Chief of Flight Operation

Թռիչքային աշխատանքների

Department

կազմակերպման բաժնի պետ

The Chief of Flight Safety

Թռիչքների անվտանգության

Inspection

տեսչության պետ

The Senior pilot-inspector of

Թռիչքային աշխատանքների

the FO /FSI/

կազմակերպման բաժնի (թռիչքների

անվտանգության տեսչության)

գլխավոր տեսուչ-օդաչու

The Senior navigator of FO /FSI/

Թռիչքային աշխատանքների

կազմակերպման բաժնի գլխավոր

ղեկապետ

The Senior flight

Թռիչքային աշխատանքների

engineer-inspector of FO /FSI/

կազմակերպման բաժնի (թռիչքների անվտանգության տեսչության)

գլխավոր տեսուչ-բորտինժեներ

 

The Senior pilot-inspector of

Թռիչքային աշխատանքների

FO /FSI/

կազմակերպման բաժնի

(թռիչքների անվտանգության տեսչության)

/the navigator-inspector,

flight engineer-inspector/

 առաջատար տեսուչ-օդաչու

(տեսուչ-ղեկապետ,

տեսուչ-բորտինժեներ)

GDCA RA

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչություն

 

Armenian airlines /AAL/

Հայկական ավիաուղիներ

Avia-Urartu

Ավիա-Ուրարտու

Ararat-Avia

Արարատ-Ավիա

Goumri Airlines

Գյումրիի ավիաուղիներ

Yerevan-Avia

Երևան-Ավիա

Dvin-Avia

Դվին-Ավիա

Jupiter-Avia

Յուպիտեր-Ավիա

Sipan

Սիփան

Armavia

Հայավիա

The Fliaht Director

Թռիչքային տնօրեն

The Chief of Flying Division

Թռիչքային ջոկատի հրամանատար

The Chief of Flying Service

Թռիչքային ծառայության պետ

The Deputy Chief of Flying Service

Թռիչքային ծառայության պետի տեղակալ

The Avia Squardron Captain

Ավիացիոն էսկադրիլիայի հրամանատար

 

The Avia Squardron Captain

Ավիացիոն էսկադրիլիայի

Assistent

փոխհրամանատար

Pilot-Instructor

Հրահանգիչ-օդաչու

The Senior Navigator of Flight

Թռիչքային ծառայության ավագ

Operation Service

ղեկապետ

The Senior Flight Engineer of

Թռիչքային ծառայության ավագ

Flight Operation Service

հրահանգիչ-բորտինժեներ

 

 

Հավելված 2

Ավիացիոն անձնակազմի վկայականներում

որակավորման

գրանցումների նմուշներ

 

 

ԲՈՐՏՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐ

Multi-engine AC, land, ..... cabin

Բազմաշարժիչ ցամաքային

attendant

ինքնաթիռ.....  բորտուղեկցորդ

Senior flight attendant-instructor

Հրահանգիչ-բորտուղեկցորդ

Is certified for the CIS flights

Թույլատրված է թռիչքներ

կատարելու ԱՊՀ-ում

Is certified for the International

Թույլատրված է թռիչքներ

flights

կատարելու միջազգային

ավիաուղիներում

 

 

Հավելված 3

Ավիացիոն անձնակազմի վկայականներում

որակավորման

գրանցումների նմուշներ

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐ

Թույլատրված է օդային

 

երթևեկության

Is certified to ATS

կառավարման I-ին և II-րդ

meteo-minima of the I and II

 կատեգորիաների

category

օդերևութամինիմումներով

Is certified to a superviser

Թույլատրված է ինքնուրույն

operation

աշխատանքի` որպես թռիչքների ղեկավար

Is certified to a cenior controller

Թույլատրված է ինքնուրույն

operation

աշխատանքի` որպես ավագ կարգավար

Is certified for instructor`

Թույլատրված է հրահանգչական

s activity

աշխատանքի

Is certified to ATS in English

Թույլատրված է անգլերեն լեզվով

օդային երթևեկության կառավարման

Air Control Centre /ACC/

ՇԿ- շրջանային կենտրոն

Approach control point /ACP/

ՄԿԿ - մոտեցման կարգավարման կետ

Radar control point /RCP/

ԹԿԿ - թռիչքաշրջանի կարգավարման կետ

Precision control point /PCP/

ՎԿԿ - վայրեջքային կարգավարման կետ

Airdrome control point /ACP/

ԱԿԿ - աերոդրոմային կարգավարման կետ

Ground Control point /GCP/

ԳԿԿ - գետնավարման կարգավարման կետ

Tower Control point /TCP/

ՄԿԿ - մեկնարկային կարգավարման կետ

Local Control point /LCP/

ՏԿԿ - տեղային կարգավարման կետ

ACC on cooperation

Շրջանային կենտրոնի կարգավար

համաձայնեցման գծով

..

 

 

Հավելված 4

Ավիացիոն անձնակազմի վկայականներում

որակավորման

գրանցումների նմուշներ

 

 

ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄ

Թռչող ապարատ և շարժիչ

մասնագիտությամբ ինժեներների

թույլտվություններ

Multi-engine, land AC .... with

Բազմաշարժիչ, ցամաքային

engines ...

ինքնաթիռ..,

Is certified to carry out ...

շարժիչներով թույլատրված է

operations kinds of technical

կատարելու տեխնիկական սպասարկման

maintenance, to start up and

օպերատիվ տեսակներ, շարժիչների

run up engines and towing the

 գործարկում և փորձարկում,

aircraft

ինքնաթիռի քարշակում

Multi-engine, land AC .... with

Բազմաշարժիչ, ցամաքային

engines ...

ինքնաթիեռ`..,

Is certified to carry out ...

շարժիչներով թույլատրված է

periodical kinds of technical

կատարելու պարբերական տեխնիկական

maintenance, to start up and

սպասարկումներ, շարժիչների

run up engines and towing the

գործարկում և փորձարկում,

aircraft

ինքնաթիռի քարշակում

Multi-engine, land AC .... with

Բազմաշարժիչ, ցամաքային

engines ...

ինքնաթիռ`..,

Is certified to carry out the ... 

շարժիչներով թույլատրված է

technical maintenance, on all

կատարելու կանոնակարգի բոլոր

kinds of regulations, to start up

տեսակների տեխնիկական

and run up engines and towing the

սպասարկում, շարժիչների

aircraft

գործարկում և փորձարկում

ինքնաթիռի քարշակում

Թռչող ապարատի և շարժիչի

ավիատեխնիկներ

Multi-engine, land AC .... with

Բազմաշարժիչ, ցամաքային

engines ...

 ինքնաթիռ`..,

Is certified to carry out ...

շարժիչներով թույլատրված է

operation kinds of technical

կատարելու օպերատիվ տեսակի

maintenance, and towing the

տեխնիկական սպասարկումներ,

aircraft

ինքնաթիռի քարշակում

Multi-engine, land AC .... with

Բազմաշարժիչ ցամաքային

engines ...

ինքնաթիռ`..,

Is certified to carry out ...

շարժիչներով թույլատրված է

periodical kinds of technical

կատարելու պարբերական տեսակների

maintenance, towing and ,

տեխնիկական սպասարկում

slinging

ինքնաթիռի քարշակում,

ճոպանասարքային աշխատանքներ

Multi-engine, land AC .... with

Բազմաշարժիչ, ցամաքային

engines ...

ինքնաթիռ`..,

Is certified to carry out ...

շարժիչներով թույլատրված է

the technical maintenance on all

կատարելու կանոնակարգի բոլոր

kinds of regulations, towing and

տեսակների տեխնիկական սպասարկում

slinging

 ինքնաթիռի քարշակում,

ճոպանասարքային աշխատանքներ

Is certified to operation and

Թույլատրված է ջերմային

technical maintenance of special

շրջափչող մեքենայի հատուկ

equipment of AC heater

սարքավորումների շահագործման և

տեխնիկական սպասարկման

Is certified to operation and

Թույլատրված է օդային գործարկման

technical maintenance of Air

կայանքի շահագործման և

Power Unit /APU/

տեխնիկական սպասարկման

Is certified to operation and

Թույլատրված է համապիտանի

technical maintenance of

շարժունակ հիդրոագրեգատի

Universal Mobile Hydrotruck

շահագործման և տեխնիկական

սպասարկման

Is certified to drive up/off

Թույլատրված է ղեկավարելու ՄԱ-7,

guidance of cpecial trucks as...

ՍՊՕ-15, մեքենաների համապիտանի

շարժունակ հիդրոագրեգատի,

 

ՄՊ-300-ի, օդային գործարկման

կայանքի, օդաթռիչքային շարժունակ

ագրեգատի, ջերմային շրջափչող

մեքենայի, ջրալցարկիչի մատույցը

(հետընթացը)

Is certified to operation of

Թույլատրված է 8Դ2, 966, 992

proportioner...

 բաժնավորիչի շահագործման

Արատորոշման լաբորատորիայի

ինժեների թույլտվություններ

Multi-engine, land AC .... with

Բազմաշարժիչ ցամաքային

engines ...

ինքնաթիռ`..,

Is certified to carry out

շարժիչներով թույլատրված է

operations by bulletins

N... կատարելու աշխատանքներ ըստ

N.... տեղեկագրերի

Արատորոշման լաբորատորիայի

ավիատեխնիկների

թույլտվություններ

Multi-engine, land AC .... with

Բազմաշարժիչ, ցամաքային

engines ...

ինքնաթիռ`..,

Is certified to carry out ...

շարժիչներով թույլատրված է

operations by bulletins N...

կատարելու աշխատանքներ` ըստ

N...

տեղեկագրերի

Ավիացիոն և ռադիոէլեկտրոնային

սարքավորումների ինժեներներ

Multi-engine, land AC .... with

Բազմաշարժիչ, ցամաքային

engines ...

 ինքնաթիռ`..,

Is certified to carry the ...

շարժիչներով թույլատրված է

operatioal kinds of technical

կատարելու ավիացիոն և

maintenance of electric, radio

իոէլեկտրոնային սարքավորումների

and instrumentation equipment

օպերատիվ տեսակի տեխնիկական

 

սպասարկում

Multi-engine, land AC .... with

Բազմաշարժիչ, ցամաքային

engines ...

ինքնաթիռ`..,

Is certified to carry out the ... 

շարժիչներով թույլատրված է

periodical kinds of technical

կատարելու ավիացիոն և

maintenance of electric, radio

ռադիոէլեկտրոնային

and instrumentation equipment

սարքավորումների կանոնակարգի

բոլոր տեսակների տեխնիկական

սպասարկում

Ավիացիոն և ռադիոէլեկտրոնային

սարքավորումների ավիատեխնիկներ

Multi-engine, land AC .... with

engines ...

Is certified to carry out the

technical maintenance on all

kinds of reaulations

Multi-engine, land AC .... with

Բազմաշարժիչ, ցամաքային

engines ...

ինքնաթիռ`..,

Is certified to carry out the ... 

շարժիչներով թույլատրված է

operational kinds of 

technical կատարելու ավիացիոն և

maintenance of electric, radio

ռադիոէլեկտրոնային

and instrumentation equipment

սարքավորումների օպերատիվ

տեսակների տեխնիկական սպասարկում

Multi-engine, land AC .... with

Բազմաշարժիչ, ցամաքային

engines ...

ինքնաթիռ`..,

Is certified to carry out the ... 

շարժիչներով թույլատրված է

periodical kinds of technical 

կատարելու ավիացիոն և

maintenance of electric, radio

ռադիոէլեկտրոնային

and instrumentation equipment

սարքավորումների պարբերական

տեսակների տեխնիկական սպասարկում

Multi-engine, land AC .... with

 Բազմաշարժիչ, ցամաքային

engines ...

ինքնաթիռ`..,

Is certified to carry out the ...

շարժիչներով թույլատրված է

technical maintenance on all 

կատարելու ավիացիոն և

kinds of regulations 

ռադիոէլեկտրոնային

սարքավորումների կանոնակարգի

բոլոր տեսակների տեխնիկական

սպասարկում

Միջազգային օդային գծերում

թռիչքներ կատարող օդանավերի

սպասարկման ավիատեխնիկներ

Multi-engine, land AC .... with

Բազմաշարժիչ, ցամաքային

engines ...

 ինքնաթիռ`..,

Is certified to carry out the ... 

շարժիչներով թույլատրված է

operational kinds of regulation 

կատարելու ավիացիոն և

on radio, electric and

ռադիոէլեկտրոնային

instrumental equipment

սարքավորումների կանոնակարգի

օպերատիվ տեսակներ

Ավիացիոն և ռադիոէլեկտրոնային

սարքավորումների լաբորատորիա

Is certified to carry out the

Թույլատրված է լաբորատոր

technical maintenance of radio,

պայմաններում կատարելու...

electric and instrumental

շարժիչներով... ինքնաթիռի,

equipment articles on AC ...

ավիացիոն և ռադիոէլեկտրոնային

with engines... in laboratory

սարքավորումների տեխնիկական

conditions 

սպասարկումներ

Is certified to carry out the

Թույլատրված է կատարելու

technical maintenance of AC OCS

լաբորատոր պայմաններում

/Objectiv Control Sistem in

օդանավի օբյեկտիվ

laboratory conditions

վերահսկողության համակարգի

շինվածքների տեխնիկական

սպասարկում

Is certified to carry out the

Թույլատրված է կատարելու

technical maintenance of ACAS

լաբորատոր պայմաններում օդանավի

Automatic Control AC Sistem/

ավտոմատ կառավարման համակարգի

and to carry out the NTLRM/

շինվածքների տեխնիկական

non-timelimited restoration

սպասարկում և չկանոնակարգված

maintenance/ in laboratory

վերականգնողական նորոգում

conditions

Is certified to carry out the

Թույլատրված է կատարելու

technical maintenance of

լաբորատոր պայմաններում

instrumemtation equipment

սարքային շինվածքների

articles and to carry out the 

տեխնիկական սպասարկում և

NTLRM in laboratory conditions

չկանոնակարգված վերականգնողական նորոգում

Is certified to carry out the

Թույլատրված է կատարելու

technical maintenance of

 լաբորատոր պայմաններում հատուկ

special articles and navigation

շինվածքների և

system in laboratory conditions

ռադիոնավագնացային համակարգերի

տեխնիկական սպասարկում

Is certified to carry out the

Թույլատրված է կատարելու

technical maintenance of

լաբորատոր պայմաններում

aircraft radar system aricles

օդանավերի ռադիոտեղորոշման

in laboratory conditions

համակագրերի շինվածքների

տեխնիկական սպասարկում

Is certified to carry out the

Թույլատրված է կատարելու

technical maintenance of

լաբորատոր պայմաններում

aircraft electrical equioment 

օդանավերի

articles in laboratory

էլեկտրասարքավորումների

conditions

շինվածքների տեխնիկական

սպասարկում

Is certified to carry out the

Թույլատրված է կատարելու

technical maintenance of

օդանավերի ռադիոկապի և

aircraft radio communication

ռադիոնավագնացային

and radio navigation equioment

սարքավորումների շինվածքների

articles in laboratory

տեխնիկական սպասարկում

conditions

Is certified to carry out the

Թույլատրված է կատարելու

technical maintenance and

ինքնաթիռի եռոցների տեխնիկական

repaiiring of aircraft water

սպասարկում և նորոգում

boilers

..

 

 

Հավելված 5

Ավիացիոն անձնակազմի վկայականներում

որակավորման

գրանցումների նմուշներ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆՈՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

ԹԻՎ
ԹԻՎ 

Ա.Ա.Հ

 Ծննդյան թիվը

Շնորհված կարգը

Վկայականի N և սերիան  

Օդանավի տիպը, մասնագիտ. ծառ. 

Ավիաընկերություն ուսումն. հաստատ. 

1

2

3

4

5

6

7

..

   

 

 

 

 

1.

Օդաչուներ

 

       

1.

 

 

 

 

   

2...

 

 

 

 

 

 

2.

Թռիչքային ղեկապետեր

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2...

 

 

 

 

 

 

3.

Թռիչքային ինժեներ

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2...

 

 

 

 

 

 

4.

Բորտ ռադիոհաղորդողներ

 

 

 

 

 

1.

     

 

 

 

2...

 

 

 

 

 

 

5.

Բորտ ուղեկցորդներ

 

 

 

 

 

1.

 

 

 

   

 

2...

 

 

 

 

 

 

6.

Օդային երթևեկության կարգավարներ

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2...

 

 

 

 

 

 

7.

Ավիացիոն տեխնիկական ինժեներներ

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2...

 

 

 

 

 

 

8.

Ավիատեխնիկներ

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2...

 

 

 

 

 

 

9.

Բորտ օպերատորներ

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2...

           

Նշում. 2-րդ աղյուսակում ազգանունը, անունը և հայրանունը գրվում են ամբողջությամբ, այբբենական կարգով:  

ԲՈՀ

նախագահ`

         

ԲՈՀ

քարտուղար`

 

 

 

 

 

  

  

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 հուլիսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 32099120