Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/140
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.03.14/5(91) Հոդ.37
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2002
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402036

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

30 հունվարի 2002 թ.
ք. Երևան

N 02/140

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 02/1291 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը՝

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000թ. հոկտեմբերի 20-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 02/1291 հրամանում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար՝

Ե. Զախարյան

 

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարության հետ
12 հունվարի 2002 թ.

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության պետական
եկամուտների նախարարության
թիվ 02/140 հրամանով
30 հունվարի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թ. հոկտեմբերի 20-ի N 02/1291 հրամանով հաստատված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգում կատարվող լրացումները եվ փոփոխությունները

 

Հրամանով հաստատված հրահանգի՝

ա) 4.3 կետը «արտադրանքի և» բառերից հետո լրացնել «ներմուծվող դիզելային վառելիքի ու» բառերով:

բ) 5.1 կետի «ա» ենթակետի «ենթակա ապրանքների արտահանումը» բառերը փոխարինել «ենթակա՝ արտահանված ապրանքների օտարումը (իրացումը)» բառերով, իսկ «հայտարարագիր» բառից հետո ավելացնել «և այդ ապրանքների իրացումը արտացոլված է հարկ վճարողի հաշվապահական հաշվառմամբ» բառերը:

գ) 6.2 կետը «հաշվին» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշմամբ հաստատված կարգերով նախատեսված դեպքերի» բառերով:

դ) 7.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Ակցիզային հարկի հաշվարկը ներկայացվում է նաև սույն հրահանգի 7.5 կետի «ա» ենթակետում նախատեսված դեպքում»:

ե) N 1 հավելվածի՝

- աղյուսակի

 

220410

շամպայն

1 լիտր

300

 

տողում «300» թիվը փոխարինել «250» թվով.

 

2710 00 690

դիզելային վառելիք

1 տոննա

11,500

 

- աղյուսակից հանել

տողը:

զ) N 2 հավելվածը՝ «Ակցիզային հարկի հաշվարկ» և N 3 հավելվածը՝ «Ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկ», ինչպես նաև դրանց լրացման կարգերը խմբագրել հետևյալ տեսքով.

 

Հավելված 2

 

Ակցիզային հարկի հաշվարկ  Փաստաթղթի հերթական համարը
(լրացվում է հարկային մարմնի կողմից) 
1. Հարկ վճարողի հաշվառման համարը
          ££££££££
2. Հաշվետու ժամանակաշրջանը
Տարի   ££££      Ամիս  ££
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր) անուն, ազգանուն 4. Իրավաբանական անձի անվանումը

5. Գտնվելու վայրը
 (նոր վայրի դեպքում, նշել վանդակը)

£

6. Աշխատանքային հեռախոսի համարը

Տան հեռախոսի համարը

7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել
վանդակում նշել «X» , ստորագրել ստորև և ներկայացնել հաշվարկը     ð  ð  ð  ð
 

8. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի (ըստ ԱՏԳ ԱԱ)

Ճշգրտման ամսում հարկման բազան և հաշվարկված ակցիզային հարկի գումարը
ծածկա-
գիրը
անվանումը Հարկման բազայի միավորը Ա. Օտարված ապրանքների քանակը
(ծավալը)
Բ. Ակցիզային
հարկի
դրույքա-
չափը
(դրամ)
Գ. Ակցիզային
հարկի գումարը
(հազ. դրամ)
           
           
           
           
           
9. Ընդամենը հաշվարկված ակցիզային հարկի գումար  

10. Ակցիզային հարկով չհարկվող` օտարված ապրանքների իրացման շրջանառությունը (հազ. դրամ)  

(հազ. դրամ)

Օտարված ապրանքների բաժին ընկնող` հաշվանցման (վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը, որի դիմաց վճարվել է

ՀՀ տարածքում
Ա.
Արտահանված
Բ.
11. ՀՀ տարածք ներմուծված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար    
12. ՀՀ տարածքում ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար    
13. Ընդամենը հաշվետու ամսում վճարված ակցիզային հարկի գումար [11] + [12]    
14. Հաշվարկված ակցիզային հարկի գումարի նկատմամբ ձեռք բերված հումքի դիմաց վճարված գումարի գերազանցող` չհաշվանցվող (չվերադարձվող) մասը, [13Ա]-[9], եթե [13Ա]>[9]    
15. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների արդյունքով հաշվանցման (վերադարձման) ենթակա հարկի գումար    
16. Ընդամենը հաշվետու ամսում հաշվարկված հարկի գումարից նվազեցման (հաշվանցման) ենթակա ակցիզային հարկի գումարը ([13Ա]+[13Բ]-[14Ա]+[15Ա]+[15Բ])    
 
 

Ա. բյուջեից
վերադարձման

Բ. բյուջե
վճարման

17. Հաշվետու ամսվա արդյունքով ենթակա է (լրացվում է «Ա» վանդակը` եթե ([16]-[9])>0 և լրացվում է «Բ» վանդակը` եթե ([9]-[16])>0

Հարկ վճարողի/տնօրենի ստորագրություն

Հաշվապահի ստորագրություն

Ամսաթիվ Կնիք

Ակցիզային հարկի հաշվարկի լրացման կարգ

 

Ակցիզային հարկի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից

[1] Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ կազմված ութանիշ թվից:

[2] Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ակցիզային հարկի հաշվարկը:

[3] Նշվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:

[4] Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:

[5] Լրացվում է ակցիզային հարկ վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը:

[6] Նշվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային կամ տան հեռախոսի համարը:

[7] Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ակցիզային հարկ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի կատարվել, լրացվում է հաշվարկի [1]-ից մինչև [6]-րդ տողը ներառյալ, [7]-րդ վանդակում նշվում է «X», հաշվարկը ստորագրվում և ներկայացվում է:

[8] Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները, ըստ «Արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 1 հավելվածում բերված քանակին: Նշվում են նաև հրահանգի 1 հավելվածով նախատեսված չափման բնաիրային միավորները, հարկման ենթակա ապրանքների քանակը՝ արտահայտված այդ չափման միավորներով, ակցիզային հարկի դրույքաչափը և ակցիզային հարկի գումարը:

[9] Լրացվում է [8]-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը:

[10] Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների իրացման շրջանառությունը՝ հազար դրամներով:

[11] Լրացվում է հաշվետու ամսում արտադրող-իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ ՀՀ մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան՝ ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում ՀՀ տարածքում իրացված` ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:

[12] Լրացվում է հաշվետու ամսում արտադրող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան՝ ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում, «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում ՀՀ տարածքում իրացված՝ ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:

[13] «Ա» վանդակում լրացվում է [11Ա] և [12Ա] վանդակների հանրագումարը, իսկ «Բ» վանդակում` [11Բ] և [12Բ] վանդակների հանրագումարը:

[14] «Ա» վանդակում լրացվում է հումքի համար վճարված այն ակցիզային հարկի գումարը, որը գերազանցում է այդ ամսվա համար հաշվարկված հարկի գումարին և որն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 6-րդ կետի համաձայն ենթակա չէ հաշվանցման կամ վերադարձման ([13Ա]-[9]):

[15] «Ա» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում ՀՀ տարածքում իրացված արտադրանքին բաժին ընկնող՝ ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:

«Բ» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում արտահանված և իրացված արտադրանքին բաժին ընկնող՝ ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:

[16] Լրացվում է [13] տողի «Ա» և «Բ» ու [15] տողի «Ա» և «Բ» վանդակներում լրացված թվերի ընդհանուր գումարի և [14] տողի «Ա» վանդակում նշված թվի տարբերությունը:

[17] «Ա» վանդակը լրացվում է, եթե ([16] - [9]) դրական թիվ է: «Ա» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը:

«Բ» վանդակը լրացվում է, եթե ([9] - [16]) դրական թիվ է: «Բ» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը:

 

Հավելված 3

 

Ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկ  Փաստաթղթի հերթական համարը
(լրացվում է հարկային մարմնի կողմից) 
1. Հարկ վճարողի հաշվառման համարը
          ££££££££
2. Ճշգրտման ժամանակաշրջանը
Տարի   ££££      Ամիս  ££
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր) անուն, ազգանուն 4. Իրավաբանական անձի անվանումը

5. Գտնվելու վայրը
 (նոր վայրի դեպքում, նշել վանդակը)

£

6. Աշխատանքային հեռախոսի համարը

Տան հեռախոսի համարը

7. Եթե ճշգրտման ժամանակաշրջանի (ամսվա) համար նախկինում ճշգրտված հաշվարկ չի ներկայացվել, վանդակում նշել «X» ,     ð  ð  ð  ð  ð   

8. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի (ըստ ԱՏԳ ԱԱ)

Ճշգրտման ամսում հարկման բազան և հաշվարկված ակցիզային հարկի գումարը
ծածկա-
գիրը
անվանումը Հարկման բազայի միավորը Ա. Օտարված ապրանքների քանակը
(ծավալը)
Բ. Ակցիզային
հարկի
դրույքա-
չափը
(դրամ)
Գ. Ակցիզային
հարկի գումարը
(հազ. դրամ)
           
           
           
           
           
9. Ընդամենը հաշվարկված ակցիզային հարկի գումար  

10. Ակցիզային հարկով չհարկվող` օտարված ապրանքների իրացման շրջանառությունը (հազ. դրամ)  
 

(հազ. դրամ)

Օտարված ապրանքների բաժին ընկնող` հաշվանցման (վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը, որի դիմաց վճարվել է

ՀՀ տարածքում
Ա.
Արտահանված
Բ.
11. ՀՀ տարածք ներմուծված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար    
12. ՀՀ տարածքում ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար    
13. Ընդամենը հաշվետու ամսում վճարված ակցիզային հարկի գումար [11] + [12]    
14. Հաշվարկված ակցիզային հարկի գումարի նկատմամբ ձեռք բերված հումքի դիմաց վճարված գումարի գերազանցող` չհաշվանցվող (չվերադարձվող) մասը, [13]-[9], եթե [13]>[9]    
15. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների արդյունքով հաշվանցման (վերադարձման) ենթակա հարկի գումար    
16. Ընդամենը հաշվետու ամսում հաշվարկված հարկի գումարից նվազեցման (հաշվանցման) ենթակա ակցիզային հարկի գումարը ([13Ա]+[13Բ]-[14Ա]+[15Ա]+[15Բ])    
 

Ա. բյուջեից
վերադարձման

Բ. բյուջե
վճարման

17. Ճշգրտման ամսվա արդյունքով ենթակա է (լրացվում է «Ա» վանդակը` եթե ([16]-[9])>0 և լրացվում է «Բ» վանդակը` եթե ([9]-[16])>0
 
 

Ա. բյուջեից
վերադարձման

Բ. բյուջե
վճարման

18. Ճշգրտման ամսվա համար ներկայացված հաշվարկով կամ վերջին ճշգրտված հաշվարկով ներկայացվել է, որ ենթակա է

Հարկ վճարողի/տնօրենի ստորագրություն
Հաշվապահի ստորագրություն

Ամսաթիվ Կնիք

Ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկի լրացման կարգ

 

Ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից

[1] Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ կազմված ութանիշ թվից:

[2] Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկը:

[3] Նշվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:

[4] Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:

[5] Լրացվում է ակցիզային հարկ վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը:

[6] Նշվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային կամ տան հեռախոսի համարը:

[7] Եթե տվյալ ժամանակաշրջանի համար նախկինում ճշգրտված հաշվարկ չի ներկայացվել՝ աջ մասի վանդակում նշվում է «X»:

[8] Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները, ըստ «Արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 1 հավելվածում բերված քանակին: Նշվում են նաև հրահանգի 1 հավելվածով նախատեսված չափման բնաիրային միավորները, հարկման ենթակա ապրանքների քանակը՝ արտահայտված այդ չափման միավորներով, ակցիզային հարկի դրույքաչափը և ակցիզային հարկի գումարը:

[9] Լրացվում է [8]-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը:

[10] Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող՝ օտարված ապրանքների ճշգրտված իրացման շրջանառությունը՝ հազար դրամներով:

[11] Լրացվում է ճշգրտման ամսում արտադրող-իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ ՀՀ մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան՝ ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում ՀՀ տարածքում իրացված` ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:

[12] Լրացվում է ճշգրտման ամսում արտադրող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան՝ ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում, «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում ՀՀ տարածքում իրացված` ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:

[13] «Ա» վանդակում լրացվում է [11Ա] և [12Ա] վանդակների հանրագումարը, իսկ «Բ» վանդակում` [11Բ] և [12Բ] վանդակների հանրագումարը :

[14] «Ա» վանդակում լրացվում է հումքի համար վճարված այն ակցիզային հարկի գումարը, որը գերազանցում է ճշգրտման ամսվա համար հաշվարկված հարկի գումարին և որն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 6-րդ կետի համաձայն հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ ([13Ա]-[9]):

[15] «Ա» վանդակում լրացվում է ճգրտման ամսվան նախորդող հաշվետու ժամանակաշրջաններում ՀՀ տարածքում իրացված արտադրանքին բաժին ընկնող՝ ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:

«Բ» վանդակում լրացվում է ճգրտման ամսվան նախորդող հաշվետու ժամանակաշրջաններում արտահանված և իրացված արտադրանքին բաժին ընկնող՝ ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:

[16] Լրացվում է [13] տողի «Ա» և «Բ» ու [15] տողի «Ա» և «Բ» վանդակներում լրացված թվերի ընդհանուր գումարի և [14] տողի «Ա» վանդակում նշված թվի տարբերությունը:

[17] «Ա» վանդակը լրացվում է, եթե ([16]-[9]) դրական թիվ է: «Ա» վանդակում լրացվում է ճշգրտման ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը:

«Բ» վանդակը լրացվում է, եթե ([9]-[16]) դրական թիվ է: «Բ» վանդակում լրացվում է ճշգրտման ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը:

[18] Լրացվում է ճշգրտման ամսվա համար ներկայացված հաշվարկով կամ վերջին անգամ ներկայացված ճշգրտված հաշվարկով ակցիզային հարկի հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա գումարը («Ա» վանդակում) կամ բյուջե վճարման ենթակա գումարը («Բ» վանդակում):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան