120.0243.30.11.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
30 նոյեմբերի 1999 թ. |
N 243 |
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ»` ՁԵՎ ԹԻՎ 5-ՆՏ (ՆՈՐԱՑՈՒՄ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Արդյունաբերական արտադրանքի նորացումը»` ձև թիվ 5-ՆՏ (նորացում) պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը:
Նախարար |
Ս. Մնացականյան |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ» (ՁԵՎ ԹԻՎ 5-ՆՏ (նորացում) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 29.05.96 թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» կետի համաձայն:
Ընդհանուր դրույթներ
● Հրահանգը սահմանում է կազմակերպությունների «Արդյունաբերական արտադրանքի նորացման» Ձև թիվ 5-Նտ (նորացում) վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
● Հաշվետվությունները ներկայացնում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք (այսուհետև`կազմակերպություններ1), որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
____
1 Սույնը տարածվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ընդունվել է 17 հուլիսի 1998 թ.) ուժի մեջ մտնելուց առաջ ստեղծված այն կազմակերպական -իրավական տեսակի կազմակերպությունների վրա, որոնք նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով:
● Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ2: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:
● Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:
● Հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է ձևում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:
● Ձևի ձախ անկյունում նշված կոդերը կազմակերպությունը չի լրացնում:
● Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
● Վիճակագրական տեղեկատվությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:
____
2 Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:
Հաշվետվության լրացման կարգը
Հաշվետվությունում ընդգրկվում են տվյալներ հաշվետու տարում թողարկված նոր արտադրատեսակների վերաբերյալ, որոնց արտադրությունը առաջին անգամ է կազմակերպված հանրապետությունում (անկախ արտադրության ծավալներից):
1. Սյունակ Ա-ում բերվում է նոր արտադրատեսակի անվանումը և մակնիշը:
2. 1-ին սյունակում ցույց է տրվում չափի միավորը, 2-րդ սյունակում` հաշվետու տարում թողարկված փաստացի արտադրանքի ծավալը բնեղեն արտահայտությամբ, 3-րդ սյունակում` գործող գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) արտադրանքի արժեքը:
3. 4-րդ սյունակում բերվում է համապատասխան արտադրանքի նմուշի ընդունման տարեթիվը:
4. Եթե նոր արտադրանքը նախկինում թողարկված արտադրանքի արդիականացված (մոդեռնացված) տեսակն է, ապա 5-րդ սյունակում դրվում է 1 կոդը, իսկ սկզբունքորեն նոր արտադրատեսակի համար` 2 կոդը:
5. Այն դեպքում, երբ նոր արտադրատեսակի յուրացումը իրականացվում է արտասահմանում գնված լիցենզիայի հիման վրա, սյունակ 6-ում նշվում է 1 կոդը, հայրենական մշակումների հիման վրա` 2 կոդը:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ծածկագրերն ըստ` |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականցման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման | ||||||||||||||||||
ՁԿԴ-ի (Ձեռնարկությունների կոդերի դասակարգիչ) |
ՊԿՄՆՀ-ի (Պետական կառավարման մարմինների նշանակման համակարգիչ) |
ՏԳԸԴ-ի (Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչ) | |||||||||||||||||
Ում է ներկայացվում (անվանումը) ____________________________________________ |
Ձև թիվ 5-ՆՏ (նորացում)
Հաստատված է ՀՀ վիճնախարարի 1999թ. նոյեմբերի 30-ի թիվ 243 հրամանով
Ներկայացվում է`
1. ՀՀ վիճնախարարություն 2. Վիճակագրության տեղական բաժանմունք
Ներկայացնում են`
ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները
Հաշվետվության ներկայացման
ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը: |
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ 1999 Թ.
Նոր արտադրանքի |
Թողարկման ծավալը |
Նմուշի |
Արտադրանքը (նշել կոդը) | |||
Բնեղեն արտահայտությամբ |
|
Արդիականաց- |
պատրաստ- | |||
չափի միավորը |
քանակը |
Գործող գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի), հազ.դրամ | ||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
___ ______________ 2000 թ. | ՂԵԿԱՎԱՐ` |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15 մայիսի 2000 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12000041