«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10103345
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
27 հոկտեմբերի 2003 թ. ք. Երևան |
N 3-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅ ԱՆԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՊԱՀՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թ. դեկտեմբերի 18-ի ՆՀ-1228-Ն հրամանագրով հաստատված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դրոշի մասին» կանոնադրության 5-րդ կետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Գ. Գրիգորյանին:
3. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգի ողջ անձնակազմին:
Գեներալ-լեյտենանտ՝ |
Կ. Պետրոսյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՊԱՀՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Ազգային անվտանգության ծառայության դրոշը (այսուհետ՝ դրոշը) պահվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի հերթապահ մասում տեղադրված մետաղյա պահարանում հերթապահ մասի պահպանության ներքո:
2. Դրոշը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հերթապահ մասում պահվում է մետաղյա պահարանում փաթաթած վիճակում և ծածկոցով՝ կնքված ՀՀ ԱԱ ծառայության տնօրենի աշխատակազմի կնիքով:
3. Դրոշը պահելու և պահպանելու համար անմիջականորեն պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարը, որը պարտավոր է՝
- առնվազն երեք ամիսը մեկ անգամ կատարել դրոշի դիտազննում՝ սույն կարգի 4-րդ կետով սահմանված պայմաններով,
- միջոցներ ձեռնարկել դրոշի դիտազննման ժամանակ հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ՝ այդ մասին անմիջապես զեկուցելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին,
- վարել հատուկ մատյան, որտեղ պետք է գրանցել դրոշի դիտազննման օրը, ժամը, զննման ժամանակ հայտնաբերված թերությունները և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները:
4. Դրոշի դիտազննումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարի և օրվա հերթապահների մասնակցությամբ: Այս դեպքում դրոշը դուրս է բերվում մետաղյա պահարանից և կատարվում դիտազննում: Զննությունից հետո դրոշը կրկին տեղադրվում է մետաղյա պահարանում, կնքվում զմուռսե կնիքով և հանձնվում ՀՀ ԱԱ ծառայության տնօրենի աշխատակազմի հերթապահ մասի պահպանությանը:
5. Դրոշի պաստառի խոնավ լինելու դեպքում չորացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության վարչական շենքում՝ այդ նպատակի համար հատկացված սենյակում, որի պահպանությունը իրականացնում է օրվա հերթապահը:
Դրոշը ծառայության տնօրենի աշխատակազմի հերթապահ մասից հանելու կարգը
6. Դրոշը հերթապահ մասից հանելու յուրաքանչյուր դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից ստորագրված թույլտվությունը ՀՀ ԱԱ ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարին ներկայացնելուց հետո դրոշը հանձնվում է դրոշակակրին:
Դրոշակակիրը, ընդունելով դրոշը, բացում է այն ՀՀ ԱԱ ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարի ներկայությամբ, ստուգում է պաստառի, քուղերի, ծոպերի, ծայրապանակի, ձողափայտի առկայությունն ու դրանց վիճակը: Դրանից հետո ՀՀ ԱԱ ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարը հատուկ մատյանում գրառում է կատարում այն մասին, թե երբ, որ ժամին, ում է հանձնում դրոշը, միաժամանակ նշելով ՀՀ ԱԱ ծառայության տնօրենի գրավոր թույլտվության ամսաթիվը:
Դրոշակակիրը ստորագրում է գրառման տակ: Գրավոր թույլտվությունը մնում է ՀՀ ԱԱ ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարի մոտ:
Դրոշը հերթապահ մասի պահպանությանը վերադարձնելիս ՀՀ ԱԱ ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարը ստուգում է պաստառի, քուղերի, ծոպերի, ծայրապանակի, ձողափայտի առկայությունը և դրանց վիճակը: Հետևում է որպեսզի դրոշը ճիշտ տեղադրվի հերթապահ մասում գտնվող մետաղյա պահարանում: Տեղադրելուց հետո մետաղյա պահարանը դարձյալ կնքվում է զմուռսե կնիքով և հանձնվում հերթապահ մասի պահպանությանը:
Դրոշն ընդունելուց հետո ՀՀ ԱԱ ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարը համապատասխան գրառում է կատարում հատուկ մատյանում, այնուհետև դրոշը հանձնած սպան (դրոշակակիրը) ստորագրում է գրառման տակ:
Դրոշի փոխումը ԵՎ նորոգումը
7. Զգալի վնասներ առաջացած կամ ժամանակի ընթացքում հնացած (գունաթափված) դրոշը, որի նորոգումը կամ վերանորոգումն անհնար է‚ ենթակա է փոխարինման նոր դրոշով:
8. Դրոշը փոխելու կամ նորոգելու մասին որոշում ընդունելու համար դրոշի դիտազննումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից ստեղծված հանձնաժողովը: Դիտազննման ակտում նշում են դրոշի վրա առկա թերությունները, դրանց առաջացման հանգամանքները, ինչպես նաև դրոշը փոխելու կամ նորոգելու մասին հանձնաժողովի եզրակացությունը, որը հաստատում է ՀՀ ԱԱ ծառայության տնօրենը: Դրոշը փոխելու կամ նորոգելու վերաբերյալ որոշման համաձայն ՀՀ ԱԱ ծառայությունը նոր դրոշ պատրաստելու հայտ է ներկայացնում:
Նոր դրոշը պատրաստելուց հետո հին դրոշը պատմական համառոտ տեղեկանքի հետ ուղարկվում է պահպանման ՀՀ ԱԱ ծառայության հաշվառման և արխիվային ֆոնդերի վարչության արխիվ:
Դրոշի օգտագործումը
9. Դրոշը օգտագործվում է հանդիսավոր նիստերի, երդման արարողությունների, զորահանդեսների, շքերթների և այլ միջոցառումների ժամանակ: