«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802130
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
24 հուլիսի 2002 թ. |
N 561-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ 3.14., 3.15. ԵՎ 18.10. ԿԵՏԵՐՈՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը և 47 կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման 3.14., 3.15. և 18.10. կետերով ՀՀ պետական կառավարման մարմիններին վերապահված իրավասությունների իրականացման գործընթացի շրջանակներում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն նյութերի ներկայացման և դրանց քննարկման ընթացակարգը կանոնակարգելու նպատակով
Հրամայում եմ՝
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ծախսային ծրագրերի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով հաստատված հատկացումների գումարների՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների ներքին վերաբաշխումների, ինչպես նաև նույն օրենքով հաստատված՝ բյուջետային հատկացումների հաշվին պետական կարիքների համար գնումների անվանացանկում բյուջետային հատկացումների վերաբաշխումներով չպայմանավորված փոփոխությունների և լրացումների իրականացման կարգը (հավելվածը կցվում է):
Նախարար՝ |
Վ. Խաչատրյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ծախսային ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով հաստատված հատկացումների գումարների՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների ներքին վերաբաշխումների, ինչպես նաեվ նույն օրենքով հաստատված՝ բյուջետային հատկացումների հաշվին պետական կարիքների համար գնումների անվանացանկում բյուջետային հատկացումների վերաբաշխումներով չպայմանավորված փոփոխությունների եվ լրացումների իրականացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման 3.14.-րդ, 3.15.-րդ և 18.10-րդ կետերով ստորև նշված բնագավառներում ՀՀ պետական կառավարման մարմիններին տրված իրավասությունների իրականացման գործընթացի շրջանակներում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (այսուհետև՝ ՖԷՆ) համաձայնեցման նպատակով նյութերի ներկայացման և դրանց քննարկման ընթացակարգը.
ա) «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 և N 5 հավելվածներով նախատեսված՝ ՀՀ պետական կառավարման մարմնի (այսուհետև՝ հայտատու) կողմից իրականացվող որևէ ծախսային ծրագրի (այսուհետև՝ Ծրագիր) գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով սահմանված հատկացումների տարեկան, ինչպես նաև/կամ նույն ծրագրի գծով ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածով սահմանված հատկացումների եռամսյակային գումարների՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների ներքին վերաբաշխումներ (այսուհետև՝ Վերաբաշխումներ) կատարելու բնագավառում,
բ) «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 10 հավելվածով հաստատված՝ բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար 2002 թվականին իրականացվող գնումների անվանացանկում (այսուհետև՝ անվանացանկ) նույն օրենքի 11-րդ հոդվածի «ժա» կետով սահմանված դեպքերում փոփոխությունների և լրացումների (այսուհետև՝ փոփոխություններ) իրականացման բնագավառում:
II. Վերաբաշխումների իրականացման կարգը
2. Վերաբաշխումները կարող են իրականացվել, եթե.
2.1. օրենքի և/կամ իրավական այլ ակտի ընդունման արդյունքում փոխվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով Ծրագրի գծով նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական բովանդակությունը.
2.2. Ծրագրի կատարման ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնց առկայությամբ պայմանավորված՝ Ծրագրի հետագա իրականացումը պահանջում է այդ Ծրագրի շրջանակներում իրականացվող ծախսերի տնտեսագիտական բովանդակության փոփոխություն:
3. Վերաբաշխումներն իրականացնելու համար պարտադիր պայմաններ են հանդիսանում.
3.1. Հայտատուի՝ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով իր կողմից իրականացվող Ծրագրի գծով նախատեսված բյուջետային հատկացումների Վերաբաշխում կատարելու վերաբերյալ ՖԷՆ-ին հասցեագրված խնդրագրի առկայությունը,
3.2. Վերաբաշխման արդյունքում Ծրագրի գծով «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 կամ N 5 հավելվածներով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշմամբ սահմանված եռամսյակային ընդհանուր գումարների պահպանումը,
3.3. Վերաբաշխում կատարելու մասին հայտատուի խնդրանքի պատշաճ հիմնավորվածությունը՝
ա) առաջարկվող Վերաբաշխման նպատակը և վերջինիս ազդեցությունը Ծրագրի բնականոն իրականացման ընթացքի վրա,
բ) հղում համապատասխան օրենքին և/կամ իրավական այլ ակտին, որով պայմանավորված ծագել է Վերաբաշխում կատարելու անհրաժեշտությունը (եթե առաջարկվող Վերաբաշխումը պայմանավորված է սույն կարգի 2.1.-րդ կետում բերված հանգամանքներով),
գ) հղում Վերաբաշխում կատարելու անհրաժեշտությունը առաջացնող համապատասխան հանգամանքներին և հավաստում այն մասին, որ նշված հանգամանքների առկայությամբ պայմանավորված Ծրագրի հետագա իրականացումը պահանջում է այդ Ծրագրի շրջանակներում կատարվող ծախսերի տնտեսագիտական բովանդակության փոփոխություն (եթե առաջարկվող Վերաբաշխումը պայմանավորված է սույն կարգի 2.2.-րդ կետում բերված հանգամանքներով),
դ) առաջարկվող Վերաբաշխման արդյունքում գնումների անվանացանկում կատարվող փոփոխությունները (եթե Վերաբաշխումն առաջարկվում է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման հոդվածներով) և դրանց հիմնավորումները,
ե) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների միջև առաջարկվող վերաբաշխումների հայտերը համաձայն N 1-Հ ձևի (հայտի օրինակելի ձևը կցվում է),
զ) պետության անունից հայտատուի կողմից արդեն իսկ ստանձնած պարտավորությունները Վերաբաշխման արդյունքով չկատարելու հետևանքով առաջացող պետության ֆինանսական կորուստները՝ պետության հանդեպ ֆինանսական պատժամիջոցների կիրառման արդյունքում վճարման ենթակա տուգանքների, տույժերի կամ դրա հետ կապված այլ պարտադիր մուծումների գումարները (այսուհետև՝ ֆինանսական կորուստներ): Ընդ որում, եթե Վերաբաշխումն առաջարկվում է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման հոդվածներով (բացառությամբ գործուղումների և ծառայողական ուղևորությունների հոդվածների), ապա ներկայացվող հիմնավորումների հետ պարտադիր պետք է ներկայացվի.
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության տեղեկանքը՝ հայտատուի կարիքների բավարարման համար կենտրոնացված ձևով իրականացվող գնումների մասով արդեն իսկ կնքված և ուժի մեջ մտած պետական գնումների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետության՝ առաջարկվող Վերաբաշխմամբ պայմանավորված կորուստների մասին,
- հայտատուի կողմից կազմված տեղեկանքը՝ հայտատուի կարիքների բավարարման համար ապակենտրոնացված ձևով իրականացվող գնումների մասով արդեն իսկ կնքված և ուժի մեջ մտած պետական գնումների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետության՝ առաջարկվող Վերաբաշխմամբ պայմանավորված կորուստների մասին,
է) տեղեկանք առաջարկված Վերաբաշումը չիրականացնելու արդյունում պետության կողմից տվյալ բյուջետային տարում համապատասխան բյուջետային ծախսերի չկատարմամբ պայմանավորված պետության ֆինանսական կուրուստների մասին:
4. Վերաբաշխում կատարելու մասին հայտատուի խնդրանքը մերժվում է, եթե.
4.1. բացակայում են Վերաբաշխման հիմնավորումները կամ դրանք ներկայացված են սույն կարգով սահմանված պահանջների խախտումներով կամ էլ դրանցում բերված տվյալներում հայտնաբերված են էական՝ ներկայացված հայտի հավաստիության վրա անմիջական ազդեցություն ունեցող շեղումներ կամ սխալներ, կամ
4.2. Վերաբաշխման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման որևէ հոդվածի գծով նվազեցվող հատկացումների (տարեկան կամ եռամսյակային) գումարը գերազանցում է ՀՀ 2002 թվականի պետական բյուջեով նույն այդ հոդվածով նախատեսված հատկացումների (համապատասխանաբար տարեկան կամ եռամսյակային) գումարի՝ Վերաբաշխման հարցի քննարկման ժամանակահատվածում առկա չիրացված փաստացի մնացորդը, կամ
4.3. Վերաբաշխման արդյունքում վտանգ է առաջանում Ծրագրի բնականոն իրականացման համար:
5. Վերաբաշխում կատարելու մասին հայտատուի խնդրանքը կարող է մերժվել, եթե հայտատուի կարիքների համար արդեն իսկ կնքված պետական գնումների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները Վերաբաշխումների արդյունքում չկատարելու հետևանքով պետության ֆինանսական կորուստների գումարը գերազանցում է Վերաբաշումը չիրականացնելու արդյունքում պետության կողմից տվյալ բյուջետային տարում համապատասխան բյուջետային ծախսերի չկատարմամբ պայմանավորված պետության ֆինանսական կորուստների գումարը:
6. Վերաբաշխում կատարելու մասին հայտատուի խնդրանքը սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված հիմքերով մերժելու դեպքում, ՖԷՆ-ի կողմից նշված հայտատուին հայտնվում են վերջինիս խնդրանքի մերժման պատճառները:
7. Վերաբաշխում կատարելու մասին հայտատուի խնդրագիրը հիմնավորված ճանաչելու դեպքում ՖԷՆ-ը՝ բյուջետային հատկացումների Վերաբաշխում կատարելու իր համաձայնության մասին ծանուցում է խնդրագրով հանդես եկած հայտատուին:
8. Ծանուցումն իրականացվում է N 1-Ծ ձևի ծանուցագրով (ծանուցագրի օրինակելի ձևը կցվում է):
III. Վերաբաշխումներով չպայմանավորված հանգամանքներով գնումների անվանացանկում փոփոխությունների կարգը
9. Գնումների անվանացանկում բացի սույն կարգի II մասում բերված դեպքերի փոփոխություններ կարող են իրականացվել նաև, եթե Ծրագրի կատարման ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնց առկայությամբ պայմանավորված՝ Ծրագրի հետագա իրականացումը պահանջում է այդ Ծրագրի շրջանակներում օգտագործվող գնման առարկաների ծավալների, արժեքների կամ դրանց տեսականու փոփոխություն (Ծրագրի գծով իրականացվող ծախսերի տնտեսագիտական բովանդակության անփոփոխ լինելու պարագայում):
10. Անվանացանկում սույն կարգի 9-րդ կետում նշված հանգամանքներով պայմանավորված փոփոխություններ կատարելու համար պարտադիր պայմաններ են հանդիսանում անվանացանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայտատուի կողմից ՖԷՆ-ին հասցեագրված՝ հիմնավորված խնդրագրի առկայությունը:
11. Անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին հայտատուի խնդրանքի պատշաճ հիմնավորվածությունը՝
ա) անվանացանկում առաջարկվող փոփոխությունների նպատակը և դրանց ազդեցությունը Ծրագրի բնականոն իրականացման ընթացքի վրա,
բ) հղում անվանացանկում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը առաջացնող համապատասխան օրենքին և/կամ իրավական այլ ակտին, կամ այլ հանգամանքներին, որոնցով պայմանավորված ծագել է անվանացանկում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը և հավաստում այն մասին, որ նշված հանգամանքների առկայությամբ պայմանավորված Ծրագրի հետագա իրականացումը պահանջում է այդ Ծրագրի շրջանակներում օգտագործվող գնման առարկաների ծավալների, արժեքների կամ դրանց տեսականու փոփոխություն (Ծրագրի գծով իրականացվող ծախսերի տնտեսագիտական բովանդակության անփոփոխ լինելու պարագայում),
գ) անվանացանկում առաջարկվող փոփոխությունների հայտերը համաձայն N 1-ՀԳ ձևի (հայտի օրինակելի ձևը կցվում է),
դ) պետության անունից հայտատուի կողմից արդեն իսկ ստանձնած պարտավորությունները անվանացանկում փոփոխությունների կատարման արդյունքում չկատարելու հետևանքով առաջացող պետության ֆինանսական կորուստները՝ պետության հանդեպ ֆինանսական պատժամիջոցների կիրառման արդյունքում վճարման ենթակա տուգանքների, տույժերի կամ դրա հետ կապված այլ պարտադիր մուծումների գումարները (այսուհետև՝ կորուստներ): Ընդ որում ներկայացվող հիմնավորումների հետ պարտադիր պետք է ներկայացվի.
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության տեղեկանքը՝ հայտատուի կարիքների բավարարման համար կենտրոնացված ձևով իրականացվող գնումների մասով արդեն իսկ կնքված և ուժի մեջ մտած պետական գնումների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետության՝ անվանացանկում առաջարկվող փոփոխություններով պայմանավորված կորուստների մասին,
- հայտատուի կողմից կազմված տեղեկանքը՝ հայտատուի կարիքների բավարարման համար ապակենտրոնացված ձևով իրականացվող գնումների մասով արդեն իսկ կնքված և ուժի մեջ մտած պետական գնումների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետության՝ անվանացանկում առաջարկվող փոփոխություններով պայմանավորված կորուստների մասին:
12. Գնումների անվանացանկում փոփոխություն կատարելու մասին հայտատուի խնդրանքը մերժվում է, եթե.
ա) բացակայում են անվանացանկում առաջարկվող փոփոխությունների հիմնավորումները, կամ դրանք ներկայացված են սույն կարգով սահմանված պահանջների խախտումներով կամ էլ դրանցում բերված տվյալներում հայտնաբերված են էական՝ ներկայացված հայտի հավաստիության վրա անմիջական ազդեցություն ունեցող շեղումներ կամ սխալներ, կամ
բ) անվանացանկում առաջարկվող փոփոխություններն ապահովված չեն ֆինանսավորման աղբյուրներով, կամ
գ) անվանացանկում առաջարկվող փոփոխությունների կատարման արդյունքում վտանգ է առաջանում Ծրագրի բնականոն իրականացման համար:
13. Անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին հայտատուի խնդրանքը կարող է մերժվել, եթե հայտատուի կարիքների համար արդեն իսկ կնքված պետական գնումների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները անվանացանկում փոփոխությունների արդյունքում չկատարելու հետևանքով պետության կորուստների գումարը գերազանցում է այդ փոփոխությունների չկատարմամբ պայմանավորված պետության կուրուստները:
14. Անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին հայտատուի խնդրանքը սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով մերժելու դեպքում, ՖԷՆ-ի կողմից նշված հայտատուին հայտնվում են վերջինիս խնդրանքի մերժման պատճառները:
15. Անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին հայտատուի խնդրագիրը հիմնավորված ճանաչելու դեպքում ՖԷՆ-ը՝ անվանացանկում փոփոխություններ կատարելու իր համաձայնության մասին ծանուցում է խնդրագրով հանդես եկած հայտատուին:
16. Ծանուցումն իրականացվում է N 1-ԾԳ ձևի ծանուցագրով (ծանուցագրի օրինակելի ձևը կցվում է):
Ձև N 1-Հ (օրինակելի)
Հ Ա Յ Տ N 15
ՀՀ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ
1. Վերաբաշխում կատարելու մասին խնդրանքով հանդես եկած հայտատուի անվանումը`
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2. Վերաբաշխում կատարելու մասին հայտատուի կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը 3. Ծրագրի անվանումը` «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» 4. Ծրագրի N ըստ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N ____ (1 կամ 5) հավելվածի | 01 | 5. Ծրագրի դասման բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խումբ N | 07 | Ենթախումբ N | 03 | |
Մ Ա Ս N 1
(հազար դրամներով) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
(I մասի շարունակություն)
NN | Բյուջետային ծախսերի | III եռամսյակ | Ինն ամիս (աճողական) | VI եռամսյակ | |||||||
տնտեսագիտական դասակարգման |
Ծրա- գիրը վերա- բաշ- խու- մից առաջ |
առա- ջարկ- վող վերա- բաշ- խու- մը |
Ծրա- գիրը վերա- բաշ- խու- մից հետո |
Ծրա- գիրը վերա- բաշ- խու- մից առաջ |
առա- ջարկ- վող վերա- բաշ- խու- մը |
Ծրա- գիրը վերա- բաշ- խու- մից հետո |
Ծրա- գիրը վերա- բաշ- խու- մից առաջ |
առա- ջարկ- վող վերա- բաշ- խու- մը |
Ծրա- գիրը վերա- բաշ- խու- մից հետո | ||
անվանումները | NN | ||||||||||
Ա | Բ | Գ | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 |
X | ԸՆԴԱՄԵՆԸ | X | X | - | X | X | - | X | X | - | X |
այդ թվում` |
|||||||||||
1. |
Բյուջետային հիմնարկների |
0010 |
24279,9 |
10,0 |
24289,9 |
64746,4 |
199,1 |
64945,5 |
32373,2 |
10,0 |
32383,2 |
2. |
Գրասենյակային ապրանքներ և |
2100 |
404,7 |
(30,0) |
374,7 |
967,2 |
(120,0) |
847,2 |
1055,3 |
(80,0) |
975,3 |
3. | Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |
2700 |
156,8 |
(10,0) |
146,8 |
374,6 |
(199,1) |
175,5 |
408,7 |
(10,0) |
398,7 |
4. | Էլեկտրաէներգիայի ծախսեր | 3550 |
7578,6 |
30,0 |
7608,6 |
26525,2 |
120,0 |
26645,2 |
11368,0 |
80,0 |
11448,0 |
Եթե վերաբաշխումը վերաբերում է «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 5 հավելվածով նախատեսված ծրագրին, ապա սույն ծանուցագրի 1-մասում բերված աղյուսակի 2-ից 7-րդ սյունակները չեն լրացվում:
Եթե վերաբաշխումը վերաբերում է ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսային հոդվածներին (բացառությամբ գործուղումների և ծառայողական ուղևորությունների հոդվածի) ապա բացի սույն մասից լրացվում են նաև սույն ձևի 2-րդ և 3-րդ մասերը:
Ձև N 1-Հ (օրինակելի)
շարունակություն
Մ Ա Ս N 2
(հազար դրամներով) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ձև N 1-Հ (օրինակելի)
շարունակություն
Մ Ա Ս N 3
NN | Գործող գնումների անվանացանկում գումարային փոփոխության ենթարկվող գնման առարկայի | Կնքված պայմանագրերի համաձայն 2002 թվականին գնվելիք գնման առարկայի | Գնումների անվանացան- կում նշված գնման առարկայի ձեռքբերման համար նախատեսված հատկացում- ների ազատ (կնքված պայմանագ- րերով չընդ- գրկված) մնացորդը (հազար դրամներով) ս.3-ս.7 |
Գնումների անվանացանկում առաջարկվող փոփոխության (լրացման) | |||||||
անվանումը | Կոդն ըստ ՀՀ-ում գործող դասա- կարգիչ ների |
ձեռք- բերման ծախսերի տարեկան գումարը (հազար դրամ- ներով) |
չափի միավոր | քանա- կը |
միա- վորի գինը (դրամ- ներով) |
ձեռքբերման ծախսերի տարեկան գումարը (հազար դրամներով) (ս.6x ս.5)/ 1000 |
չափի որոշման հաշվարկների հիմքում դրված գնման առարկայի | տարեկան գումարը (հազար դրամներով) (ս.10xս.9)/ 1000 | |||
քանա- կը |
միա- վորի գինը (դրամ- ներով) | ||||||||||
Ա | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
X | ԱՄԲՈՂՋԸ` | X | X | X | X | X | 775,5 | X | X | X | 0,0 |
այդ թվում` | |||||||||||
Ա. Հայտատուի կողմից իրականացվող` «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով նախատեսված բոլոր ծախսային ծրագրերի գծով գնումների անվանացանկում ներառված գնման առարկաներին վերաբերող փոփոխություններ` հայտատուի կողմից իրականացվող` «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով նախատեսված «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ծրագրի շրջանակներում գնման առարկաների մասով | |||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | X | 1275,5 | X | X | X | 775,5 | 500,0 | X | X | (450,0) | |
որից` | |||||||||||
1. | Թուղթ ոչ կավճապատ գրելու, տպագրելու և գրաֆիկական այլ նպատակներով օգտագործելու համար (ֆորզացի թուղթ) | 480253 | 1175,5 | կգ | 270,2 | 2500,0 | 675,5 | 500,0 | 200,0 | 2500,0 | (500,0) |
2. | Էլեկտրական լամպ 60 Վ |
8539 |
100,0 |
հատ |
1000,0 |
100,0 |
100,0 |
0,0 |
500,0 |
100,0 |
50,0 |
Բ. Հայտատուի կողմից իրականացվող` «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով նախատեսված «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ծրագրի գծով գնումների անվանացանկում չընդգրկված գնման առարկաների գնումներ | |||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | X | X | X | X | X | X | X | X | X | 250,0 | |
որից` | |||||||||||
1. | Էլեկտրաէներգիա | 042101 | X | կվտ | X | X | X | X | 8000,0 | 25,0 | 200,0 |
2. | Գրելու թուղթ պատճենահանման | 4802 | X | կգ | X | X | X | X | 125,0 | 2000,0 | 250,0 |
____ _____________ 2002 թ.
ՀՀ պետական կառավարման մարմնի
|
____________________ (ստորագրություն) |
Ձև N 1-ԾՎ (օրինակելի)
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր N 10
ՀՀ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Վերաբաշխում կատարելու մասին խնդրանքով հանդես եկած հայտատուի անվանումը`
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2. Վերաբաշխում կատարելու մասին հայտատուի կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը 3. Ծրագրի անվանումը` «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» 4. Ծրագրի N ըստ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N ____ (1 կամ 5) հավելվածի | 01 | 5. Ծրագրի դասման բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խումբ N | 07 | Ենթախումբ N | 03 | |
Մ Ա Ս N I
(հազար դրամներով) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
(I մասի շարունակություն)
NN | Բյուջետային ծախսերի | III եռամսյակ | Ինն ամիս (աճողական) | VI եռամսյակ | |||||||
տնտեսագիտական դասակարգման |
Ծրա- գիրը վերա- բաշ- խու- մից առաջ |
առա- ջարկ- վող վերա- բաշ- խու- մը |
Ծրա- գիրը վերա- բաշ- խու- մից հետո |
Ծրա- գիրը վերա- բաշ- խու- մից առաջ |
առա- ջարկ- վող վերա- բաշ- խու- մը |
Ծրա- գիրը վերա- բաշ- խու- մից հետո |
Ծրա- գիրը վերա- բաշ- խու- մից առաջ |
առա- ջարկ- վող վերա- բաշ- խու- մը |
Ծրա- գիրը վերա- բաշ- խու- մից հետո | ||
անվանումները | NN | ||||||||||
Ա | Բ | Գ | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 |
X | ԸՆԴԱՄԵՆԸ | X | X | - | X | X | - | X | X | - | X |
այդ թվում` |
|||||||||||
1. |
Բյուջետային հիմնարկների |
0010 |
24279,9 |
10,0 |
24289,9 |
64746,4 |
199,1 |
64945,5 |
32373,2 |
10,0 |
32383,2 |
2. |
Գրասենյակային ապրանքներ և |
2100 |
404,7 |
(30,0) |
374,7 |
967,2 |
(120,0) |
847,2 |
1055,3 |
(80,0) |
975,3 |
3. | Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |
2700 |
156,8 |
(10,0) |
146,8 |
374,6 |
(199,1) |
175,5 |
408,7 |
(10,0) |
398,7 |
4. | Էլեկտրաէներգիայի ծախսեր | 3550 |
7578,6 |
30,0 |
7608,6 |
26525,2 |
120,0 |
26645,2 |
11368,0 |
80,0 |
11448,0 |
* Ծանոթություն. Եթե վերաբաշխումը վերաբերում է «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 5 հավելվածով նախատեսված ծրագրին, ապա սույն ծանուցագրի 1-մասում բերված աղյուսակի 2-ից 7-րդ սյունակները չեն լրացվում:
** Ծանոթություն. Եթե վերաբաշխումը վերաբերում է ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսային հոդվածներին (բացառությամբ գործուղումների և ծառայողական ուղևորությունների հոդվածի) ապա բացի սույն մասից լրացվում են նաև սույն ձևի 2-րդ և 3-րդ մասերը:
Ձև N 1-ԾՎ (օրինակելի)
շարունակություն
Մ Ա Ս N 2
(հազար դրամներով) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ձև N 1-ԾՎ (օրինակելի)
շարունակություն
Մ Ա Ս N 3
NN | Գործող գնումների անվանացանկում գումարային փոփոխության ենթարկվող գնման առարկայի | Կնքված պայմանագրերի համաձայն 2002 թվականին գնվելիք գնման առարկայի | Գնումների անվանացան- կում նշված գնման առարկայի ձեռքբերման համար նախատեսված հատկացում- ների ազատ (կնքված պայմանագ- րերով չընդ- գրկված) մնացորդը (հազար դրամներով) ս.3-ս.7 |
Գնումների անվանացանկում առաջարկվող փոփոխության (լրացման) | |||||||
անվանումը | Կոդն ըստ ՀՀ-ում գործող դասա- կարգիչ ների |
ձեռք- բերման ծախսերի տարեկան գումարը (հազար դրամ- ներով) |
չափի միավոր | քանա- կը |
միա- վորի գինը (դրամ- ներով) |
ձեռքբերման ծախսերի տարեկան գումարը (հազար դրամներով) (ս.6x ս.5)/ 1000 |
չափի որոշման հաշվարկների հիմքում դրված գնման առարկայի | տարեկան գումարը (հազար դրամներով) (ս.10xս.9)/ 1000 | |||
քանա- կը |
միա- վորի գինը (դրամ- ներով) | ||||||||||
Ա | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
X | ԱՄԲՈՂՋԸ` | X | X | X | X | X | 775,5 | X | X | X | 0,0 |
այդ թվում` | |||||||||||
Ա. Հայտատուի կողմից իրականացվող` «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով նախատեսված բոլոր ծախսային ծրագրերի գծով գնումների անվանացանկում ներառված գնման առարկաներին վերաբերող փոփոխություններ` հայտատուի կողմից իրականացվող` «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով նախատեսված «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ծրագրի շրջանակներում գնման առարկաների մասով | |||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | X | 1275,5 | X | X | X | 775,5 | 500,0 | X | X | (450,0) | |
որից` | |||||||||||
1. | Թուղթ ոչ կավճապատ գրելու, տպագրելու և գրաֆիկական այլ նպատակներով օգտագործելու համար (ֆորզացի թուղթ) | 480253 | 1175,5 | կգ | 270,2 | 2500,0 | 675,5 | 500,0 | 200,0 | 2500,0 | (500,0) |
2. | Էլեկտրական լամպ 60 Վ |
8539 |
100,0 |
հատ |
1000,0 |
100,0 |
100,0 |
0,0 |
500,0 |
100,0 |
50,0 |
Բ. Հայտատուի կողմից իրականացվող` «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով նախատեսված «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ծրագրի գծով գնումների անվանացանկում չընդգրկված գնման առարկաների գնումներ | |||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | X | X | X | X | X | X | X | X | X | 450,0 | |
որից` | |||||||||||
1. | Էլեկտրաէներգիա | 042101 | X | կվտ | X | X | X | X | 8000,0 | 25,0 | 200,0 |
2. | Գրելու թուղթ պատճենահանման | 4802 | X | կգ | X | X | X | X | 125,0 | 2000,0 | 250,0 |
____ ______________ 2002 թ. | |||
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի |
______________ (ստորագրություն) |
Պ. Սաֆարյան | |
Ծանուցագիրը պատրաստած բյուջետային բլոկի
|
______________ (ստորագրություն) |
|
Ձև N 1-ՀԳ (օրինակելի)
Հ Ա Յ Տ N 12
ՀՀ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ/ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
1. Գնումների անվանացանկում փոփոխություն և/կամ լրացում կատարելու մասին խնդրանքով հանդես եկող ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը` ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2. Գնումների անվանացանկում փոփոխություն և/կամ լրացում կատարելու մասին հայտատուի կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հասցեագրված գրության ամսաթիվը ________ 2002 թ. և N ________ 3. Ծրագրի անվանումը` «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» 4. Ծրագրի N (ըստ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի) | 01 | 5. Ծրագրի դասման բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Խումբ N | 07 | Ենթախումբ N | 03 | |
Մ Ա Ս N 1
NN | Գործող գնումների անվանացանկում գումարային փոփոխության ենթարկվող գնման առարկայի | Կնքված պայմանագրերի համաձայն 2002 թվականին գնվելիք գնման առարկայի | Գնումների անվանացան- կում նշված գնման առարկայի ձեռքբերման համար նախատեսված հատկացում- ների ազատ (կնքված պայմանագ- րերով չընդ- գրկված) մնացորդը (հազար դրամներով) ս.3-ս.7 |
Գնումների անվանացանկում առաջարկվող փոփոխության (լրացման) | |||||||
անվանումը | Կոդն ըստ ՀՀ-ում գործող դասա- կարգիչ ների |
ձեռք- բերման ծախսերի տարեկան գումարը (հազար դրամ- ներով) |
չափի միավոր | քանա- կը |
միա- վորի գինը (դրամ- ներով) |
ձեռքբերման ծախսերի տարեկան գումարը (հազար դրամներով) (ս.6x ս.5)/ 1000 |
չափի որոշման հաշվարկների հիմքում դրված գնման առարկայի | տարեկան գումարը (հազար դրամներով) (ս.10xս.9)/ 1000 | |||
քանա- կը |
միա- վորի գինը (դրամ- ներով) | ||||||||||
Ա | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
X | ԱՄԲՈՂՋԸ` | X | X | X | X | X | 775,5 | X | X | X | 0,0 |
այդ թվում` | |||||||||||
Ա. Պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող` «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով նախատեսված բոլոր ծախսային ծրագրերի գծով գնումների անվանացանկում ներառված գնման առարկաներին վերաբերող փոփոխություններ` այդ մարմնի կողմից իրականացվող` «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով նախատեսված «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ծրագրի շրջանակներում գնման առարկաների մասով | |||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | X | 1275,5 | X | X | X | 775,5 | 500,0 | X | X | (250,0) | |
որից` | |||||||||||
1. | Թուղթ ոչ կավճապատ գրելու, տպագրելու և գրաֆիկական այլ նպատակներով օգտագործելու համար (ֆորզացի թուղթ) | 480253 | 1175,5 | կգ | 270,2 | 2500,0 | 675,5 | 500,0 | 120,0 | 2500,0 | (300,0) |
2. | Էլեկտրական լամպ 60 Վ |
8539 |
100,0 |
հատ |
1000,0 |
100,0 |
100,0 |
0,0 |
500,0 |
100,0 |
50,0 |
Բ. Պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող` «ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով նախատեսված «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ծրագրի գծով գնումների անվանացանկում չընդգրկված գնման առարկաների գնումներ | |||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ | X | X | X | X | X | X | X | X | X | 250,0 | |
որից` | |||||||||||
1. | Գրելու թուղթ պատճենահանման | 4802 | X | կգ | X | X | X | X | 125,0 | 2000,0 | 250,0 |
Ձև N 1-ՀԳ (օրինակելի)
շարունակություն
Մ Ա Ս N 2
(հազար դրամներով) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Ծանոթություն` փակագծերում` պակասեցում
____ _____________ 2002 թ. |
ՀՀ պետական կառավարման մարմնի
|
____________________ (ստորագրություն) |
Ձև N 1-ԾԳ (օրինակելի)
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր N 8
ՀՀ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Գնումների անվանացանկում փոփոխություն և/կամ լրացում կատարելու մասին խնդրանքով հանդես եկած հայտատուի անվանումը` ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2. Գնումների անվանացանկում փոփոխություն և/կամ լրացում կատարելու մասին հայտատուի կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հասցեագրված գրության ամսաթիվը ________ 2002 թ. և N ________ 3. Ծրագրի անվանումը` «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» 4. Ծրագրի N (ըստ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի) | 01 | 5. Ծրագրի դասման բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Խումբ N | 07 | Ենթախումբ N | 03 | |
Մ Ա Ս N I
(հազար դրամներով) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ձև N 1-ԾԳ (օրինակելի)
շարունակություն
Մ Ա Ս N 2
(հազար դրամներով) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Ծանոթություն` փակագծերում` պակասեցում
____ _____________ 2002 թ. |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի |
______________ (ստորագրություն) |
Պ. Սաֆարյան | |
Ծանուցագիրը պատրաստած բյուջետային բլոկի
|
______________ (ստորագրություն) |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|