Գլխավոր տեղեկություն
Համար
N 25
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2000-26.03.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.04.28/4(46)
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2000
Ստորագրող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

26 մարտի 2000 թ.

N 25

 

ԲԻԶՆԵՍ-ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» ենթակետը և ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել բիզնես-ռեգիստրի 1999 թ. տվյալների մասով տեղեկանք-հարցաթերթը և դրա լրացման հրահանգը:

 

2. Սահմանել, որ 2000 թ. թվականի համար կիրառվելիք տեղեկանք-հարցաթերթում «1999 թ.» բառերը փոխարինվում են «2000 թ.» բառերով և նույնը` համապատասխանաբար հաջորդ տարիների համար:

 

Նախարարի առաջին տեղակալ

Ա. Չիլինգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
ռեգիստրի և
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 
20.03.2000 թ. N 25 ՀՐԱՄԱՆՈՎ

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՆ ՄԻԱՅՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ, ԴՐԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՅՆ ՁԵՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ

 

1.* Իրավաբանական անձի ծածկագիրը (ՁԿԴ)

               

(ութանիշ թիվ, որը լրացվում է համաձայն գրանցման  վկայականի)

2.* Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

(ութանիշ թիվ, որը տրված է հարկային տեսչության մարմնի կողմից)

3.* Պետռեգիստրում գրանցման համարը

     
     
         

 

Եթե համաձայն եք այլ անձանց հարցման դեպքում տրամադրվեն հաջորդ 4-15 կետերի տվյալները, ապա յուրաքանչյուրի դիմաց Ներմուծեք նկարագրությունը_18668 -ում լրացնել այո

 

4. Իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը Ներմուծեք նկարագրությունը_18668

________________________________________________________________________

________________________________________ ծածկագիրը*

     

 

5. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն)               Ներմուծեք նկարագրությունը_18668

 

մարզ

________________________________________ ծածկագիրը*

   

համայնք

 _____________________ ծածկագիրը*
     

բնակավայր

_____________________ փոստային դասիչ
         

փողոց, շենք____________

հեռախոս (ներ) _____________________________________________

 

6. Գործունեության գլխավոր տեսակը (գործունեության այն տեսակը, որը 1999 թ. Ներմուծեք նկարագրությունը_18668

փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ)

 

________________________________________ ծածկագիրը*

         

7. Գործունեության գլխավոր տեսակի իրականացման իրական հասցեն             Ներմուծեք նկարագրությունը_18668

(լրացվում է, եթե իրական հասցեն տարբերվում է 5-րդ կետում նշված իրավաբանական հասցեից)

 

մարզ

________________________________________ ծածկագիրը*

   

համայնք

 _____________________ ծածկագիրը*
     

բնակավայր

_____________________ փոստային դասիչ
           

փողոց, շենք____________

հեռախոս (ներ) _____________________________________________

  ________________________

 

առավել մեծ տեսակարար կշիռ որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել զուտ հասույթի, ավելացված

 արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով եւ այլ համանման բնութագրող 

չափանիշներով

 

 8. Այլ տեղեկություններ (ներկայացուցիչների, մասնաճյուղերի, այդ         Ներմուծեք նկարագրությունը_18668

 թվում արտասահմանում բացված, հասցեների վերաբերյալ եւ այլն)

 _________________________________________________________

 _________________________________________________________

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18668

 

9. Փաստացի իրականացվող գործունեության այլ տեսակներ (լրացնել

 ըստ տեսակարար կշիռների նվազող հաջորդականության, հիմնվելով 6-րդ

 կետի ծանուցման մեջ նշված չափանիշների վրա)

 

________________________________________ ծածկագիրը*

         

 

________________________________________ ծածկագիրը*

         

 

10. Արտադրանքի (ապրանքների, ծառայությունների) իրացումից               Ներմուծեք նկարագրությունը_18668

ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի եւ ակցիզային

հարցերի)

 

 (1999թ.) ___________ հազ. դրամ

 Որի նկատմամբ հաշվարկված է`

 ա) ԱԱՀ _________________ հազ. դրամ

 բ) Ակցիզային հարկ ________________ հազ. դրամ

11. Ընդամենը 1999 թ. տարեկան հաշվապահական շահույթը (վնասը «-» նշանով)   Ներմուծեք նկարագրությունը_18668

 

 

 ___________ հազ. դրամ

 

հաշվարկված է շահութահարկ

 ____________ հազ. դրամ

 

12. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ________ մարդ     Ներմուծեք նկարագրությունը_18668   

 

13. Մեկ աշխատողի 1999 թ. միջին ամսական աշխատավարձը    Ներմուծեք նկարագրությունը_18668

 

 ___________ հազ. դրամ

 

14. Իրավաբանական անձը 1999 թ. վերջի դրությամբ գործել է արդյո՞ք (ընդգծել)

 ԱՅՈ

 ՈՉ

Ներմուծեք նկարագրությունը_18668

 

15. Այլ տեղեկություններ (լրացվում է իրավաբանական անձի ցանկությամբ` իր մասին տեղեկատվությունն

ամբողջականացնելու (բացահայտելու) նպատակով)

 __________________________________________________________________

 __________________________________________________________________

 

ՏՆՕՐԵՆ`

________________________

 _____________________

 

 (անուն, ազգանուն)

  (ստորագրություն)

 

Լրացման ամսաթիվը «_____» _______________ 2000 թ.

 

Տեղեկանք-հարցաթերթը գրանցված է

ՀՀ Արդարադատության նախարարությունում _________________ 2000 թ.

 

* լրացվում է պետական ռեգիստրի մարմինների կողմից

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
ռեգիստրի և ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
20.03.2000 թ. N 25 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Իրավաբանական անձանց կողմից բիզնես-ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող տեղեկանք-հարցաթերթի լրացման

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն հրահանգը սահմանում է իրավաբանական անձանց կողմից բիզնես-ռեգիստրի վարման համար անհրաժեշտ տեղեկանք-հարցաթերթի լրացման կարգը:

Բիզնես-ռեգիստրն իրենից ներկայացնում է վիճակագրական տեղեկատվական ռեգիստր` մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա, որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

Տեղեկանք-հարցաթերթը լրացնում են ընթացիկ գրանցում անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստր (այսուհետև` պետական ռեգիստր) դիմող իրավաբանական անձինք (օրենսդրությամբ ընթացիկ գրանցում չնախատեսելու դեպքում տեղեկանք-հարցաթերթը լրացնում են պետական գրանցման դիմող իրավաբանական անձինք): Այն իրավաբանական անձինք, որոնք տարվա ընթացքում մեկ անգամ լրացրել են տեղեկանք-հարցաթերթը, երկրորդ և հետագա անգամները պետական գրանցման հարցերով պետական ռեգիստր դիմելիս կարող են չլրացնել տեղեկանք-հարցաթերթը, եթե նրանց կողմից արդեն իսկ ներկայացված տեղեկություններում փոփոխություններ չեն կատարվել:

Ներկայացվող տեղեկանք-հարցաթերթի տվյալները լրացվում են 1999 թվականի տարեկան արդյունքներով: Տեղեկանք-հարցաթերթը ստորագրում է իրավաբանական անձի տնօրենը` նշելով անունը, ազգանունը և լրացման ամսաթիվը:

Պետական ռեգիստրը իրավաբանական անձանց պետական գրանցամատյանի տեղեկությունները (տվյալները) և իրավաբանական անձանց կողմից լրացված տեղեկանք-հարցաթերթը տրամադրում է բիզնես-ռեգիստր վարող մարմնին:

Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով (տես նաև Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը` հաստատված ՀՀ կառավարության 15.01.99 թ. թիվ 23 որոշմամբ):

 

2. Լրացման կարգ

 

Տեղեկանք-հարցաթերթի 1, 2, և 3 կետերը, ինչպես նաև տեղեկանք-հարցաթերթում աստղանիշով նշված ծածկագրերը վիճակագրական տեղեկություն տրամադրողի (տեղեկանք-հարցաթերթը լրացնողի) կողմից չեն լրացվում: Դրանք լրացվում են պետական ռեգիստրի մարմինների կողմից:

 Ներկայացվող տվյալները օգտագործվում են վիճակագրական նպատակներով: Երրորդ անձանց դրանք կարող են տրամադրվել լրացնող իրավաբանական անձի համաձայնության դեպքում, որի համար 4-15 կետի դիմաց  Ներմուծեք նկարագրությունը_18668-ում վիճակագրական տեղեկություն տրամադրողի (տեղեկանք-հարցաթերթը լրացնողի) կողմից ձեռագրով լրացվում է «այո»:

4-րդ «իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը», 5-րդ` «իրավաբանական անձի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն)» կետերը լրացվում են իրավաբանական անձանց կանոնադրության համապատասխան:

6-րդ` «գործունեության գլխավոր տեսակը» կետում լրացվում է այն տեսակը, որը 1999 թ. փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ, որի հարցում տեղեկանք-հարցաթերթը լրացնողները կողմնորոշվում են զուտ հասույթի, ավելացված արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:

7-րդ` «գործունեության գլխավոր տեսակի իրականացման իրական հասցեն» կետը լրացվում է, եթե իրավաբանական անձն իր գործունեությունն իրականացնում է մեկ այլ հասցեում (օրինակ, արտադրության կազմակերպման շինություն)` իրավաբանական հասցեից դուրս:

8-րդ «այլ տեղեկություններ (ներկայացուցիչների, մասնաճյուղերի, այդ թվում արտասահմանում բացված, հասցեների վերաբերյալ և այլն)» կետը լրացնում են այն իրավաբանական անձինք, որոնք, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ երկրներում ունեն ներկայացուցչություններ, մասնաճյուղեր` նշելով դրանց անվանումը և իրավաբանական հասցեն:

9-րդ` «փաստացի իրականացվող գործունեության այլ տեսակներ» կետը լրացվում է ըստ տեսակարար կշիռների նվազող հաջորդականության` հիմնվելով նույն չափանիշների վրա, որոնք կիրառվում են 6-րդ կետը լրացնելիս:

10-րդ` «արտադրանքի (ապրանքների, ծառայությունների) իրացումից ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)», 11` «ընդամենը 1999 թ. տարեկան հաշվապահական շահույթը (վնասը «-» նշանով)» և «հաշվարկված է շահութահարկ» կետերը լրացվում են հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա (մասնավորապես, տես «ֆինանսական արդյունքների մասին» ֆինանսական հաշվետվության լրացման գերատեսչական նորմատիվ ակտերը և այլն):

12-րդ կետում լրացվում է աշխատողների միջև ցուցակային թվաքանակը:

Հիշեցվում է, որ այս ցուցանիշը ստանալու համար ցուցակային կազմի աշխատողների թվաքանակից անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ կատեգորիաների թվաքանակը. հղիության և ծննդաբերության հետ կապված արձակուրդում գտնվող կանայք, ուսումնական հաստատություններում սովորող և ուսումնական արձակուրդում գտնվողները, իրենց հաշվին, ինչպես նաև վարչակազմի նախաձեռնությամբ առանց աշխատավարձի պահպանմամբ արձակուրդում գտնվողները:

13-րդ կետում լրացվում է «մեկ աշխատողի 1999 թ. միջին ամսական աշխատավարձը,» որը որոշվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները) ընդհանուր տարեկան գումարները միջին ցուցակային թվաքանակի վրա բաժանելով և արդյունքում ստացվածը բաժանելով 12-ի:

14-րդ` «իրավաբանական անձը 1999 թ. վերջի դրությամբ գործել է արդյոք» կետում ընդգծվում է «Այո» կամ «Ոչ»:

15-րդ` «այլ տեղեկություններ» կետը լրացվում է իրավաբանական անձի ցանկությամբ, որում կարող են բերվել այլ տեղեկություններ (բացահայտումներ) իրենց գործունեության վերաբերյալ:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

31 մարտի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12000029