Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/194
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2002-01.01.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.04.08/9(95) Հոդ.50
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.2002
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

124.02/194.07.02.02

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402031

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

7 փետրվարի 2002 թ.
ք. Երևան

N 02/194

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածը՝

 

Հրամայում եմ

 

Հաստատել «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի» ձևը և դրան կից ներկայացվող «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի լրացման կարգը»:

 

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների նախարար

Ե. Զախարյան

 

ԱԱՀ-ի հաշվարկ 
(համապատասխան վանդակում նշել «X»)
Փաստաթղթի հերթական համարը
(Լրացվում է հարկային մարմնի կողմից) 

հաշվետու
ժամանակաշրջանի

  

ճշգրտման
ժամանակաշրջանի

    

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

 ££££££££

1A. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը

 ££££££££

2. Հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջան Տարի ££££  Ամիս ££  Եռամսյակ £
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր) անուն, ազգանուն 4. Իրավաբանական անձի անվանումը

5. Գտնվելու վայրը

6. Աշխատանքային հեռախոսի համարը

Տան հեռախոսի համարը

7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել վանդակում նշել "X", ստորագրել ստորև և ներկայացնել հաշվարկը     ð  ð  ð  ð  ð   

(հազար դրամ)

ԱԱՀ-ի կրեդիտ Ա. Շրջանառութ. Բ. ԱԱՀ կրեդիտ
8. ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքների    
9. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ    
10.1. Հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից    
10.2. Պարզեցված հարկով հարկվող գործարքների    
11. ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով հարկվող գործարքների    
12. ԱԱՀ-ի 16.67 % հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող    
13. ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն    
13.1. Կրեդիտի ընդհանուր գումարից հետաձգվող    
14. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ
Ա=([8Ա]+[9Ա]+[10.1Ա]+[10.2Ա]+[11Ա]+[12Ա]-[12Բ])
Բ=([11Բ]+[12Բ]+[13Բ]-[13.1Բ])
   
 
ԱԱՀ-ի դեբետ Ա. Արժեք Բ. ԱԱՀ դեբետ
15. ՀՀ տարածք ներմուծված ապրանքների    
16. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների    
 
16.1. Դեբետի ընդհանուր գումարից հետաձգված    
 
16.2. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի ճշգրտման ընդհանուր գումարը, այդ թվում` (նշել ճշգրտման հիմքը, պատճառը) Ա. Ավելացում Բ. Պակասեցում
   
     
     
     
     
     
17. Ընդամենը ԱԱՀ-ի դեբետ ([15Բ]+[16Բ]-[16.1Բ]+[16.2Ա]
- [16.2Բ]) (եթե արդյունքը դրական է, լրացնել «Ա» վանդակը, եթե արդյունքը բացասական է, լրացնել «Բ» վանդակը)
Ա. դրական Բ. բացասական
   
 
18. Դեբետի ընդհանուր գումարից ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին վերաբերվող (տողը հաշվարկի չի մասնակցում)    
 

19. Տվյալ ժամանակաշրջանի համար հաշվարկված ԱԱՀ

- եթե լրացված է [17Ա] վանդակը` ապա ([14.Բ]-[17.Ա]),

- եթե լրացված է [17Բ] վանդակը` ապա ([14.Բ]+[17.Բ]):
Եթե 19 տողի արդյունքը դրական է` լրացվում է «Ա» վանդակը
Եթե 19 տողի արդյունքը բացասական է` լրացվում է «Բ» վանդակը

Ա. Ենթակա է բյուջե
վճարման
(կրեդիտ)
Բ. Ենթակա է
հաշվանցման
(դեբետ)
   

Հարկ վճարողի/տնօրենի ստորագրություն

Հաշվապահի ստորագրություն

Ամսաթիվ Կնիք

Ավելացված արժեքի հարկի հաշվարկի լրացման կարգը

 

- լրացվում է հազար դրամներով՝ ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ,

- հաշվետու ժամանակաշրջանի (այսուհետ` հիմնական) կամ ճշգրտման (նախորդող) ժամանակաշրջանի համար (այսուհետ` ճշգրտված) հաշվարկ ներկայացնելիս համապատասխան վանդակում կատարվում է նշում,

- ԱԱՀ-ի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից,

- հաշվարկի մթնեցված վանդակները չեն լրացվում,

 

[1]. Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից,

[1A] Նշվում է ԱԱՀ վճարողի հաշվառման համարը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանած լինելու դեպքում: Մինչև նշված կարգի սահմանումը [1A] կետը չի լրացվում:

[2]. Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ԱԱՀ-ի հիմնական կամ ճշգրտված հաշվարկը: Եթե տվյալ հարկ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը, ապա լրացվում են միայն տարվա և ամսվա համար նախատեսված վանդակները: Եռամսյակային կտրվածքով ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնող անձինք ամսվա համար նախատեսված վանդակները չեն լրացնում:

[3]. Նշվում է ԱԱՀ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:

[4]. Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը:

[5]. Լրացվում է ԱԱՀ վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրի կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրի հասցեն:

[6]. Նշվում է իրավաբանական անձի աշխատանքային կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) տան հեռախոսի համարը:

[7]. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն` այդ թվում ԱԱՀ-ով հարկված ձեռքբերում) չի իրականացվել կամ իրականացված գործարքները վերաբերվում են բացառապես հաստատագրված վճարով և (կամ) պարզեցված հարկով հարկվող գործունեությանը` լրացվում է հաշվարկի [1]-ից մինչև [6]-րդ տողերը (ներառյալ)` [7]-րդ վանդակում նշվում է «X» և այն ներկայացվում է:

[8]. Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» հետևյալ գործարքների գծով իրացման շրջանառության ընդհանուր մեծությունը.

- ՀՀ օրենքի 7 հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհամարվող (բացառությամբ 3-րդ կետում նշված) գործարքների,

- օրենքի 15 հոդվածի համաձայն հարկից ազատված գործարքների,

- այն գործարքների գծով շրջանառությունը, որոնց վրա չի տարածվում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի գործողությունը,

- ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման շրջանառության գումարը:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք նշում են նաև օրենքի 3 հոդվածով սահմանված չհարկվող շեմը (3մլն. դրամը):

[9]. Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված գործարքների (գործառնությունների) իրացման շրջանառությունը:

10.1 տողում լրացվում է հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից հասույթը (շրջանառությունը), իսկ 10.2. տողում` պարզեցված հարկով հարկվող գործունեությունից հասույթը (իրացման շրջանառությունը):

[11]. [11Ա] վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի համար` 6 հոդվածի 1-2 կետերով) սահմանված` ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով հարկվող գործարքների (ներառյալ` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 241 հոդվածով սահմանված գործարքների) շրջանառությունը (արժեքը)՝ առանց ԱԱՀ-ի, [11Բ]-ում՝ այդ շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ներառյալ հետաձգված պարտավորության գումարները):

[12]. [12Ա] վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի համար` 6 հոդվածի 1-2 կետերով) սահմանված գործարքների (ներառյալ` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 241 հոդվածով սահմանված գործարքների) շրջանառությունը, որոնց համար կիրառվել է լրիվ արժեքով հատուցում, [12Բ]-ում՝ լրացվում է ԱԱՀ-ի գումարը (ներառյալ հետաձգված պարտավորության գումարները)` հաշվարկված լրիվ արժեքով հատուցման գումարի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով:

[13]. Լրացվում է ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորության ընդհանուր գումարը, այդ թվում`

- ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության այն գումարները, որոնց բյուջե վճարման պարտավորությունը օրենքի 241 հոդվածի համաձայն ծագել է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,

- մինչև 2002 թ. հունվարի 1-ը իրականացված գործարքների գծով ԱԱՀ հետաձգված հարկային պարտավորության գումարները, որոնց բյուջե վճարման պարտավորությունը ծագել է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,

- [11] և [12] տողերում նշված գործարքների հետ չկապված պարտավորությունների գումարները (մասնավորապես՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 4 կետով սահմանված կարգով առաջացած պարտավորության գումարը),

- օրենքի 19 հոդվածի պահանջները խախտելու արդյունքում դուրս գրված հարկային հաշիվներում և ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում` հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

[13.1] վանդակում լրացվում է ԱԱՀ-ի այն գումարը, որի գծով հարկի վճարման պահը հետաձգվում է (ծագում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 241 հոդվածին համապատասխան՝ ըստ վճարման):

[14Ա] վանդակում լրացվում է [8Ա], [9Ա], [10.1Ա], [10.2Ա] [11Ա] և [12Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [12Բ] վանդակում նշված թվի տարբերությունը, իսկ [14Բ] վանդակում լրացվում է [11Բ], [12Բ], [13Բ] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [13.1Բ] վանդակում նշված թվի տարբերությունը:

[15]. Համապատասխանաբար [Ա] վանդակում լրացվում է ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալը (այդ թվում` ներմուծված այն ապրանքների, որոնց համար ներմուծման պահին ԱԱՀ չի գանձվում)՝ մաքսային արժեքով, [Բ] վանդակում՝ ՀՀ մաքսային մարմինների կողմից ներմուծման պահին գանձված ԱԱՀ-ի գումարը:

[16]. Համապատասխանաբար [Ա] վանդակում լրացվում է ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը, անկախ այն հանգամանքից դրանց դիմաց մատակարարներին վճարում կատարվել է, թե ոչ, [Բ] վանդակում՝ ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր գումարը:

[16.1] Լրացվում է ստացված ծառայությունների և ձեռք բերված (ներմուծված) ապրանքների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (օրենքի 241 հոդվածի դեպքում` նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մեծությունը (մասը), որի գծով հաշվանցում կատարելու իրավունքի ձեռքբերման պահը, համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23 և 241 հոդվածների, հետաձգվում է մինչև նշված հոդվածներում նշված ձեռքբերումների դիմաց վճարման պահը:

[16.2]. Լրացվում են, օրենքի համաձայն կատարվող վերահաշվարկների արդյունքում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ վերահաշվարկ կատարելու հիմքերի (հոդվածների): Սույն հաշվարկի առումով որպես այդպիսիք ընդունվում են, մասնավորապես`

- ԱԱՀ-ով չհարկվող (հարկման օբյեկտ չհամարվող), ԱԱՀ-ից ազատված գործարքներին, ինչպես նաև օրենքի գործողության ոլորտում չընդգրկվող գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները, որոնք ենթակա չեն հաշվանցման և պետք է միացվեն ձեռքբերման արժեքին կամ արտադրության ու շրջանառության ծախսերին,

- տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող ԱԱՀ-ի այն գումարները, որոնց գծով հաշվանցման իրավունքը օրենքի 23 և 241 հոդվածների համաձայն հետաձգվել էր նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում,

- օրենքի 26 հոդվածի 4-րդ կետի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,

- օրենքի 27 հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը:

[17]. Լրացվում է դեբետագրման արդյունքը, ընդ որում` եթե ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + 16.2.Ա] - [16.2.Բ]) մեծ է 0-ից, ապա լրացվում է [17Ա] վանդակը, իսկ եթե ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + 16.2.Ա] - [16.2.Բ]) փոքր է 0-ից, ապա լրացվում է [17Բ] վանդակը:

[18] Լրացվում է ստացված ծառայությունների և ձեռք բերված (ներմուծված) ապրանքների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը, որը վերաբերվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին: Հաշվարկին չմասնակցող օժանդակ (ոչ պարտադիր) տեղեկություն է և լրացվում է հարկ վճարողի ցանկությամբ, եթե հարկ վճարողը նպատակ ունի այդ գումարները ուղղել այլ հարկային պարտավորությունների մարմանը կամ ետ ստանալ:

[19]. Լրացվում է տվյալ ժամանակաշրջանում բյուջեի հետ հաշվարկների արդյունքը: Ընդ որում, ա) եթե [17] տողում թիվը լրացվել է «Ա. դրական» վանդակում և

- ([14. Բ] - [17 Ա])-ի արդյունքը դրական է, ապա լրացվում է [19Ա] վանդակը,

- ([14. Բ] - [17 Ա])-ի արդյունքը բացասական է, ապա լրացվում է [19Բ] վանդակը

բ) եթե [17] տողում թիվը լրացվել է «Բ. բացասական» վանդակում, ապա ([14. Բ] + [17Բ])-ի արդյունքը լրացվում է [19Ա] վանդակում: