Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/3
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.1999-13.05.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.06.15/15(192)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
19.01.1999
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.05.2004

310.0001.19.01.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

19 հունվարի 1999 թ.

N 01/3

 

«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1998 թ. դեկտեմբերի 30-ի ՀՀ օրենքը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ս. Այվազյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`
ՀՀ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 
 19 ՀՈՒՆՎԱՐԻ 1999 թ.
թիվ 01/3 ՀՐԱՄԱՆով

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ հ
ԵՏ



Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1998 թ. դեկտեմբերի 30-ի ՀՀ օրենքը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածով` ՀՀ հարկային տեսչության կողմից 1998 թ. հուլիսի 17-ի թիվ 01/36 հրամանով հաստատված (համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 

1. Հրահանգի 4.1.9 ենթակետը լրացնել «, բացառությամբ օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների» բառերով:

 

2. Հրահանգի 4.1.13 ենթակետում «հայցային վաղեմության ժամկետը լրացած» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով դուրս գրված անհուսալի» բառերով և հանել ենթակետի վերջին մասը:

 

3. Հրահանգի 4.1.14 ենթակետում «նախկինում հաշվեկշռից դուրս գրված» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով» բառերով:

 

4. Հրահանգի 4.1.19 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1.19. Ապահովագրական պահուստներից հատուցման նպատակով վերադարձվող միջոցները»:

 

5. Հրահանգի 4.1.22 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1.22. Այլ եկամուտներ»:

 

6. Հրահանգի 4.1.23 ենթակետը հանել:

 

7. Հրահանգի 4.2.4 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2.4. Արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը»:

 

8. Հրահանգի 4.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2.6 ենթակետով.

«4.2.6. Օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարները»:

 

9. Հրահանգի 5.1 կետում «Փաստաթղթերով ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ապրանքանյութական պաշարների, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների ձեռք բերման (և համապատասխան դեպքերում` այլ հարկատուների եկամուտներին վերաբերող) փաստաթղթերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

 

10. Հրահանգի 5.1.3 ենթակետից հանել «Զբաղվածության, կենսաթոշակային, սոցիալական ապահովագրության վճարները: Ծախսերի այս խմբերի մեջ մտնում են, մասնավորապես,» բառերը:

 

11. Հրահանգի 5.1.4-ի «ա» ենթակետի չորրորդ մասում «Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես այդ հիմնական միջոցների սկզբնական արժեքի» բառերից հետո ավելացնել «, իսկ օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում` վերագնահատված արժեքի» բառերը:

 

12. Հրահանգի 5.1.4-ի «ա» ենթակետում «Հարկվող շահույթը որոշելիս հիմնական միջոցների վերագնահատման արդյունքները հաշվի չեն առնվում (բացի մինչև 1997 թ. հուլիսի 1-ը, իսկ նախկին կարգի համաձայն շահութահարկի տարեկան հաշվարկներ ներկայացնողների համար` 1997 թ. հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համաձայն կատարված վերագնահատումներից)» բառերից հետո ավելացնել «, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների» բառերը:

 

13. Հրահանգի 5.2.1 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.2.1. Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի մասով հետևյալ սկզբունքով.

ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով,

բ) վարձակալի մոտ` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով,

գ) հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են տվյալ հիմնական միջոցի նախորդ տարվա վերջի հաշվեկշռային արժեքին (կապիտալացվում են) և ամորտիզացվում են սույն հրահանգի 5.1.4 ենթակետում նշված կարգով,

դ) վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը ամորտիզացնում է սույն հրահանգի 5.1.4 ենթակետում նշված կարգով: Վարձակալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդն ամբողջովին նվազեցվում է վարձակալի համախառն եկամտից:

Շահութահարկի հաշվարկման նպատակով հիմնական միջոցների (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարվում է` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների հիման վրա»:

 

14. Հրահանգի 5.3.4 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.3.4. Արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացրած հիմնական միջոցների վերագնահատման բացասական արդյունքը»:

 

15. Հրահանգի 5.4.7 ենթակետում «բյուջեներ» բառից հետո ավելացնել «, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց» բառերը:

 

16. Հրահանգի 5.7.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.7.3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի, իսկ բանկերի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարների չափով:

Նախկինում դուրս գրված և հարկատուի համախառն եկամտի մեջ մտցված կրեդիտորական պարտքերը առնվազն հինգ տարի հաշվառվում են վերջինիս արտահաշվեկշռում, հնարավորության դեպքում պարտատիրոջը վերադարձնելու նպատակով: Հինգ տարիների ընթացքում պարտքը պարտատիրոջը չվերադարձնելու դեպքում հարկատուն այն կարող է դուրս գրել արտահաշվեկշռային հաշվառումից»:

 

17. Հրահանգի 5.7.5 ենթակետում «սույն հրահանգին համապատասխան հաշվարկված հարկվող շահույթի հինգ տոկոսից ոչ ավելի» բառերը փոխարինել «ոչ ավելի, քան համախառն եկամտի 0.25 տոկոսի չափով» բառերով:

 

18. Հրահանգի 5.9.3 ենթակետում «այդ թվում` ապահովագրային» բառերը փոխարինել «ապահովագրողներին» բառով:

 

19. Հրահանգի 5.10.3 ենթակետից հանել «(հաշվեկշռային)» բառը:

 

20. Հրահանգի 7.1.1 ենթակետի առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1.1. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները (բացառությամբ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական գործունեություն իրականացնողների) իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի մասով, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:

Գյուղատնտեսական գործունեության տարբերակումն ըստ բնույթի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների հիման վրա»:

 

21. Հրահանգի 7.1.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1.2. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններում հաշվառման կանգնած հասարակական և կրոնական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցությունները` օրենքով սահմանված կարգով իրենց կանոնադրությամբ նախատեսված գործունեության իրականացումից ստացված եկամուտների մասով»:

 

22. Հրահանգի 7.1.4 ենթակետի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հրահանգի 7.1.3 և 7.1.4 ենթակետերում թվարկված կազմակերպությունները շահութահարկի վճարումից ազատվում են միայն օրենքով սահմանված կարգով իրենց կանոնադրությամբ նախատեսված գործունեության իրականացումից ստացված եկամուտների մասով»:

 

23. Հրահանգի 9.3.6 ենթակետում «նախօրոք» բառից հետո ավելացնել «(շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ)» բառերը:

 

24. Հրահանգի 9.3 կետը ավելացնել հետևյալ բովանդակությամբ 9.3.10 ենթակետով.

«9.3.10. Սեզոնային բնույթի գործունեության ոլորտներում շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններ դիմելու դեպքում թույլատրվում է տարվա կանխավճարային մուծումներն իրականացնել հարկային տեսչության մարմինների հետ համաձայնեցված ամսական չափերով:

Սեզոնային բնույթի գործունեության ոլորտների չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը»:

 

25. Հրահանգի 9.10 կետում` օրինակներ 5-ը և 6-ը համարել համապատասխանաբար օրինակներ 2 և 3:

 

26. Հրահանգի 12.1 ենթակետում «վճարումների դրույքաչափերը» բառերը փոխարինել «վճարները» բառով:

 

27. Հրահանգի 12 կետը ավելացնել 12.3 ենթակետով.

«12.3. Անկախ սույն հրահանգի 4.2.4 և 5.3.4 ենթակետերի դրույթներից, հարկատուի 1998 թվականի հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում ռուսական ռուբլու և ռուսական ռուբլով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումների արդյունքները»:

 

28. Հրահանգի թիվ 1 հավելվածում («Գյուղատնտեսական արտադրանքի ցանկ») «ձկնորսության» բառը փոխարինել «ձկնաբուծության» բառով:

 

29. 1999 թվականի տարեկան արդյունքներից սկսած «Շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգ»-ի հավելված 2-ը («Փաստացի շահութահարկի հաշվարկ» և հաշվարկի լրացման կարգի մասին ցուցումներ) փոխարինել սույն հրահանգին կից ներկայացվող տեսքով:

 

ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ
ՀԱՇՎԱՐԿ

(«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»
ՀՐԱՀԱՆԳԻ N 2 ՀԱՎԵԼՎԱԾ)

Փաստաթղթի համարը
_____________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկատուի անվանումը

 

2. Հարկատուի հասցեն

3. ՀՎՀՀ

               

4. Հարկային տարի

       

5. Հեռախոսի համարը

 

6. Ներկայացման ամսաթիվը

 

 

Ցուցանիշները

Կոդը

Հարկատուի
տվյալներով

1

2

3

1. Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարը ըստ հաշվապահական հաշվառման տվյալների
ա) շահույթը 

0100

 
բ) վնասը 0101  
2. Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարին (տող 0100 կամ 0101) շահութահարկի հաշվարկման նպատակով     

ավելացումները`

   
Ընդամենը` այդ թվում` 0200  
ա) միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին հատկացումների գումարը 0201  
բ) սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում) 0202  
գ) արտադրանքի արտադրության հետ չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքների օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը 0203  
դ) վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող վճարները 0204  
ե) ՀՀ տարածքից դուրս գովազդի համար ՀՀ կառավարության սահմանված չափը գերազանցող ծախսերը 0205  
զ) ՀՀ տարածքից դուրս կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը 0206  
է) հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը 0207  
ը) ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ՀՀ տարածքից դուրս գործուղման և ՀՀ տարածքում օրապահիկի ծախսերը 0208  
թ) ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերը 0209  
ժ) առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար ՀՀ կառավարության սահմանված չափը գերազանցող ծախսերը 0210  
ժա) հաշվետու տարվա համախառն եկամտի 1 %-ից ավելի և 1,0 մլն դրամից ավել կազմող կատարված և փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը 0211  
ժբ) հաշվետու տարում հայտնաբերված նախորդ երեք տարիներից ավել վաղեմություն ունեցող ավել ցույց տրված եկամուտը և (կամ)պակաս ցույց տված վնասը 0212  
ժգ) անհատույց տրամադրված ակտիվները, ներած պարտավորությունները, բացի «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում նշված դեպքից 0213  
ժե) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում նշված դեպքում`0.25 %-ից ավել հատկացումները 0214  
ժզ) հաշվետու տարում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման բացասական արդյունքը 0215  
ժէ) հաշվետու տարում հարկերի գումարների և շահութահարկի կանխավճարների ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի, ինչպես նաև հարկերի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար հաշվարկված տուգանքների գումարը 0216  
ժը) շահութահարկի հաշվարկման նպատակով հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարին այլ ավելացումները 0217   
3. Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարը (տող 0100 կամ 0101)` շահութահարկի հաշվարկման նպատակով կատարված ավելացումներով (տող 0200) հանդերձ (տող 0100 կամ 0101 +տող 0200) 0300  
4. Համախառն եկամտից հաշմանդամների աշխատանքն օգտագործող հարկատուների գծով նախատեսվող նվազեցումները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 38 հոդվածում նշված չափով) 0400  
5. Նախորդ տարիներին հարկատուի գործունեությունից առաջացած վնասները 0500  
6. Հաշվետու տարում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը 0600  
7. Հարկվող շահույթը (տող 0300 -տող 0400 -տող 0500 -տող 0600) 0700  
8. Շահութահարկի գումարը 0800  
9. Շահութահարկի գծով արտոնություններ (շահութահարկի վճարումից ամբողջությամբ կամ մասնակի ազատում) 0900  
10. Հաշվարկված է շահութահարկ (հաշվետու տարվա շահութահարկի կանխավճարները և ստուգումների արդյունքներով գանձման առաջադրված շահութահարկ) 1000  
11. Հաշվետու տարվա ընթացքում վճարված շահութահարկի կանխավճարները 1100  
12. Հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկի կանխավճարների չվճարված մնացորդը (տող 1000-տող 1100) 1200  
13. Օտարերկրյա պետություններում ստացված շահույթից (եկամտից) վճարված շահութահարկի գումարը 1300  
14. Հաշվետու տարվա արդյունքներով ենթակա է լրացուցիչ վճարման (տող 0800 -տող 0900 -տող 1000 -տող 1300)` դրական տարբերության դեպքում 1400  
15. Հաշվետու տարվա արդյունքներով ենթակա է պակասեցման կամ հետ վերադարձման (տող 0800 -տող 0900 -տող 1000 -տող 1300)` բացասական տարբերության դեպքում 1500  
16. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգում («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածում նշված գործարքների  (գործառնությունների), ծառայությունների) գծով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում 1600  

 

Տնօրեն (ազգանուն, անուն, հայրանուն և ստորագրություն)
-------------------------------

 Հարկատուի
կնիքը

Հարկային տեսչության պետ

-----------------------------

Հաշվապահ (ազգանուն, անուն, հայրանուն և ստորագրություն)
-------------------------------

Տեսուչ`

-------------------------------

 

(Շահութահարկի հաշվարկ` 1999 թ. հունվարի 1-ից հետո)

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

«ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ»-Ի ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

(հաշվարկի տողերում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` առանց ստորակետից հետո տասնորդական նիշի)

 

Հաշվարկում լրացվում են հետևյալ վավերապայմանները.

 

- «Փաստաթղթի համարը» մասում լրացվում է հարկային մարմնում առկա հարկատուի անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը,

- «Հարկատուի անվանումը» մասում լրացվում է հարկատուի ֆիրմային անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը,

- «Հարկատուի հասցեն» մասում լրացվում է հարկատուի իրավաբանական հասցեն,

- «ՀՎՀՀ» մասում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը,

- «Հարկային տարի» մասում լրացվում է այն տարեթիվը, որի համար լրացվում է հաշվարկը,

- «Հեռախոսի համարը» մասում լրացվում է տնօրենի (ղեկավարի) և (կամ) հաշվապահի հեռախոսի համարը,

- «Ներկայացման ամսաթիվը» մասում լրացվում է հարկատուի կողմից հարկային մարմնին հաշվարկը ներկայացնելու ամսաթիվը:

 

Կոդը
(տողը)

Լրացման կարգը

0100

Լրացվում է հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացված հաշվեկշռային շահույթը:
(0100 տողը լրացված լինելու դեպքում 0101 տողը չի լրացվում):

0101 Լրացվում է հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացված հաշվեկշռային վնասը:
(0101 տողը լրացված լինելու դեպքում 0100 տողը չի լրացվում):
0100 և 0101 տողերում չեն լրացվում.

ա) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1 կետում նշված շահութահարկի վճարումից ազատված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված համապատասխանաբար շահույթը և վնասը.

բ) շահութահարկի հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների գծով ստացված համապատասխանաբար շահույթը և վնասը.

0200

Լրացվում է 0201- 0217 տողերի հանրագումարը, որոնք շահութահարկի հաշվարկման նպատակով ավելացվում են հաշվետու տարվա հաշվեկշռային շահույթին կամ վնասին:
0201-0217 տողերը լրացվում են, եթե հաշվապահական հաշվառման մեջ դրանք ճանաչվել են որպես ծախս (ծախսում):

0300 Լրացվում է`

ա) 0100 և 0200 տողերի հանրագումարը, եթե հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացվել է հաշվեկշռային շահույթ,

բ) 0101 և 0200 տողերի հանրագումարը, եթե հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացվել է հաշվեկշռային վնաս:

0400 Լրացվում է հարկատուի մոտ վարձու աշխատող հաշմանդամների գծով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարի 150 %-ի չափով մեծությունը:
0500 Լրացվում է 1997 թ. հունվարի 1-ից հետո հարկատուի մոտ առաջացած (նախորդ տարիների շահույթների հաշվին չծածկված) տարեկան վնասների հանրագումարը:
0600 Լրացվում է հաշվետու տարում հարկատուի արտարժույթի և արտարժույթով արտահայտված ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը, որը հաշվապահական հաշվառման մեջ ճանաչվել է որպես եկամուտ:
0700 Լրացվում է տող 0300-ի և 0400, 0500, 0600 տողերի հանրագումարի տարբերությունը (տարբերությունը բացասական լինելու դեպքում տող 0800-ը չի լրացվում):
0800 Տող 0700-ում մինչև 7,0 մլն դրամ հարկվող շահույթ լինելու դեպքում հարկի գումարը հաշվարկվում է 15 % դրույքաչափից ելնելով, իսկ 7,0 մլն դրամից ավել լինելու դեպքում` 1,05 մլն դրամ + 7,0 մլն դրամին գերազանցող գումարի 25 % դրույքաչափից ելնելով:
0900 Լրացվում է հարկատուի կողմից հաշվարկված հաշվետու տարվա շահութահարկի գումարից (տող 0800) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 39 և 41 հոդվածների դրույթներին համապատասխան բյուջե վճարումից ազատված (արտոնված) մասը:
1000 Լրացվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47 հոդվածի համաձայն հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկի կանխավճարների հանրագումարը, ինչպես նաև հարկային մարմինների կողմից նախորդ տարիների գործունեության ստուգումների արդյունքում արդեն իսկ գանձման առաջադրված շահութահարկի գումարը:
1100 Լրացվում է տող 1000-ում նշված (հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված) կանխավճարներից հաշվետու տարվա ընթացքում բյուջե վճարված գումարը:
1200 Լրացվում է տող 1000-ի և տող 1100-ի տարբերությունը:
1300 Լրացվում է օտարերկրյա պետություններում հարկատուի ստացած շահույթից (եկամտից) այդ երկրների օրենսդրություններին համապատասխան իրենց երկրների տարածքում վճարված շահութահարկի գումարները (լրացվում է, եթե հարկատուի կողմից ներկայացվում են օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարների վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ):
1400 Լրացվում է, եթե տող 0800-ը մեծ է 0900, 1000, 1300 տողերի հանրագումարից (այդ դեպքում տող 1500-ը չի լրացվում):
1500 Լրացվում է, եթե տող 0800-ը փոքր է 0900, 1000, 1300 տողերի հանրագումարից (այդ դեպքում տող 1400-ը չի լրացվում):
1600 Լրացվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40 և 41 հոդվածների դրույթների համաձայն վճարման հետաձգված ժամկետով հաշվետու տարվա շահութահարկի գումարը:

                                

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
5 փետրվարի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 43990020